Մարտակերտի պաշտպանական շրջան

(Վերահղված է Մարտակերտի ՊՇից)

Մարտակերտի պաշտպանական շրջան, ՄՊՇ, (5-րդ ՊՇ), կազմավորվել է 1992 թ.-ի սեպտեմբերի սկզբին՝ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանաթյան կոմիտեի նախագահի 1992 թ.-ի օգոստոսի 14-ի «Պաշտպանական շրջանների և շրջանային ուժերի ու միջոցների լրակազմի հաստիքակազմակերպչական կառուցվածքի կազմակերպման մասին» թիվ 002 հրամանի (հրամանատար՝ Ն. Դանիելյան)։ 4-րդ ՊՇ-ի ստեղծման ակունքներում կանգնած էին նաև Վ. Բալայանը, Լեոնիդ Ազգալդյանը և այլք։ ՄՊՇ-ի ստեղծման փուլում հակառակորդի վերահսկողության տակ էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքի գերակշիռ մասը, այդ թվում՝ շրջկենտրոնը։ Ռազմական գործողություններ են ընթացել Վաղուհաս-Վանք-Կիչան-Առաջաձոր բնագծում։ 1993 թ.-ի սկզբին սկսվել է Մարտակերտի շրջանի բռնազավթված գյուղերի և ԼՂՀ հյուսիսային տարածքների ազատագրումը, որին, ինչպես և մի շարք այլ խոշոր ռազմական գործողությունների, ակտիվ մասնակցություն են ունեցել 5-րդ ՊՇ-ի ստորաբաժանումները։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են ՊՇ-ի շուրջ 600 ազատամարտիկներ, շատերն արժանացել են մարտական շքանշանների և մեդալների[1]։

Տես նաև` խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 471։