Մարվան (պորտ.՝ Castelo de Marvão) , միջնադարյան ամրոց ՝ Սանտա-Մարիա-դե-Մարվան ծխական համայնքում , Մարվան քաղաքի հարևանությամբ, Պորտուգալիայի Պորտալեգրի շրջան։ Ամրոցը, լինելով բարդ կառուցվածքային բազմաշերտ համակարգով ամուր շինություն, հրաշալի պահպանվել է։

Մարվան
Նկարագրություն
Տեսակդղյակ և մշակութային ժառանգություն
Վարչական միավորՍանտա Մարիա դե Մարվան[1]
Երկիր Պորտուգալիա[1]
Քարտեզ
Քարտեզ
 Castelo de Marvão Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վաղ ժամանակաշրջան խմբագրել

Հայտնի է, որ ամրոցը այդ վայրում գտնվել է դեռևս այն ժամանակներից, երբ Պիրենեյան թերակղզին մտնում էր Հռոմեական կայսրության կազմում։ Այստեղ ընկած էր կարևոր ճանապարհ։ Նրան վերահսկելու, ինչպես նաև Հյուսիսային գետի միջով անցնող կամուրջը պաշտպանելու համար լեգեոները կառուցել են ամրոցը։

Վաղ Միջնադարում այդ շրջանը սկզբում գտնվում էր Վեստգոթերի թագավորների տիրապետության տակ, իսկ հետո Օմայյան խալիֆայության ղեկավարների։ Ամրոցի կառուցումը վերագրվում է IX դարի իսլամական հրամանատար Իբն Մարվանին։ 876-877 թվականներին այս մարդը բնակություն է հաստատում իր կառուցած ամրոցում։ X դարասկզբին բնակավայրին տրվում է Ամայա դե Իբն Մարուան անունը։ 1160 -1166 թվականներին ընկած ժամանակահատվածում քրիստոնեական զորքերը՝ Աֆոնսու I Մեծի հրամանատարությամբ (1112–1185) գրավում են այս շրջանը և վտարում են մավրիտանական զորքերին։ 1190-ական թվականներին Ալ-Մոհադների զորքերը նվաճում են ամրոցը։ Բայց շուտով քրիստոնյաները նորից վերադարձնում են մերձակա տարածքը իրենց վերահսկողության տակ։

1214 թվականին Կաստելո Բրանկայում խաղաղություն կնքելուց հետո Մարվանի նոր գծված սահմանները պաշտոնապես մտնում են պորտուգալական թագավորության տիրապետության տակ։ 1226 թվականին Սանչո II արքան (1223–1248), ցանկանալով այդ վայրերում ամրապնդել դիրքերը, նոր ամրոց կառուցելու հրաման է արձակում։ Ավելին, թագավորի տագնապն արդեն ոչ թե մուսուլմանների, այլ Կաստիլիայի իշխանների կողմից էր, որոնք ակտիվորեն ընդլայնում էին իրենց ունեցվածքը և պարբերաբար ներխուժում Պորտալեգրի շրջան։

1271 թվականին Աֆոնսու III արքան ամրոցը հանձնում է Մալթայի օրդենի ասպետների ղեկավարությանը։ Հետագայում օրդենին փոխանցվում են նաև ուրիշ պորտուգալական ամրոցներ․ Արրոնչիս, Կաստելո դե Վիդի և Պորտալեգրի։ Դենիս I-ի գահակալմամբ(1279-1325) հաստատվում է ասպետների եղբայրների արտոնությունները։

Որոշ ժամանակ անց ավանն ու ամրոցը հայտնվում են օրդենի ու թագավորի բախման կենտրոնում։ 1299 թվականին թագավորական զորքերը դուրս են մղում ասպետներին։ Հռոմի պապի միջամտությունից հետո Սինտրա և Օրեմ ամրոցները առաջարկվում են Մալթայի օրդենին ՝ որպես փոխհատուցում Մարան, Պորտալեգրի և Արրոնշիշ ամրոցների կորստի դիմաց։ Մարվանը դառնում է թագավորի անձնական սեփականությունը։ 1300 թվականին Դենիս I-ը հատուկ հրամանագրով ապահովում է տեղանքի նկատմամբ իր իրավունքները և սկսում է ընդլայնել և ամրապնդել պաշտպանական կառույցները։ Արդյունքում դառնում է հզոր, անառիկ ամրոց։

Ֆերդինանտ I-ի կառավարման ժամանակ(1367–1383) Մարվանի եկեղեցին հռչակվում է որպես առանձնահատուկ հարգված վայր։ Սակայն թագավորի մահից հետո՝ ժառանգների միջև վեճի պատճառով, երկրում իրարանցում է սկսվում։ Պորտուգալական միջթագավորությունը տևում է 1383-ից 1385 թվականները։ Այդ ժամանակ ամրոցը անցել է Ավիսի օրդերի ասպետների հսկողության տակ։ Նոր սեփականատերերը, շահագրգռված լինելով շրջանի թափուր հողերում գյուղացիներին ներգրավելու հարցում, բազմաթիվ արտոնություններ են տրամադրել բնակավայրին։ Վերաբնակիչների հատուկ իրավունքները հաստատվել են 1407, 1436 և 1497 թվականներին։

Ի թիվս այլ բաների, ասպետները ուժեղացրել են արտաքին պարիսպները և ամրոցի աշտարակները։ Արդիականացումը շարունակվում է ամբողջ XV դարում։

Նոր ժամանակաշրջան խմբագրել

 
Ամրոցի տեսարանը այգու կողմից

Հետագա դարերում ամրոցը չի կորցնում իր նշանակությունը։ Լիսաբոնի և Մադրիդի միջև պարբերաբար սրված հարաբերությունները ստիպում են պորտուգալացի թագավորներին անընդհատ կատարելագործել ամրոցի ամրաշինական կառուցվածքը։ Մարվանի ամրապնդման վերակառուցումը շարունակվում է XVII, XVIII և XIX դարերում․ ամրացվում են բաստիոններն , ուժեղացվում ամրոցի հրետանին ։

Պորտուգալիայի անկախության պատերազմների ժամանակ՝ 1640 և 1662 թվականներին, ամրոցն ամբողջությամբ վերանորոգվում է։ Արդիականացումը վերաբերվում էր պատերին, դարպասներին և բարբիկոսներին, որոնք նախորդ տասնամյակներում լրջորեն քայքայվել էին ։ Համաձայն Նիկոլայ դե Լանգրեսի հաշվետվության, պատերազմական գործողությունների ժամանակ Պորտուգալիայի կենտրոնական շրջաններում իսպանական ներխուժման վտանգի պատճառով Մարվանի կայազորը զգալիորեն ուժեղացվում է։ Մասնավորապես, Կաստելո դե Վիդի ամրոցից հետևակն ու հեծելազորն ուղարկվել էին Մարվանի կայազորը ուժեղացնելու համար։ Արդյունքում այստեղ մշտապես գտնվում էր մոտ 400 զինվոր։ Ամրոցը դառնում է պաշտպանական հիմնական դիրքը։

1641 թվականին իսպանական զորքերը պաշարում են Մարվանը, բայց չեն կարողանում գրավել ամրոցը։ 1648 թվականին սկսվում է երկրորդ պաշարումը։ Բայց հզոր ամրության շնորհիվ, պորտուգալացիները, կարողանում են դիմագրավել։ Պատերազմի ավարտից հետո, Լուիս Սերրան Պիմենտելի ղեկավարությամբ, բերդը կրկին արդիականացվում է։

1704-1705 թվականներին իսպանացիների անսպասելի գրոհը բերդի անկման պատճառ է դառնում։ Բայց շուտով գալիս են պորտուգալացի խոշոր ուժերը կոմս Սան Խուանի հրամանատարությամբ։ Վճռական հարձակման ընթացքում պորտուգալացիները կարողանում են ետ գրավել Մարվանը։

1772 թվականին իսպանական զորքերը կրկին փորձում էին գրավել բերդը։ Բայց գրոհները հետ էին մղվում։

XIX դար խմբագրել

Ֆրանսիայում Նապոլեոն I Բոնապարտ իշխանության գալուց հետո Պիրենեյան թերակղզին մի քանի տարի շարունակ դարձել էր դաժանաբար դիմակայության վայր։ Պիրենեյան պատերազմների ժամանակ ֆրանսիացի գեներալ Ժան-Անդոշ Յունոտի կորպուսը մոտեցել էր ամրոցին։ Իսպանական համախոհների աջակցությամբ ֆրանսիացիները կարողանում են գրավել ամրոցը։ Բայց 1808 թվականին պորտուգալացիները հերթական անգամ հետ են գրավում Մարվանը։

1833 թվականի դեկտեմբերի 12-ին իսպանական հանրապետության կողմնակից զորքերը գրավում են Մարվանը։ Մեկ տարվա ընթացքում ամրոցը պաշարում են իսպանացի գեներալ Միգել Ռիկարդո դե Ալավայի զորքերը։ Այդ իրադարձությունը ամրոցի պատմության մեջ դարձել է վերջին պատերազմական գործողությունը։

XX դար խմբագրել

1938 թվականին Պորտուգալիայի իշխանությունները սկսում են աշտարակների, սանդուղքների և ատամնաձև պատերի վերանորոգումը։ Հաջորդ տարիներին վերանորոգվում են մի շարք ներքին տարածքները , ներառյալ մինչև իրական ինտերիերի վերականգնումը։ Աշխատանքը շարունակվում էր մինչև 1958 թվականը։ Արդյունքում ամրոցը ներկայացվել է զբոսաշրջիկներին գրեթե կատարյալ վիճակում։ Հաջորդ տասնամյակների ընթացքում շարունակվում էր շրջակա տարածքների բարելավումը։

Վերակառուցման նոր փուլ է սկսվում 1990-ականներին։ Ի թիվս այլ բաների, վերականգնվում է նաև հարավային բարբիկան։

Տեղակայում խմբագրել

 
Բերդի լուսավորությունը երեկոյան մթնշաղում

Ամրոցը գտնվում է ժայռոտ բլրի գագաթին՝ ծովի մակերևույթից 867 մետր բարձրության վրա։ Ամրոցի պատերից բացվում է շրջակա տարածքների գեղատեսիլ համայնապատկերը։

Ճարտարապետություն խմբագրել

Ամրոցն ունի պարսպապատված երկու ներքին բակ։ Գլխավոր բակը տեղակայված է հյուսիս-արևմուտքում։ Այն շրջապատված է շրջանաձև պատով, որն ունի երկու աշտարակ։ Բացի այդ այստեղ ժայռերի հաստության մեջ տեղակայված է ցիստեռնը, որն անձրևաջրեր հավաքելու և պահելու համար է։ Ջուրը նախ հոսում էր հատուկ ռեզերվուար և նոր միայն այնտեղից գնում ներքև։ Ամրոցային համալիրի հարավային անկյունում կա ուղղանկյուն աշտարակ։ Այստեղ են գտնվում դարպասները։ Աշտարակն ունի կամարաձև առաստաղով ընդարձակ դահլիճ։

Հարավարևելյան բակում տեղակայված է խոհանոցի, զորանոցի, դարբնոցի և զինանոցի շենքերը։ Այստեղ կա ևս մեկ ցիստեռն։

Շենքերից որոշները 1299 թվականից ի վեր մնացել են անփոփոխ և կրում են խաչակրաց արշավանքի դարաշրջանի ամրաշինական կառույցների ճանաչելի առանձնահատկությունները, ինչը պահպանման տեսանկյունից Մարվան համալիրը դարձնում է առանձնահատուկ։ Պահպանվել են նաև որմնանցքեր ՝ հարմարեցված արբալետներով և աղեղներով կրակելու համար։

Բազմաթիվ ներքին նեղ շրջադարձերով անցումներ հարմարեցված թշնամիներից պաշտպանվելու համար, եթե նրանց հաջողվեր ներխուժել ամրոց։

Բերդի դիմաց փռված է գեղատեսիլ պարտեզ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bucho, Domingos (2001), Fortificações de Marvão. História, Arquitectura e Restauro (in Portuguese), Marvão, Portugal: Região de Turismo de São Mamede.
  • Coelho, Possidónio M. Laranjo (1916), O Castelo e a Fortaleza de Marvão (in Portuguese), Lisbon, Portugal.
  • Coelho, Possidónio M. Laranjo (1982), Marvão (Elucidário Breve de uma visita a esta vila). 2ª ed. (in Portuguese), Marvão, Portugal.
  • Keil, Luís (1943), Inventário Artístico de Portugal - Distrito de Portalegre (in Portuguese), Lisbon, Portugal.
  • Mattos, Gastão de Mello de (1941), Nicolau de Langres e a sua Obra em Portugal (in Portuguese), Lisbon, Portugal: Publicações da Comissão de História Militar.
  • Selvagem, Carlos (1994), Portugal Militar (in Portuguese), Lisbon, Portugal.
  • Ibn Maruán, Revista Cultural do Concelho de Marvão (in Portuguese), Marvão, Portugal, 1991.

Ծանոթագրություններ խմբագրել