Մարսելո Սարաչի

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Մարսելո Սարաչի (իսպ.՝ Marcelo Saracchi, ապրիլի 23, 1998(1998-04-23)[1], Պայսանդու, Ուրուգվայ[1]), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Մարսելո Սարաչի
Marcelo Saracchi
Սարաչին ՌԲ Լայպցիգի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marcelo Josemir Saracchi Pinto
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 23, 1998(1998-04-23)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Պայսանդու, Ուրուգվայ[1]
Հասակ 172 սմ
Քաշ 69 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար 3
Պատանեկան կարիերա
2012-2015 Ուրուգվայ Դանուբիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Ուրուգվայ Դանուբիո 54 (3)
2017-2018 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 19 (0)
2018-ներկա Գերմանիա ՌԲ Լայպցիգ 8 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Ուրուգվայ Ուրուգվայ Մ15 15 (2)
2014-2015 Ուրուգվայ Ուրուգվայ Մ17 24 (4)
2015-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ Մ20 24 (0)
2018-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 17-ի, 2018

Ակումբային կարիերա

խմբագրել

Դանուբիո

խմբագրել

Սարաչին Դանուբիոյի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 12-ին՝ Հարավամերիկյան գավաթի Ունիվերսիդադ Կաթոլիկայի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը Ուրուգվայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ փոխարինման մտնելով Խուվենտուդ Լաս Պյեդրասի դեմ խաղում։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Սարաչին խփեց 2016 թվականի մայիսի 28-ին՝ Մոնտեվիդեո Ուոնդերերսի դեմ խաղում։ Հոկտեմբերի 29-ին նա հեռացվեց խաղադաշտից Բոստոն Ռիվերի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում։ 2017 թվականի ապրիլի 30-ին Սարաչին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էլ Տանկե Սիսլեյի դեմ խաղում։ Օգոստոսի 20-ին՝ Մոնտեվիդեո Ուոնդերերսի դեմ խաղում ուրուգվայցին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով։ Դանուբիոյի առաջին թիմի կազմում Սարաչին անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ռիվեր Փլեյթ

խմբագրել

2017 թվականի օգոստոսի 24-ին Սարաչին միացավ արգենտինական Ռիվեր Փլեյթին[5][6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բանֆիլդի դեմ խաղում[7]։ Իր առաջին և միակ գոլը Ռիվեր Փլեյթի կազմում արգենտինացին խփեց հոկտեմբերի 19-ին՝ Արգենտինայի գավաթի Ատլանտայի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ խաղադաշտ դուրս գալով կիսաեզրափակչի Սան Մարտինի դեմ խաղում[9]։ Ռիվեր Փլեյթի կազմում Սարաչին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ՌԲ Լայպցիգ

խմբագրել

2018 թվականի հունիսի 12-ին Սարաչին 5 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ[10][11][12][13]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Հեկենի դեմ խաղում[14]։ Օգոստոսի 19-ին Սարաչին փոխարինեց Կոնրադ Լայմերին Գերմանիայի գավաթի Վիկտորիա Քյոլնի դեմ խաղում, ապա հեռացվեց այս հանդիպման 77-րդ րոպեին[15]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում ուրուգվայցին անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[16]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Սարաչին ներկայացրել է Ուրուգվայը մինչև 17 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[17], սակայն այստեղ խաղադաշտ դուրս եկավ միայն Մալիի դեմ խաղում[18][19]։ 2017 թվականի ձմռանը Սարաչին մինչև 20 տարեկանների հավաքականի հետ հաղթեց Հարավային Ամերիկայի առաջնությանը[20]՝ այստեղ անցկացնելով 6 հանդիպում։ 4 ամիս անց Սարաչին մասնակցեց նաև աշխարհի Մ20 առաջնությանը՝ տալով 1 գոլային փոխանցում անցկացրած 3 խաղերում։ Ուրուգվայը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իտալիային[21]։

Ուրուգվայի ազգային հավաքական Սարաչին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի դեմ խաղերի համար[22][23][24]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ փոխարինելով Դիեգո Լաքսալտին Հարավային Կորեայի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Ուրուգվայի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 16-ին՝ Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[26]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ[27]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դանուբիո 2015–16 Ուրուգվայի Պրիմերա Դիվիզիոն 30 1 0 0 2 0 32 1
2016 14 0 0 0 0 0 14 0
2017 10 2 0 0 1 0 11 2
Ընդհանուր 54 3 0 0 3 0 0 0 57 3
Ռիվեր Փլեյթ 2017–18 Արգենտինայի Պրիմերա Դիվիզիոն 19 0 5 1 0 0 7 0 31 1
ՌԲ Լայպցիգ 2018–19 Բունդեսլիգա 8 0 1 0 10 0 0 0 19 0
Կարիերայի ընդհանուր 81 3 6 1 13 0 7 0 107 4

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ[27]

Ուրուգվայ
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ

խմբագրել

Միջազգային

խմբագրել

Ուրուգվայ Մ20

  • Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն. 2017[20]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Uruguay - M. Saracchi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «RB Leipzig's Marcelo Saracchi's rewriting the rules on rise to the top». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  4. Fussballstadt (2018 թ․ հունիսի 6). «Marcelo Saracchi - The multi-purpose tool on the left». Fussball Stadt (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «River acordó con Danubio la llegada de Saracchi». Diario Popular (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Marcelo Saracchi signs for River Plate from Danubio FC». Troll Football (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. «Club Atlético River Plate - Club Atlético Banfield, Sep 10, 2017 - Primera División - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «River Plate vs. Atlanta - 19 October 2017 - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «Club Atlético River Plate - Club Atlético Lanús, Oct 25, 2017 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «RasenBallsport Leipzig - Marcelo Saracchi signs». redbulls (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. pedrocoates (2018 թ․ հունիսի 13). «RB Leipzig complete deal for exciting River Plate full-back Marcelo Saracchi». golazo argentino (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. «Leipzig sign Saracchi from River Plate - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  13. «RB Leipzig verpflichtet Marcelo Saracchi von River Plate | Goal.com». www.goal.com (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  14. «RB Leipzig - BK Häcken, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. «FC Viktoria Köln - RB Leipzig, Aug 19, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  16. «Borussia Dortmund - RB Leipzig, Aug 26, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  17. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Uruguay». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  18. «Mali U20 - Uruguay U20, Jun 6, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  19. FIFA.com. «Draw takes Mali, Uruguay through». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  20. 20,0 20,1 «Sudamericano Sub 20: Uruguay se consagra campeón al vencer 2 a 1 a Ecuador | CONMEBOL». www.conmebol.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  21. «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  22. «Leipzig's defender Saracchi earns Uruguay call-up - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  23. IANS (2018 թ․ հոկտեմբերի 6). «Suarez to miss Uruguay friendlies against S.Korea, Japan». Business Standard India. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  24. «Cavani get Uruguay call». EN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  25. «South Korea - Uruguay, Oct 12, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  26. «Japan - Uruguay, Oct 16, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  27. 27,0 27,1 «Marcelo Saracchi». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելո Սարաչի» հոդվածին։