Մարչելո Ֆոգոլինո

Ծագումով Ֆրիուլիից: Ծնվել է հավանաբար 15-րդ դարի վերջին երրորդում, իր կարիերայի սկզբում աշխատել է 16-րդ դարի առաջին կեսին Վիչենցայում՝ Բարտոլ

Մարչելո Ֆոգոլինո (երբեմն՝ Մարսելո, իտալ.՝ Marcello Fogolino, մոտ 1485-1548 թվականից հետո), վենետիկյան դպրոցի Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, մաներիզմի ներկայացուցիչ։ 15-րդ դարի վերջին Վիչենցայի ամենանշանավոր նկարիչներից մեկը։

Մարչելո Ֆոգոլինո
Ծնվել էմոտ 1485
ԾննդավայրՎինչենցա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էոչ վաղ քան 1549
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներVirgin and Child with Saints Catherine, Francis, John the Baptist, Mary Magdalene, Antony of Padua, John the Evangelist?
 Marcello Fogolino Վիքիպահեստում
«Տիրամայրը մանուկ Հիսուսի և սրբերի հետ», 1510-1520

Ծագումով Ֆրիուլիից է։ Ծնվել է հավանաբար 15-րդ դարի վերջին երրորդում, իր կարիերայի սկզբում նա աշխատել է Վիչենցայում, 16-րդ դարի առաջին կեսին՝ Բարտոլոմեո Մոնտանյայի ղեկավարությամբ։

1520-1521 թվականներին նա վերադարձավ հայրենիք Ֆրիուլի, իր աշխատանքները ստեղծել է Ջովաննի Պորդենոնեի նկարչական ոճի ազդեցության տակ[1]։

1527 թվականին, սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով նա վտարվեց Վենետիկից[2] և գնաց Տրենտո, որտեղ ստեղծեց մի շարք որմնանկարներ, այդ թվում նկարեց «Կացուֆֆիի տունը»։ Մարչելո Ֆոգոլինոյի գործերը զարդարում էին Բուոնկոնսիլիո ամրոցը, Մալպագայի, Սարդանյայի և այլ պալատները, որոնք գտնվում էին Տրենտինոյի տարածքում։

Վիչենցայի ամենահին թանգարանում՝ Քաղաքացիական արվեստի պատկերասրահում («Museo Civico) գտնվող նրա «Մոգերի երկրպագությունը» նկարը` նրա առաջին նկարներից մեկն է, որտեղ նկարչի գունագեղ բնապատկերի վրա նկատելի են հոլանդական և գերմանական ազդեցությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Collection of Mediaeval and Renaissance Paintings, Volume 1, by Fogg Art Museum, page 198.
  2. Monumenti storici, article on Friulian painters: Contributo quarto alla storia dell'arte nel Friuli ed alla vita dei pittori e intagliatori Friulani, by Vincenzo Jopppi, Venice (1894); page 28.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Freedberg, Sydney J. (1993). Pelican History of Art (ed.). Painting in Italy, 1500–1600. Penguin Books Ltd. էջ 357.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարչելո Ֆոգոլինո» հոդվածին։