Բուոնկոնսիլիո ամրոց (իտալ.՝ Castello del Buonconsiglio, հայտնի է որպես Տրենտոյի ամրոց), ամրոց Իտալիայի հյուսիսում՝ Տրենտո քաղաքում։ Գործում է որպես պատմական թանգարան։

Բուոնկոնսիլիո ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեVia Cardinale Bernardo Clesio 5, 38122 Trento[1][2][3] և Via Bernardo Clesio, 5[4]
Վարչական միավորՏրենտո[1][4]
Երկիր Իտալիա[3][4]
Կազմված է մասերիցEagle tower? և Q3868449?
Ընթացիկ
սեփականատեր
Տրենտի իշխան-եպիսկոպոսություն
Կայքbuonconsiglio.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ
 Buonconsiglio Castle Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամրոցն առաջացել է ամրաշինության տեղում, վեր է խոյացել 13-րդ դարում քաղաքի պատերի մոտ։ Առաջին շենքը կոչվում էր Castelvecchio («Հին ամրոց»), և 13-18-րդ դարերում եղել է Տրենտոյի եպիսկոպոսության նստավայրը։ Ամրոցը բաղկացած է տարբեր դարերի մի շարք շինություններից՝ քաղաքի դիրքից մի փոքր բարձր ներփակված պատերի շրջանակով։ Castelvecchio կոչվող շենքը շինություններից ամենահին և առավել գերիշխողն է։ Մագնո Պալացոն (Magno Palazzo) ստեղծվել է վերածննդի ճարտարապետական ոճով։ Համալիրի հարավային ծայրում է գտնվում հայտնի Արծիվ (Eagle) աշտարակը, որը պահպանում է ամիսների հայտնի ցիկլը՝ միջնադարի առավել հետաքրքրաշարժ գեղանկարչական ցիկլերից մեկը[5]։

Եպիսկոպոս Ջորջ Լիխտենշտեյնն առաջինն էր, որ 14-րդ դարի վերջում ընդլայնել է ամրոցը՝ այն վերածելով լավ ձևավորված բնակավայրի։ Հետագայում Յոհաննես Հինդերբախը ձևափոխել է Castelvecchio-ն, ստեղծել է կրկնակի լոջիա, կառուցել մուտքի գոթական դարպասը։ 16-րդ դարում եպիսկոպոս Բերնարդո Կլեզիոն վերածննդի ճարտարապետության ոճով ստեղծում է նոր բնակավայր՝ «Palazzo Magno» (Մեծ պալատ)։ Վերջին մեծ հավելումը «Giunta Albertiana» է, որով Castelvecchio և Palazzo Magno միավորվել են։

Ամրոցը եպիսկոպոս-իշխանի նստավայր է եղել մինչև 1803 թվականը։ Ավստրիացիներն այն օգտագործել են որպես զինվորական զորամաս, հետագայում որպես բանտ, և ամրոցը քայքայվել է։ 1920-ական թվականներին, երբ Տրենտոն վերադարձվեց Իտալիային, ամրոցը դարձավ ազգային թանգարան և վերականգնվեց։ 1992 թվականից այն վերածվել է գավառական պատկերասրահի։

Ըստ լեգենդի՝ ամրոցը գաղտնի թունելով կապված է եղել Տրենտո քաղաքի տաճարի հետ, ինչը եպիսկոպոս-իշխաններին հնարավորություն է տվել ազատ ու աննկատ տեղաշարժվել[6]։

2015 թվականին Սեբաստիանո Սերաֆինիին թույլատրել են ամրոցի ներսում նկարահանել «Akane» սինգլի տեսահոլովակը[7][8][9][10]։

Ներքին հարդարանքներ խմբագրել

Ամրոցի դահլիճներն ունեն թանկարժեք որմնանկարներ, այդ թվում Արծվի աշտարակի (Torre Aquila) որմնանկարները, որոնք Եվրոպայում գոթական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Դրանք ներկայացնում են «Ամիսների պտույտը» (15-րդ դար), ստեղծվել են անհայտ հեղինակի կողմից։ «Ամիսների պտույտը» հետաքրքիր է նաև միջնադարյան Տրենտոյի լանդշաֆտի, տնտեսական գործունեության, սովորությունների և նորաձևության ճշգրիտ պատկերմամբ։ «Torre del Falco» (16-րդ դարի վերջ) պատերին պատկերված են որսորդության տեսարաններով որմնանկարներ։ Sala Grande, Sala degli Specchi, Camera del Camin Nero, Stua della Farnea (սեղանատուն) և գրադարանի որմնանկարները ստեղծել են Դոսո Դոսին և նրա եղբայրը՝ Բատիստան։ Ջիրոլամո Ռոմանինոն ստեղծել է Առյուծների բակի (Cortile dei Leoni) որմնանկարները, ինչպես նաև Sala delle Udienze-ում (Հանդիսատեսի սրահ) ստեղծել է Բերնարդո Կլեզիոյի դիմանկարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. https://www.buonconsiglio.it/
  3. 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
  4. 4,0 4,1 4,2 Atlante castellano d'Italia
  5. «Castello Del Buonconsiglio». buonconsiglio.it.
  6. Neri, Mauro (October 1996). «Passaggi segreti». Mille leggende del Trentino. Secondo volume: valle dell'Adige e Trentino meridionale. Trento: Panorama. էջեր 53–54.
  7. http://gekkayo.biz/2015/10/30/sebastianoserafini20051030/
  8. http://www.trentoblog.it/akane-e-lisola-del-buonconsiglio-il-nuovo-video-di-sebastiano-serafini-diretto-da-matteo-scotton/
  9. https://www.ufficiostampa.provincia.tn.it/Comunicati/AKANE-E-L-ISOLA-DEL-BUONCONSIGLIO-IL-NUOVO-VIDEO-DI-SEBASTIANO-SERAFINI
  10. http://www.trentinofilmcommission.it/it/SC/2021/SID/325/AKANE_E_LISOLA_DEL_BUONCONSIGLIO.html
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուոնկոնսիլիո ամրոց» հոդվածին։