Մարչելլա Ալբանի
Մարչելլա Ալբանի (իտալ.՝ Marcella Albani, դեկտեմբերի 7, 1899, Հռոմ, Իտալիա[1] և Ալբանո-Լացիլե, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա - մայիսի 11, 1959, Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), ծնված Իդա Մարանցա (Ida Maranca), իտալացի դերասանուհի, ով հանդես է եկել համր կինոյում։
Մարչելլա Ալբանի իտալ.՝ Marcella Albani | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1899 |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[1] կամ Ալբանո-Լացիլե, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա |
Մահացել է | մայիսի 11, 1959 (59 տարեկան) |
Մահվան վայր | Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, գրող և կինոդերասանուհի |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելՄարչելլա Ալբանին ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 7-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Դպրոցն ավարտելուց հետո ապագա դերասանուհին սիրավեպ է սկսում հռոմեացի ազնվական և կինոռեժիսոր Գվիդո Պարիշի հետ։ Այդ սիրուց Մարչելլան հայտնվեց կինոէկրաններին։ Դերասանուհու դեբյուտը կայացել է 1919 թվականին. նա խաղում էր «Մահվան գրկախառնություն» ֆիլմում։ 1920-ական թվականների սկզբին Պարիշը բավականին հաճախ սկսեց նկարահանել Մարչելլային։ Ռեժիսորի տասնյոթ ֆիլմերում Ալբանին դերակատարումներով հանդես եկավ։ Դրանց մեջ ամենահաջողվածներից էին՝ «Փոթորիկ», «Ալիքների դուստրը» և «Սերը փախուստի ժամանակ» (բոլոր երեքը նկարահանվել են 1921 թվականին)։
1923 թվականին Մարչելլան ու Պարիշը տեղափոխվում են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ երիտասարդ դերասանուհին շարունակում էր խաղալ գլխավոր դերերում ու շուտով վայելեց հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը։ Այն բանից հետո, երբ 1926 թվականին Մարչելլան հեռացավ Պարիշից, նրան սկսեցին նկարահանել ականավոր ռեժիսորներ Ֆրիդրիխ Զելնիկը, Ուիլյամ Դիտերլին և Ջո Մեյը։
Դերասանուհու կարիերան ծաղկում ապրեց 1927 թվականից 1929 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում Մարչելլան հայտվեց տասնյոթ ֆիլմերում՝ աշխատելով ոչ միայն Գերմանիայում, այլև Ֆրանսիայում, Ավստրիայում և Իտալիայում։ Այդ տարիների ամենահաջողված և հիշվող կինոնկարներից էր ռուս աստանդական ռեժիսոր Ալեքսանդր Վոլկովի «Շահրիզադա» (1928) ֆիլմը, որտեղ Մարչելլան խաղում էր Դիտա Պարլոյի, Ալեքսանդր Վերտինսկու հետ։
Հնչունային ֆիլմերի հայտնվելուց հետո Մարչելլայի կարիերան աստիճանաբար սկսեց անկում արձանագրել և գնալ դեպի մայրամուտը։ Մարչելլան իրեն գտավ նոր ոլորտում՝ գրականության մեջ։ Այդ ընթացքում սկսեց մի քանի վեպեր գրել։ Դրանցից մեկը կոչվում էր «Սիրո քաղաք», որը 1934 թվականին էկրանավորվեց. ֆիլմի գլխավոր դերասանուհին Մարչելլա Ալբանին էր։ 1936 թվականին նա ընդմիշտ հեռացավ կինոյից։
Մարչելլա Ալբանին իր մահկանացուն կնքեց 1959 թվականի մայիսի 11-ին գերմանական Վիսբադենում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #11627526X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Фотографии актрисы на Film.virtual-history.com
- Мини-биография на Cyranos.ch(գերմ.)
- Александр Вертинский о фильме «Шахерезада» Արխիվացված 2007-03-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարչելլա Ալբանի» հոդվածին։ |