Մարո Մազմանյան

հայ թարգմանչուհի

Մարո (Մարիետա) Մկրտչի Մազմանյան (մայիսի 29, 1937(1937-05-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։

Մարո Մազմանյան
Ծնվել էմայիսի 29, 1937(1937-05-29) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1957) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1962)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Մարո Մազմանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Մարո Մազմանյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 29-ին, Երևանում։ 1954-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում։ 1957 թվականին ընդունվել 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանական բաժինը։ 1962-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորում որպես կրտսեր գիտաշխատող։ Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Սիլվա Կապուտիկյանի «Քարավանները դեռ քայլում են» (Մոսկվա, 1969, 1979, Երևան, 1970, 1979), Գարեգին Սևունցի «Պատմվածքներ» (Մոսկվա, 1969), Նոր-Այրի «Արամ» (1970), Եղիշե Չարենցի «Ուղղիչ տնից» (Երևան, 1975), Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» (Երևան, 1975), Մանուկ Մնացականյանի «Սրինգ» (Երևան, 1979), Զորայր Խալափյանի «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» (Երևան, 1980), Անահիտ Սահինյանի «Կեռմաններ» (Երևան, 1980) գրքերը[1]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Бакунц А. Альпийская фиалка: Сборник рассказов.- Ереван: Айастан, 1975.- 254 с.- Из содерж.: Арамян Вальтер. Тетерев; Ханзадян Серо. Снежный хлеб; Арамян Рафаэль. Рус, рус…; Аршакян Геворг. Петро; Аветисян Жирайр. Испытание; Мнацаканян Манук. Свирель.
  • Капутикян Силва. Караваны еще в пути.- Москва: Советский писатель, 1969.- 359 с. Վերատպությունը տե՛ս Караваны еще в пути.- Ереван: Айастан, 1970.- 254 с.
  • Капутикян Силва. Проза.- Ереван: Советакан грох, 1979.- 520 с.
  • Лермина Жюль. Сын Монте-Кристо: Продолж. попул. романа А. Дюма “Граф Монте-Кристо”: Роман в 3-х кн. Книга 1.- Ереван: МИК, 1990.- 352 с.
  • Чаренц Егише. Страна Наири. Из Ереванского исправительного дома.- Ереван: Айастан, 1975.- 291 с.
  • Нор-Айр. Арам.- Москва: Изд-во ДОСААФ, 1971.- 238 с.
  • Севунц Гарегин. Русалка: Рассказы.- Москва: Правда, 1969.- 32 с.- (Б-ка “Огонёк” № 19).
  • Халафян Зорайр. И возвращая ваш портрет: Роман: Перевод с армянского.- Ереван: Советакан грох, 1982.- 272 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 288։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո Մազմանյան» հոդվածին։