Մարո Զուրաբյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարո (Աղավնի) Զուրաբյան (1886, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1954), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։ Հանդես է եկել նաև Մարո գրական անունով։

Մարո Զուրաբյան
Ծնվել է1886
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1954
Մասնագիտությունարձակագիր
ԿուսակցությունԽՄԿԿ
Մարո Զուրաբյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կարս քաղաքում։ Գիտելիքներ ձեռք է բերել ինքնակրթությամբ։ 1905 թվականին տեղափոխվել է Բաքու։ Աշխատել է նավթագործների շրջանում։ Նրա գրական առաջին գործերը տպագրվել են Հակոբ Հակոբյանի նախաձեռնությամբ հրատարակվող «Կարմիր մեխակներ» (1914) ալմանախում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղափոխվել է Թիֆլիս, գործուն մասնակցություն ունեցել Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի աշխատանքներին։ Մահացել է 1954 թվականին[1]։

Մ. Զուրաբյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Ապրանքը, Թիֆլիս, «Զակկնիգա», 1929, 36 էջ։
  • Թափառաշրջիկ կինը (պատմվածք), Թիֆլիս, «Պրոլետար» թերթի հրատարակություն, 1929, 50 էջ։
  • Նաստյան (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1929։
  • Դեպի բարձրացող ալիքը (վեպ), հատոր 1, Երևան, Պետհրատ, 1936, 402 էջ։
  • Դեպի բարձրացող ալիքը (վեպ), հատոր 2, Երևան, Պետհրատ, 1936, 250 էջ։
  • Բարձրացող ալիքը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 491 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 178.