Մարուսյա Վահրամյան

հայ նկարիչ, երաժիշտ

Մարուսյա Վահրամյան (օրիորդական ազգանունը` Առաքելյան, 1919, Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ - 2012, Թավրիզ, Իրան), հայ նկարիչ, երաժիշտ։

Մարուսյա Վահրամյան
Ծնվել է1919
ԾննդավայրԱրմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ
Վախճանվել է2012
Մահվան վայրԹավրիզ, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարչուհի և երաժիշտ
ԱմուսինԳրիգոր Վահրամյան
ԶավակներՎարդան Վահրամյան

Գրիգոր Վահրամյանի կինը, Վարդան Վահրամյանի մայրը։

Կենսագրություն խմբագրել

Մարուսյա Առաքելյանը ծնվել է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Իրան և բնակություն հաստատել Թավրիզում։ Սովորել է տեղի հայկական դպրոցում։ Նկարչություն է սովորել Մոսկվայից Թավրիզ ժամանած Գրիգոր Վահրամյանի մոտ։ Մարուսյայի կտավները ցուցադրվել են Թավրիզում կայացած տարբեր ցուցահանդեսներում։ 1958 թվականին Մարուսյան ամուսնացել է իր վարպետի` Գրիգոր Վահրամյանի հետ[1]։

Մարուսյայի ստեղծագործություններն ունեն դասական արմատներ և ուժեղ սիմվոլիկա։ Մարուսյան պատկերել է Ուրմիայի և Մարաղայի բնությունը, Թավրիզի գեղատեսիլ վայրերը։ Նա նաև փորագրել է փայտի և արծաթի վրա։

Մարուսյա Վահրամյանը զբաղվել է նաև երաժշտությամբ, դասավանդել է նկարչություն և երաժշտություն, երեխաներին ուսուցանել է դաշնամուր նվագել։ 1938-1939 թվականներին խաղացել է թատրոնում` Շուշանիկ Արամյանի խմբում։ Հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ», Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» բեմադրություններում։

Շուրջ երեսուն տարի Մարուսյան զբաղված է եղել թատերական գործունեությամբ, ղեկավարել է տասը հոգանոց մի խումբ։ 2008 թվականին Մարուսյան Թավրիզի հայ թատրոնում բեմադրել է «Կոմիտաս» ներկայացումը[1]։

Մարուսյան մահացել է 2012 թվականի հուլիսին` Թավրիզում։

2013 թվականին ռեժիսոր Նավիդ Միխաքը նկարահանել է «Մարուսյան» ֆիլմը[2], որը նույն թվականի հուլիսի 13-ին ցուցադրվել է Երևանում` Ոսկե ծիրան կինոփառատոնի արտամրցութային ծրագրում[1][3]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Նորություններ » «Ոսկե ծիրանը» երիտասարդ, բայց և որակյալ փառատոն է»
  2. «Documentary MAROOSYA at 2014 Arpa Festival - Arpa International Film Festival». Arpa International Film Festival (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Մարուսյան». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.