Գրիգոր Վահրամյան

իրանահայ նկարիչ

Գրիգոր Վահրամյան Գասպարբեկ (Գրիգոր Գասպարբեկյան, 1900, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1963, Թավրիզ, Իրան), իրանահայ նկարիչ։

Գրիգոր Վահրամյան
Ծնվել է1900
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1963
Մահվան վայրԹավրիզ, Իրան
ՔաղաքացիությունԻրան
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1929)
Մասնագիտություննկարիչ
ԱմուսինՄարուսյա Վահրամյան
ԶավակներՎարդան Վահրամյան
 Grigor Vahramian Gasparbeg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Վահրամյանը ծնվել է 1900 թվականին Նախիջևանում՝ Ստեփան և Մարիամ Գասպարբեկների ընտանիքում[1]։ Ծնողները որդուն ուղարկել են սովորելու Թբիլիսիի արվեստի դպրոցում, որտեղ սովորել է Օսկար Շմելինգի (1863-1938) և Եղիշե Թադևոսյանի (1870-1936) մոտ[2]։ 1923 թվականին գերազանց գնահատականներով ավարտել է դպրոցը[2], մեկնել Մոսկվա, ընդունվել Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ սովորել է Դմիտրի Կարդովսկու (1866-1943) մոտ[2]։ 1929 թվականին ավարտել է ուսումնարանը[2][3]։

Կարդովսկու ղեկավարությամբ նկարչի դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսին ներկա է գտնվել Անատոլի Լունաչարսկին, որը բարձր է գնահատել Գասպարբեկի վարպետությունը[2]։ Ցուցահանդեսը գրավել է մի շարք քննադատների ուշադրությունը։ Արդյունքում գործերի մի մասը վաճառվել է Մոսկվայի թանգարանի միջոցով, մյուս մասն էլ տպագրվել է։ Գասպարբեկի գործերն արժանացել են Մարտիրոս Սարյանի գովասանքին։

Գործունեություն խմբագրել

 
Գրիգոր Վահրամյան Գասպարբեկը իր կտավի մոտ, «Նատյուրմորտ», 10/10/1961

1934 թվականին Մոսկվայի արվեստի երկրորդ ակադեմիական թատրոնի բեմադրիչ-ռեժիսոր Իվան Նիկոլաևիչ Բերսենևը (1889-1951) Գասպարբեկին հրավիրում է թատրոն[4]՝ որպես «Շահնամե» պիեսի բեմադրիչ և զգեստների նկարիչ[2]։

1936 թվականին Գասպարբեկն իր կտավները ներկայացնում է «Հարյուր մոսկովյան նկարիչներ» խորագիրը կրող ցուցահանդեսում[2]։ Ցուցահանդեսից հետո Վ. Կեմենևը Լիտերատուրնայա գազետա թերթում հոդված է գրել «Պտույտի սկիզբը» վերնագրով։ Հոդվածի մեկ երրորդը նվիրված էր Գասպարբեկին[2]։

Գասպարբեկը նկարազարդել է Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպի հայերեն թարգմանված տարբերակի կազմը։ Գիրքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Վահե Միքայելյանը, այն Մոսկվայում տպագրվել է 1937 թվականին[2]։

1938 թվականին Գասպարբեկը թողնում է Խորհրդային Միությունը և հաստատվում Թավրիզում։ 1938-1950 թվականներին Գասպարբեկն աշխատել է իր ստուդիայում, որտեղ երիտասարդ արվեստագետներին դասավանդել է նկարչության ու քանդակագործության տեխնիկա։ 1950 թվականին Թեհրանում, Աբադանում և Թավրիզում կազմակերպվել են ցուցահանդեսներ՝ նվիրված Գասպարբեկի և նրա ուսանողների աշխատանքներին[2]։

1951 թվականից Գասպարբեկը սկսել է դասավանդել Թավրիզի արվեստի դպրոցում։ 1953 թվականին Գասպարբեկն ամուսնացել է Մարուսյա Առաքելյանի հետ[5]։ Զույգն ունեցել է չորս երեխա։ Գասպարբեկի երկրորդ որդին՝ Վարդան Վահրամյանը կոմպոզիտոր և նկարիչ է։

Գասպարբեկը մահացել է 1963 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Թավրիզի իր տանը[2]։

Ժառանգություն խմբագրել

Գասպարբեկի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում[2]։ Նրա կտավներից, այդ թվում «Նատյուրմորտ», «Մոր դիմանկար», «Ինքնադիմանկար», գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lazarian, Janet (2003). Encyclopedia of Iranian-Armenians. Iran: Hirmand. էջ 363. ISBN 964-6974-50-3.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Harutunyan, Gregory (2012). Artists: Fates, Muses. Russia. ISBN 978-9939-68-105-4.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Navasargian, Alice (1997). Iran-Armenia, Golden Bridges, Twentieth Century Iranian-Armenian Painters. Glendale, California: AAA Publishing House. էջեր 54, 86. ISBN 9780969762003.
  4. «Ivan Bersenev». Great Soviet Encyclopedia. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին – via TheFreeDictionary.com.
  5. «Documentary MAROOSYA at 2014 Arpa Festival». Arpa International Film Festival. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.