Մարմնավաճառությունը Թուրքիայում
Մարմնավաճառությունը Թուրքիայի Հանրապետությունում օրինական է և կարգավորվում է օրենքի կողմից։ Հասարակաց տները նույնպես օրինական են։ Չնայած, Թուրքիայի տեղական կառավարման բազմաթիվ մարմիններ աշխատում են մարմնավաճառության հետ կապված նոր կազմակերպություններ չգրանցել, նույնիսկ որոշ քաղաքներում, օրինակ Անկարայում և Բուրսայում դատարանի որոշմամբ հասարակաց տները քանդված են եղել[1][2]։
ՎիճակագրությունԽմբագրել
Item | Մարդահամարի տվյալներ |
---|---|
Մարմնավաճառուհիների թիվ | 100,000 |
56 հսկվող հասարակաց տներում գրանցված մարմնավաճառուհիներ | 3,000 |
Ոստիկանությունում գրանցված մարմնավաճառուհիներ | 15,000 |
Մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատվություն սպասող կանայք | 30,000 |
Մարմնավաճառուհիների տարիքը | 15-40 տարեկան |
Ամենամյա եկամուտ | $3–4 միլիարդ |
Մարդկանց թրաֆիքինգԽմբագրել
Համաձայն UNDOC-ի տվյալների, Թուրքիան սեռական նպատակներով թրաֆիքինգի վերջնակետերից մեկն է[4]։ 2008 թվականի տվյալներով Թուրքիայի համար սեռական նպատակներով թրաֆիքինգի աղբյուր են եղել Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Հայաստանը, Մոլդովան, Ղրղզստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Ռումինիան, Ղազախստանը, Բելառուսը, Բուլղարիան, Ինդոնեզիան, Հունաստանը և Մարոկկոն[5]։ Ռուսաստանյան կազմակերպված հանցագործությամբ զբաղվող միավորումները նկատվել են կանանց տրաֆիկինգի մեջ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Լեհաստանից կանայք հայտնվում են շատ Եվրոպայի շատ երկրներում, ինչպես նաև Թուրքիայում[6]։ 2006 թվականի զեկույցների համաձայն, երկիրը արագ դառնում էր նախկին ԽՍՀՄ–ից սեռական ստրուկների մեծագույն շուկաներից մեկը՝ «Ենթադրաբար, մոտ 5000 կին, որոնցից կեսից ավելին Մոլդովայից և Ուկրաինայից են, Թուրքիայում գտնվում են որպես ստրուկ–մարմանավաճառ»[7]
Զանգվածային մշակույթԽմբագրել
2001 թվականի փետրվարի 17-ին հայազգի մադամ Մաթիլդ Մանուկյանը, Թուրքիայի հասարակաց տների թագուհի, երկրի ամենահարուստ կանանցից մեկը, մահացավ։ Նա 32 հասարակաց տներից կազմված ցանց է կառուցել[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ankara genelevinde yıkım sürüyor. T24 Sept. 24, 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22
- ↑ «Kamulaştırılan genelevlerde yıkım. Posta Sept 24 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2011-12-22
- ↑ «Prostitutes total 100,000 in Turkey, ATO says»։ hurriyet։ Վերցված է 2009 թ․ մարտի 4
- ↑ «UN highlights human trafficking»։ BBC News։ 2007-03-26։ Վերցված է 2010 թ․ մայիսի 22
- ↑ «Country Narratives -- Countries Q Through Z»։ OFFICE TO MONITOR AND COMBAT TRAFFICKING IN PERSONS։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 14
- ↑ Kyle David; Rey Koslowski (2001)։ Global human smuggling: comparative perspectives։ JHU Press։ էջ 177։ ISBN 9780801865909։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 13
- ↑ Zaman Amberin (հունվարի 31, 2006)։ «Sex slave trade is burgeoning in Turkey, report says»։ Լոս Անջելես Թայմս։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 13
- ↑ Amberin Zaman (2001-02-21)։ «Matild Manukyan; Turkish Brothels Made Her Wealthy»։ Լոս Անջելես Թայմս։ Վերցված է 2009 թ․ մարտի 4