Մարկ Բորիսովիչ Վարշավեր (ռուս.՝ Марк Борисович Варшавер, մարտի 11, 1947(1947-03-11), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի դերասան, 1979 թվականից կատարել է վարչական աշխատանք։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2001), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1993)։ 1986 թվականից՝ «Լենկոմ» թատրոնի տնօրեն, 2019 թվականից՝ ընդլայնված լիազորություններով տնօրեն։

Մարկ Վարշավեր
Ծնվել էմարտի 11, 1947(1947-03-11) (77 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունNizhogordskoe teatrlnoye yschlishe Evatigneev?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, ադմինիստրատոր և տնօրեն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մարկ Վարշավերը ծնվել է 1947 թվականի մարտի 11-ին Մոսկվայում, հրեական ընտանիքում։

1969 թվականին ավարտել է Գորկու թատերական ուսումնարանը (կուրսի վարպետ՝ Վ. Կ. Սոկոլովերով)։ 1972-1979 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզային դրամատիկական թատրոնում, որտեղ խաղացել է առաջատար դերեր։

1979 թվականին սկսել է աշխատել Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում որպես գլխավոր ադմինիստրատոր։ Միաժամանակ, համատեղելով այս պաշտոնը ուսուցման հետ, 1986 թվականին ավարտել է ԳԻՏԻՍ-ի թատերական գործի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետը՝ ստանակով տնտեսագետ-թատերագետի մասնագիտություն։ Նույն 1986 թվականին նշանակվել է տնօրենի պաշտոնում (2019-2022 թվականներին՝ ընդլայնված լիազորություններով տնօրեն)։

Մարկ Բորիսովիչ Վարշավերը ղեկավարել է Լենկոմի լեգենդար նախագծերը՝ «Հիշատակի աղոթք», «Ծաղրածու Բալակիրևը», «Բարբարոս և հերետիկոս», «Իմաստուն», «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», «Դահիճի ողբը», «Վա բանկ», «Տարտյուֆ», «Բալի այգին», «Ամուսնություն», «Սանձահարողների սանձահարումը», «Tout paye, կամ ամեն ինչի համար վճարված է», «Թռչելով կկվի բնի վրայով» («Խավարում») և շատ ուրիշներ։

Ֆիլմագրություն խմբագրել

Պարգևեր և կոչումներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2022 թվականի մարտի 11) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2012 թվականի հունվարի 17) – հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2007 թվականի մարտի 8) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[4]
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (2016 թվականի դեկտեմբերի 26) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[5]
  • Բարեկամության շքանշան (1997 թվականի մայիսի 30) – պետությանը մատուցած ծառայությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, մշակույթի և արվեստի բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար[6]
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2001 թվականի հունիսի 6) – արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[7]
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1993 թվականի մայիսի 13) – մշակույթի բնագավառում ունեցած վաստակի և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[8]
  • Մոսկվայի քաղաքային դումայի պատվոգիր (2017 թվականի փետրվարի 15) – քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների համար և հոբելյանի կապակցությամբ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Марк Борисович Варшавер стоял во главе легендарных проектов Ленкома:…». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 11 марта 2022 года № 111 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 17 января 2012 года № 61 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" III степени Варшавера М. Б.»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 8 марта 2007 года № 288 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" IV степени Варшавера М. Б.»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 26 декабря 2016 года № 711 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 30 мая 1997 года № 539 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  7. «Указ Президента Российской Федерации от 6 июня 2001 года № 656 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 13 мая 1993 года № 668 "О присвоении почётного звания «Заслуженный работник культуры Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  9. «Постановление Московской городской Думы от 15 февраля 2017 года «О награждении почётными грамотами Московской городской Думы и Почётным дипломом Московской городской Думы»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել