«Նադեժդա» (ռուս.՝ «Надежда»), խորհրդային գունավոր պատմական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարկ Դոնսկոյը Մ. Գորկու անվան կինոստուդիայում[1]։ Պրեմիերան կայացել է 1973 թվականի նոյեմբերի 5-ին[2]։

Նադեժդա
Երկիր ԽՍՀՄ
Թվական1973
ՌեժիսորՄարկ Դոնսկոյ
Սցենարի հեղինակԶոյա Վոսկրեսենսկայա
ԴերակատարներՆատալյա Բելոխվոստիկովա և Անդրեյ Մյագկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն97 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինի կնոջ, ընկերոջ և գաղափարական զինակցի՝ Նադեժդա Կրուպսկայայի մանկության և պատանեկության մասին։ Ֆիլմում գլխավոր ուշադրությունը նվիրված է երիտասարդ հեղափոխականի մասնակցությանը Պետերբուրգի բանվորների՝ ցարական իշխանության դեմ կազմակերպած ցույցերին։ «Այս ֆիլմում,— ասել է Մարկ Դոնսկոյը,— մենք մտադիր էինք ցույց տալ, թե ինչպես են մեծացել մարդիկ, որոնց գործերը ցնցել են աշխարհը։ Եվ ոչ միայն քաղաքական ու հեղափոխական իմաստնություն նրանք ժառանգեցին իրենց սերունդներին։ Մեզ է հասել նրանց վսեմ սիրո և հույսի լույսը»։

Դերերում խմբագրել

  • Նատալյա Բելոխվոստիկովա – Նադեժդա Կրուպսկայա
  • Անդրեյ Մյագկով – Վլադիմիր Ուլյանով
  • Դանուտա Ստոլյարսկայա – Ելիզավետա Վասիլևնա Կրուպսկայա, Նադյայի մայրը
  • Իգոր Օզերով – Կոնստանտին Իգնատևիչ Կրուպսկի, Նադյայի հայրը
  • Միխայիլ Նոգկին – Գլեբ Մաքսիմիլիանովիչ Կրժիժանովսկի
  • Օլեգ Գոլուբիցկի – Բորիս Անդրեևիչ, բժիշկ
  • Աննա Տվելենյովա – Զինաիդա Պավլովնա Նևզորովա
  • Տատյանա Դերբենյովա
  • Վերա Դոնսկայա-Պրիսյաժնյուկ – Ալեքսանդրա Նիկոլաևնա Գրիգորևա
  • Լիլիա Զախարովա – Սաշենկա Գրիգորևա
  • Թամարա Լոգինովա – Ալեքսանդրա Միխայլովնա Կալմիկովա
  • Լեոնիդ Ելինսոն – Ռոբերտ Էդուարդովիչ Կլասոն
  • Վյաչեսլավ Սպեսիվցև – մարքսիստական խմբակի անդամ
  • Ալեքսեյ Զոլոտնիցկի – մարքսիստական խմբակի անդամ
  • Նատալյա Դուգինա – մարքսիստական խմբակի անդամ
  • Վլադիմիր Ռազումովսկի – մարքսիստական խմբակի անդամ
  • Եվգենի Կրասավցև – մարքսիստական խմբակի անդամ
  • Ստանիսլավ Զախարով – մարքսիստական խմբակի անդամ
  • Ռաիսա ՌյազանովաՖրոսյա Մերկուլովա
  • Նիկոլայ Մերզլիկին – Ստեպան Մերկուլով
  • Վլադիսլավ Կովալկով – մարքսիստական խմբակի անդամ
  • Պյոտր Լյուբեշկին – Զախար Ռոդիոնովիչ
  • Նիկոլայ Գորլով – խուզարկու
  • Ֆեոդոր Նիկիտին – նկարիչ Նիկոլայ Գե
  • Նիկիտա Պոդգորնի – Ալեքսանդր Մատվեևիչ, ժանդարմի ռոտմիստր
  • Դանիել Սագալ – Գուրյանով
  • Ռոման Խոմյատով – Յակով Մաուրեր
  • Մեեր Գոլդովսկի – Յուլի Օսիպովիչ Մարտով
  • Վյաչեսլավ Պոդվիգ – Վասիլի Վասիլևիչ Ստարկով

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
  • Սցենարիստներ՝ Զոյա Վոսկրեսենսկայա, Իրինա Դոնսկայա
  • Օպերատոր՝ Իննա Զարաֆյան
  • Կոմպոզիտոր՝ Ռաֆայել Խոզակ
  • Բեմադրող նկարիչ՝ Օլգա Կրավչենյա
  • Կոստյումների նկարիչ՝ Էլզա Ռապոպորտ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Դմիտրի Բոգոլեպով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նադեժդա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Նադեժդա» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել