Բացել գլխավոր ցանկը

Մարկ Մենսոն

ամերիկացի հեղինակ, բլոգեր և գործարար

Մարկ Մենսոն (մարտի 9, 1984(1984-03-09), Օստին, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ, բլոգեր և գործարար[2]: Նա MarkManson.net կայքի հեղինակն է և գրել է երկու գիրք․ «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Մոդելները. կանանց ազնվությամբ գրավեք»: Նա «Infinity Squared Media» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է[3]:

Մարկ Մենսոն
Mark-manson-headshot-2018-1.jpg
Ծնվել էմարտի 9, 1984(1984-03-09) (35 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
Մասնագիտությունհեղինակ և բլոգեր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան[1]
Կայքmarkmanson.net
Mark Manson Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Մարկ Մենսոնը ծնվել է Տեխասի նահանգում, ԱՄՆ[4]: Տեղափոխվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքը, որտեղ սովորել և 2007 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանը՝ ֆինանսիստի որակավորմամբ[5]:

Ծանոթություններին և ժամադրություններին նվիրված իր առաջին բլոգը սկսել է 2009 թվականին: Դրանից հետո բացել է մշակութային, մարդկային հարաբերություններին ու ժամադրություններին նվիրված MarkManson.net կայքը:

Գործունեությունը որպես բլոգերԽմբագրել

Մարկ Մենսոնը MarkManson.net կայքում ներկայացնում է հայտնի մի բլոգ, որը 2014 թվականին ունեցել է 400,000 այցելու, իսկ 2016 թվականին՝ շուրջ 2 միլիոն: Նա գրում է մշակութային, մարդկային հարաբերությունների, հոգեբանության ու ժամադրությունների թեմաներով[6]:

Մարկ Մենսոնի հոդվածները հրապարակվել են CNN-ի եթերում, BBC News-ում, Business Insider-ում, Yahoo! News-ում, The Sydney Morning Herald-ում, Time-ում, VOX-ում, The Huffington Post-ում և այլուր:

Իր «Մեծ հմայքը: ստեղծագործական կյանքը վախի հետևում» գրքում հեղինակ Էլիզաբեթ Գիլբերթը մեջբերել է Մարկ Մենսոնի խոսքերն ասելով․

  Ես վերջերս կարդացի ցնցող բլոգ, որի հեղինակը Մարկ Մենսոն անունով մի գրող է, ով ասաց որ քո նպատակի գաղտնիքը կյանքում այս հարցին անկեղծորեն պատասխանելն է. «Ո՞րն է քո սիրած ք*քի հոտը»  

[7]:

ԳրքերԽմբագրել

ՄոդելներԽմբագրել

Մարկ Մենսոնի առաջին՝ «Մոդելները. կանանց ազնվությամբ գրավեք» գիրքը հրապարակվել էր 2011 թվականին։ 2014 թվականին այն վաճառվել է ավելի քան 15 000 օրինակ տպաքանակով: Գիրքը սովորեցնում է տղամարդկանց ինչպես գրավել կանանց ազնվության միջոցով, և ինչպիսի արժեքներ ընտրել սիրո համար[8]:

Թքած ունենալու նուրբ արվեստըԽմբագրել

Մարկ Մենսոնի երկրորդ՝ «Թքած ունենալու նուբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձևը» գիրքը հրատարակվել է 2016 թվականի սեպտեմբերի 13-ին:

Ինքնակատարելագործման այս ձեռնարկում Մենսոնը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։

  «Թող գրողի ծոցը գնա դրականը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»
- Մարկ Մենսոն
 

 

Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Սկզբում գիքը հայտնվել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցուցակում՝ 6-րդ համարի ներքո: Այն նաև հայտնվեց «Washington Post's Bestseller List» ցուցակում՝ 9-րդ համարի ներքո և Toronto Star List-ի ինքնակատարելագործման ձեռնարկների կատեգորիայի 1-ն հորիզոնականում: 2017 թվականին չորրորդ ամենալավ վաճառված գիրքն է Amazon.com կայքում և իններորդ բեսթսելլերը՝ Կանադայում:

ՄատենագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Library of Congress Name Authority File
  2. Schwabel Dan։ «Mark Manson: The Accidental Self-Help Entrepreneur»։ Forbes։ Վերցված է October 6, 2016 
  3. Schwabel Dan։ «Mark Manson: Why Personal Relationships Are More Important Than Career Goals»։ Forbes։ Վերցված է October 6, 2016 
  4. Vongkiatkajorn Kanyakrit։ «Stop Trying to Feel Awesome All the Time, Says Millennial Whisperer»։ Mother Jones։ Վերցված է October 6, 2016 
  5. Park Michael։ «Case Study: How Mark Manson Makes Money»։ Career Hack։ Վերցված է October 6, 2016 
  6. «About Mark Manson»։ MarkManson.net։ Վերցված է October 6, 2016 
  7. Gilbert Elizabeth (September 22, 2015)։ Big Magic: Creative Living Beyond Fear։ Riverhead Books։ էջեր 150–151։ ISBN 1594634718 
  8. Sidell Holly։ «My Interview With a Professional Pick Up Artist (and Why Some Men Can't Make It Past the 'Chase')»։ Huffington Post։ Վերցված է October 6, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել