Թքած ունենալու նուրբ արվեստը

«Թքած ունենալու նուրբ արվեստը» (անգլ.՝ The Subtle Art of Not Giving a Fuck: A Counterintuitive Approach to Living a Good Life), ամերիկացի բլոգեր և գրող Մարկ Մենսոնի[3] երկրորդ գիրքն է։ Այն հրատարակվել է HarperOne[4] հրատարակչության կողմից։ Առաջին անգամ տպագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Թքած ունենալու նուրբ արվեստը
անգլ.՝ The Subtle Art of Not Giving a Fuck
2018 թվականին հայերեն հրատարակության շապիկ
ԵնթավերնագիրA Counterintuitive Approach to Living a Good Life
ՀեղինակՄարկ Մենսոն[1][2][2]
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն[2]
Ստեղծման տարեթիվ2016
Հաջորդ«Թքել ենք բոլորս»
Երկիր ԱՄՆ[2]
Հրատարակման վայրՆյու Յորք[1][2][2]
ՀրատարակիչHarperOne?[1][2][2] և HarperCollins
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 13, 2016
Կայքmarkmanson.net/books/subtle-art

2018 թվականի փետրվար ամսվա տվյալներով գիրքը վաճառվել է շուրջ 2 միլիոն օրինակով։ Հունիս ամսին գիրքը գլխավորել է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը։

Սյուժե խմբագրել

Գիրքը արձագանք է մարդու ներաշխարհի, ինքնօգնության, ինչպես նաև հեղինակի տեսակետների մասին[5]։ Մարկ Մենսոնը օգտագործել է բազմաթիվ սեփական կյանքի փորձեր՝ ցույց տալու, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները հաճախ ավելի մեծ գաղափար են տալիս մարդուն, քան մշտապես փորձելով երջանիկ լինելը[6]։

Մենսոնը իր տեսակետն ու ոճը դասակարգել է հակասական մոտեցումներով՝ օգտագործելով միաժամանակ ազնվությունն ու խորամանկությունը՝ ավելի ընդգծելու իր գաղափարները[6][7]։

Գիրքը առաջին անգամ հայտվել է New York Times Bestseller List-ի վեցերորդ համարում[8]։ 2018 թվականի փետրվարի 18-ից այն հայտնվել է NYTimes-ի լավագույն վաճառվողների ցուցակում՝ չզիջեով իր դիրքերը շուրջ 60 շաբաթ[9]։ Գիրքը նաև 2016 թվականի սեպտեմբերի 25-ից հայտվել է Washington Post's Bestseller List-ի իններորդ համարում[10], իսկ 2016 թվականի սեպտեմբերի 23-ից՝ Toronto Star List-ի առաջին համարում[11]։ 2017 թվականին գիրքը Barnes & Noble[12] կողմից համարվել է լավագույն վավերագրական գիրքը, իսկ Amazon.com-ում[13] և Կանադայում[14]՝ լավագույն վաճառված գիրքը։

Հայերեն թարգմանություն խմբագրել

Գիրքը հայերեն թարգմանել է Newmag հրատարակչությունը[15]։ Թարգմանիչներն են Armcomedy նախագծի հեղինակներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 WorldCat(բազմ․) — 1971.
  3. «The Subtle Art of Not Giving a F*ck». MarkManson.net. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  4. «The Subtle Art of Not Giving a F*ck». HarperCollins Publishers. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  5. Franklyn, Tree. «The Subtle Art of Not Giving a F*ck – A Book Review». Huffington Post. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 Pushkar, Katherine. «The last f—king self-help book you'll ever buy». NY Daily News. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. Rivera, Erica. «Interview: Mark Manson on "The Subtle Art of Not Giving A F*ck"». Crave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «The New York Times Best Seller List: Advice, How-to and Miscellaneous. Week of Oct 3, 2016». New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «The New York Times Best Seller List: Advice, How-to and Miscellaneous. Week of Feb 18, 2018». New York Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  10. «The Washington Post Best Seller List. Week of September 25, 2016». Washington Post. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. «Toronto Star Bestsellers». Toronto Star. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. «Fast Company: Barnes & Noble's best-selling books of 2017 are just so 2017». Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  13. «Amazon Best Sellers of 2017». Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  14. «Here are the bestselling books in Canada of 2017». Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  15. «Նյումեգ – Bestseller». bestseller.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել