Էլիզաբեթ Գիլբերթ

ամերիկացի գրող

Էլիզաբեթ Գիլբերթ (անգլ.՝ Elizabeth Gilbert, հուլիսի 18, 1969(1969-07-18)[1][2][3], Ուոթերբերի), ամերիկացի գրող, կենսագիր։

Էլիզաբեթ Գիլբերթ
Ծնվել էհուլիսի 18, 1969(1969-07-18)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրՈւոթերբերի
Մասնագիտությունվիպասան, գրող և ակնարկագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՈւտել, աղոթել, սիրել
Պարգևներ
Համատեղ ապրողRayya Elias?[4]
Изображение автографа
Կայքelizabethgilbert.com
 Elizabeth Gilbert Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գիլբերթը ծնվել է Կաննեկտիկուտ նահանգի Ուոթերբերի քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոն Գիլբերթը[5], քիմիական ինժեներ էր, նրա մայրը՝ Կարոլը[6]՝ տնային տնտեսուհի։ Նա շվեդական ծագում ունի[7] Իր միակ քրոջ՝ վիպասան՝ Քեթրին Գիլբերտի հետ միասին, նա մեծացել է լիտչֆիլդյան մի ֆերմայում, որտեղ աճեցնում էին ամանորյա եղևնիներ։ Նրանց ընտանիքը ապրում էր գյուղում առանց հարևանների։ Նրանք չունեին հեռուստացույց, հետևաբար նրանք զբաղվում էին գիրք կարդալով և գրելով[8]։

Գործունեություն

խմբագրել

Լրագրություն

խմբագրել

Esquire հրապարակել է 1993 թվականին Գիլբերթի "Pilgrims"(Ուխտավորները) կարճ պատմությունը՝ վերնագրի տակ գրելով "The Debut of an American Writer"(Ամերիկացի գրողի սկիզբը)։ Նա առաջին չհրապարակված գրողն էր Esquire-ում՝ սկսած Նորման Մեյլերից։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ Գիլբերթը սկսեց համագործակցել ազգային ամսագրերի հետ, այդ թվում՝ SPIN, GQ (ամսագիր), The New York Times Magazine, Allure (ամսագիր), Real Simple, Travel + Leisure: Ինչպես նշվում էր նրա հուշերում՝ "Eat, Pray, Love" (Ուտել, Աղոթել, Սիրել) գիրքը նրան բերեց մեծ հռչակ և դարձավ թանկ վարձատրվող ազատ գրող։

Գիլբերթի առաջին գիրքը "Pilgrims" (Ուխտավորները) (1997 թ.) կարճ պատմությունների հավաքածու է, որը արժանացել է Փուշքարթ մրցանակին ։ Դրան հաջորդեց "Stern Men" (Լուրջ տղամարդիկ) նովելը (2000), այնուհետև "Eat, Pray, Love"(Ուտել, Աղոթել, Սիրել) գիրքը։

Ուտել, աղոթել, սիրել

խմբագրել

2006 թ․ Գիլբերթը տպագրեց Ուտել, աղոթել, սիրել գիրքը։ Այդ գրքում նա ներկայացնում է իր միամյա ճանապարհորդությունը Իտալիայում (Ուտել), Հնդկաստանում (Աղոթել) և Ինդոնեզիայում (Սիրել), որտեղ նա փնտրում էր իր Եսը։ Գիրքը համարվում է best-seller (10 միլիոն օրինակի վաճառքով)։ Գրքի հիման վրա 2010 թվականին նկարահանվել է ֆիլմ Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.huffpost.com/entry/elizabeth-gilbert-and-girlfriend-rayya-elias-hold-commitment-ceremony_n_59371a83e4b0ce1e7408a4ae
  5. Driscoll, Molly (2012 թ․ հունվարի 4). «6 moments that changed a life». Christian Science Monitor.
  6. Almond, Steve (2013 թ․ սեպտեմբերի 18). «Eat, Pray, Love, Get Rich, Write a Novel No One Expects». The New York Times.
  7. Charney, Noah (2013 թ․ հոկտեմբերի 2). «Elizabeth Gilbert: How I Write». The Daily Beast.
  8. «Elizabeth Gilbert, Zacharis Award». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Գիլբերթ» հոդվածին։