Մարկ Մոիսեևիչ Մարգուլիս (ռուս.՝ Марк Моисеевич Маргулис, հոկտեմբերի 16, 1948(1948-10-16), Պուշկինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, քանդակագործ, մանկական ուսուցիչ, Նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիայի անդամ[1], «Աշխարհի ժողովուրդների արվեստի» միջազգային ասոցիացիայի փոխնախագահ[2]։

Մարկ Մարգուլիս
Ծնվել էհոկտեմբերի 16, 1948(1948-10-16) (75 տարեկան)
ԾննդավայրՊուշկինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1948 թվականի հոկտեմբերի 16-ին, Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի Կլյազմա գյուղում։ 1977 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ 1982-1986 թվականներին սովորել է Լենինի անվան Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի նկարչա-գրաֆիկական ֆակուլտետում։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

Իր կարիերան նա սկսել է գծագրություն և կերպարվեստ դասավանդելով Մոսկվայի միջնակարգ դպրոցներում։ 1980 թվականին կազմակերպել է կերամիկայի դպրոցական խմբակ։ 1983 թվականին հիմնել է Մանկական փորձարարական արվեստների սինթեզի «Քոլոր» (Գույներ) ստուդիան[3], որը 1987 թվականից նրա գլխավորությամբ աշխատում է Մոսկվայի կենդանաբանական այգուն կից[4]։ 1991 թվականին նախագծել է աշակերտների և նախադպրոցականների դաստիարակության գեղագիտական մեթոդ, որն առաջարկում էր կրթական գործընթացում միավորել ստեղծագործական (գեղանկարչություն, ծեփագործություն, երաժշտություն, պլաստիկ թատրոն) և խաղային տարրեր[5]։

Սոցիալ-մշակութային գործունեություն խմբագրել

«Մոսկվայի մանկական արվեստի միջազգային թանգարան» նախագծի հեղինակն է, որն ստեղծվել է «Քորոլ» ստուդիայի 1-17 տարեկան աշակերտների 45.000 աշխատանքների հիման վրա. մասնակիցները եղել են Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Ճապոնիայից, Եգիպտոսից, Կոնգոյից, Ավստրալիայից, Լեհաստանից։

Ռուսաստանի քաղաքների արվեստի թանգարաններով «Ուսուցիչ և աշակերտներ» բազմամյա շարժական ցուցահանդեսի կազմակերպիչ է, որը 2006 թվականից անցկացվել է Իվանովո, Կինեշմա, Վիչուգա, Պուչեժ, Յարոսլավլ[6], Ռիբինսկ, Միշկին, Կալուգա, Վլադիմիր[7], Տուլա[8] քաղաքներում։ Ցուցահանդեսներում ցուցադրվում է նկարչություն, գրաֆիկա, ճարտարապետական առարկաներ։

Կազմակերպել է հինգ միջազգային էկոլոգիական «Էկոլոգիա։ Երեխաներ։ Ստեղծագործություն» փառատոն, որը անցկացվել է Ռուսաստանում և արտերկրում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Նկարչի նկարները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի 17 թանգարաններում։ 1983 թվականից ի վեր տեղի է ունեցել նկարչի աշխատանքների ավելի քան 100 ցուցահանդես, որոնցից առավել նշանակալի են.

  • 2000, 2004, 2005, 2006 թվականներ՝ Նկարչի կենտրոնական տուն (Մոսկվա)[9][10]
  • 2007 թվական՝ Արվեստի շրջանային թանգարան (Կալուգա)[11]
  • 2008 թվական՝ Արվեստի շրջանային թանգարան (Իվանովո)[12]
  • 2008 թվական՝ «Բելյաևո» պատկերասրահ (Մոսկվա)[13]
  • 2012 թվական՝ «Մաքուր լճերում» պատկերասրահ (Մոսկվա)[14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт Международной конфедерации Союзов художников». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. Международная ассоциация «Искусство народов мира»
  3. Студия «Колор» в рейтинге кружков Москвы — Большой город, 2012.(չաշխատող հղում)
  4. «О студии «Колор» на сайте Московского зоопарка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. ««Воспитание рисованием» — Первое сентября («Искусство»), 2005». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Весёлый зоопарк дядюшки Марка» о выставке в Ярославле, 2007.
  7. «О выставке «Учитель и Ученики» в Рыбинске, 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. О выставке в Тульском музее изобразительных искусств, 2011.(չաշխատող հղում)
  9. Творческий проект «Стол», 2004.(չաշխատող հղում)
  10. «О выставке в ЦДХ, 2000». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. О выставке в Калужском областном художественном музее, 2007.
  12. «О выставке «Дороги» в Иваново, 2008». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. «Улисс Маргулис» — Российская газета, № 4737, 2008.
  14. О выставке «Ноль и бесконечность», 2012.

Արտաքին հղումներ խմբագրել