Մարկ Բույե‏‎ (անգլ.՝ Marc William Buie, 1958), ամերիկացի աստղագետ և մոլորակագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Աշխատում է Լոուելի աստղադիտարանում։ 1997-ից 2007 թվականները հայտնաբերել է 887 աստերոիդ, որոնց մեծամասնությունը միանձնյա, և միայն դրանցից տասը համատեղ այլ աստղագետների հետ[1]։

Մարկ Բույե
Marc William Buie
Ծնվել է1958
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և հետազոտող
Հաստատություն(ներ)Լոուել աստղադիտարան, Հավայան կղզիների համալսարան և Space Telescope Science Institute?
Գործունեության ոլորտՄոլորակագիտություն
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերԼուիզիանայի պետական համալսարան և Արիզոնայի համալսարան (1984)
Գիտական ղեկավարUwe Fink?
Կայքwww2.lowell.edu/users/buie/(անգլ.)
 Marc Buie Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստացել է բակալավրի կոչում ֆիզիկայի բնագավառում Լուիզիանայի պետական համալսարանում 1980 թվականին։ 1984 թվականին Արիզոնայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան մոլորակագիտության բնագավառում։ 1985-ից 1988 թվականները աշխատել է Հավայիի համալսարանում։ 1988-ից 1991 թվականները աշխատել է Հաբլ աստղադիտակի ինստիտուտում։ 1991 թվականին Բույեն դարձել է Լոուելի աստղադիտարանի աշխատակից։

1983 թվականից նրա հետազոտությունների հիմնական ուղղությունը հանդիսանում էր Պլուտոնը։ Նրա հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ Պլուտոնի վրա դիտարկված մեթանը գտնվում է մոլորակի մակերևույթին, այլ ոչ կազմում է նրա մթնոլորտի մաս։ Բույեն նաև հանդիսանում է Պլուտոնի նոր արբանյակների (Նիկտա և Հիդրա) համահայտնաբերող։ Բույեն աշխատել է Խավարածրի խորքային հետազոտություն ծրագրի թմի հետ, որի շրջանակներում հայտնաբերվել են ավելին քան 1000 Տրանսնեպտունային մարմիններ։ Նա նաև մասնակցում է Կոյպերի գոտու մարմինների որոնման ծրագրին։

Մարկ Բույեն հանդիսանում է Ամերիկյան աստղագիտական միության (AAS), Ամերիկյան գեոֆիզիկական միության (AGU), Միջազգային աստղագիտական միության (IAU) անդամ։

Նրա պատվին է անվանվել (7553) Բույե‏‎ աստերոիդը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. IAU. «7553 Բույե‏‎ աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Բույե» հոդվածին։