Մարկոս Պիզզելլի

բրազիլական Ֆուտբոլիստ

Մարկոս Պինեյրո Պիզզելլի (հոկտեմբերի 3, 1984(1984-10-03)[2][3], Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Ակտոբե ակումբում։ Մարկոսը ունի նաև Հայաստանի քաղաքացիություն և հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։

Մարկոս Պիզզելլի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկոս Պինեյրո Պիզզելլի
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 3, 1984(1984-10-03)[2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 178 սմ[1]
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սաուդյան Արաբիա Ալ-Ռաեդ
Համար 25
Պատանեկան կարիերա
2000-2005 Բրազիլիա Սան Կառլոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008
2008-2009
2009-2011
2011-2012
2012-2013
2013-2014
2014
2015
2016—
ՀայաստանԱրարատ
ՖրանսիաԱրարատ Իսսի
ՀայաստանՓյունիկ
ՈւկրաինաՄետալուրգ Դոնեցկ
ՌուսաստանԿուբան
ՌուսաստանԿրասնոդար
ՂազախստանԱկտոբե
ՂազախստանԱկտոբե
Սաուդյան ԱրաբիաԱլ-Ռաեդ
79 (44)
? (?)
49 (31)
18 (4)
31 (8)
6 (0)
28 (8)
27 (5)
1 (0)
Ազգային հավաքական
2008-ներկա {{{2}}} Հայաստան 35 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Ապրիլի 14, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Մարտի 5, 2014

Ակումբային կարիերա խմբագրել

Արարատ Երևան խմբագրել

Մարկոսը իր կարիերան սկսել է բրազիլական Սան Պաուլո ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Տեսնելով երիտասարդ տաղանդի խաղը՝ Երևանի Արարատը փորձում է պայմանագիր կնքել Պիզզելլիի հետ և ստացվում է։ 2006 թվականի, ապրիլի 30-ին Պիզզելլին իր առաջին խաղն անցկացրեց Ուլիսի դեմ։ Պիզզելլին դաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին՝ փոխարինելով Տիգրան Յեսայանին։ Պիզզելլին Արարատի կազմում իր առաջին գոլը խփեց հունիսի 16-ին՝ Ուլիսի դեմ մեկ այլ խաղում։ 2007 և 2008 թվականների Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն Պիզզելլին էր։ Ֆինանսական խնդիրների պատճառով Արարտը Պիզզելլիին վարձակալության հիմունքներով տվեց Ֆրանսիայի 5-դ դիվիզիոնում հանդես եկող Արարատ Իսսի-ին։

Փյունիկ խմբագրել

6 ամիս անց Պիզզելլիի պայմանագիրը Արարատի հետ ավարտվեց և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Փյունիկ։ Փյունիկի հետ Պիզզելլին հաղթեց 2009 և 2010 թվականների Հայաստանի առաջնությունը և 2009, 2010 թվականների Հայաստանի գավաթը, ինչպես նաև 2010 թվականի սուպերգավաթը։ 2010 թվականի Հայաստանի առաջնության 10-րդ տուրի խաղը 100-րդն էր Պիզզելլիի համար Հայաստանի առաջնությունում։ Այդ մրցաշրջանում Պիզզելլին Գեվորգ Ղազարյանի հետ միասին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։ 2011 թվականին առաջնության միջնամասում նա խփեց 6 գնդակ, սակայն տեղափոխվեց Մետալուրգ Դոնեցկ։

Մետալուրգ Դոնեցկ խմբագրել

2011 թվականի հունիսին Պիզզելլին պայմանագիր կնքեց Դոնեցկի Մետալուրգի հետ։ Պիցելիի առաջին գոլը Մետալուրգի կազմում Չեռնոգորեցի դեմ էր, որը այդ խաղի միակ գնդակն էր։ Սակայն հետագայում, Մարկոսը, ինչպես որ խաղում էր Հայաստանի առաջնությունում և գոլեր խփում, չկարողացավ նույն կերպ շարունակել Դոնեցկում։

Կուբան խմբագրել

2012 թվականի հունիսին Մարկոսը միացավ Կրասնոդարի Կուբանին։ 2011 թվականին կայացած Ռուսաստան-Հայաստան խաղի ժամանակ Կուբանի գլխավոր մարզիչն ասել էր, որ իրեն հետաքրքրում է Պիզզելլիի խաղը։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  Արարատ Երևան

  Փյունիկ

  Ակտոբե[4]

  • Ղազախստանի չեմպիոն։ 2014

Անհատական խմբագրել

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու (3)։ 2007 (22 գոլ), 2008 (17 գոլ), 2010 (16 գոլ)

Մասնագիտական ակումբային կարիերա խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
               
2009 Փյունիկ ՀԲԽ ? ? ՀԱԳ ? ? ՉԼ ? ? ? ?
2010 ՀԲԽ 0 0 ՀԱԳ 4 3 ՉԼ 2 0 6 3
Ընդհանուր կարիերայում 0 0 4 3 2 0 6 3

Աղբյուր ffa.am

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.ffa.am/hy/1383993963/player/9134
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Պիզզելլի» հոդվածին։