Մարկոս Ակունյա

արգենտինացի ֆուտբոլիստ

Մարկոս Ակունյա (իսպ.՝ Marcos Acuña, հոկտեմբերի 28, 1991(1991-10-28)[1][2][3], Սապալա, Նեուկեն, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սպորտինգ Լիսաբոնի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[4]։

Մարկոս Ակունյա
Marcos Acuña
Ակունյան Արգենտինայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marcos Javier Acuña
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1991(1991-10-28)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Սապալա, Նեուկեն, Արգենտինա
Հասակ 171 սմ
Քաշ 71 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2014 Արգենտինա Ֆերո Կարիլ Օեստե 117 (5)
2014-2017 Արգենտինա Ռասինգ Ավելյանենդա 78 (16)
2017-ներկա Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 31 (4)
Ազգային հավաքական
2016-ներկա Արգենտինա Արգենտինա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 12-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 12-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆերո Կարիլ Օեստե խմբագրել

Ակունյան Ֆերո Կարիլ Օեստեի ակադեմիայի սան Է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 16-ին՝ Կ․Ա․Ի-ի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Ալդոսիվիի դեմ խաղում[7]։ 2013-14 մրցաշրջանում արգենտինացին առանձնացավ իր գոլային փոխանցումներ տալու կարողությամբ՝ դառնալով 12 փոխանցման հեղինակ և գրավելով ավելի խոշոր ակումբների ուշադրությունը։ Ֆերո Կարիլ Օեստեի կազմում Ակունյան անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Ռասինգ Ավելյանեդա խմբագրել

2014 թվականի հուլիսի 18-ին Ակունյան տեղափոխվեց Ռասինգ Ավելյանեդա։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 27-ին՝ Սան Մարտին Սան Խուանի դեմ խաղում[8]՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով։ 2014 թվականին Ռասինգը Ակունյայի հետ 13 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց Արգենտինայի առաջնությունը։ Լիբերտադորեսի գավաթում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2015 թվականի փետրվարի 18-ին՝ Դեպորտիվո Տաչիրայի դեմ խաղում[9]։ Ռասինգի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Ակունյան անցկացրեց 109 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Սպորտինգ Լիսաբոն խմբագրել

2017 թվականի հունիսի 12-ին Ակունյան 4 տարվա պայմանագիր կնքեց Սպորտինգ Լիսաբոնի հետ[10]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 6-ին՝ Ավեշի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց օգոստոսի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում[12]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Ակունյան անցկացրեց սեպտեմբերի 12-ին՝ Օլիմպիակոսի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 22-ին՝ Շավիշի դեմ խաղում Ակունյան դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[14]։ 2018 թվականի մայիսի 15-ին՝ Պորտուգալիայի առաջնությունում 3-րդ տեղը գրավելուց հետո Ակունյան և նրա թիմակիցները վնասվեցին երկրպագուների հարձակումից[15]։ Չնայած այս իրադարձություններին ֆուտբոլիստները համաձայնվեցին խաղալ հաջորդ շաբաթ նշանակված Պորտուգալիայի գավաթի եզրափակչում[16], որում սակայն Սպորտինգը պարտվեց Ավեշին 2-1 հաշվով[17]։ Իր առաջին մրցաշրջանում Սպորտինգի կազմում արգենտինացին անցկացրեց 54 հանդիպում՝ դառնալով 6 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ, և օգնելով իր թիմին հաղթել Պորտուգալիայի լիգայի գավաթը։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Ակունյան նշել է 2016 թվականի նոյեմբերի 16-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում[18]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ Սինգապուրի դեմ ընկերական խաղում[19]։

2018 թվականի մայիսին Ակունյան ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Արգենտինայի հավաքականի 23-հոգանոց թիմում[20][21]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 12-ի դրությամբ[22]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆերո Կարիլ Օեստե 2010–11 Պրիմերա B 7 0 7 0
2011–12 31 2 1 0 32 2
2012–13 36 1 1 0 37 1
2013–14 39 2 2 0 41 2
Ընդհանուր 113 5 4 0 0 0 0 0 117 5
Ռասինգ Ավելյանեդա 2014 Պրիմերա Դիվիզիոն 16 2 2 1 18 3
2015 27 4 3 0 9 0 39 4
2016 10 1 - - 10 1 20 2
2016–17 25 9 4 1 3 1 32 11
Ընդհանուր 78 16 9 2 22 2 0 0 109 20
Սպորտինգ Լիսաբոն 2017–18 Պրիմեյրա Լիգա 31 4 5 0 13 1 5 1 54 6
Կարիերայի ընդհանուր 222 25 18 2 35 3 5 1 280 31

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 12-ի դրությամբ[22]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 7 0
2018 2 0
Ընդհանուր 10 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռասինգ Ավելյանեդա

Սպորտինգ Լիսաբոն

Միջազգային խմբագրել

Արգենտինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Argentina - M. Acuña - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  5. «Move over Paulo Dybala - Argentina's new star is Marcos Acuna | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  6. «Comisión de Actividades Infantiles - Club Ferro Carril Oeste, Apr 16, 2011 - Primera B Nacional - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  7. «Aldosivi vs. Ferro Carril Oeste - 9 October 2011 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  8. «Racing Club vs. San Martín San Juan - 27 July 2014 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  9. «Deportivo Táchira - Racing Club, Feb 18, 2015 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  10. Editorial, Reuters. «BRIEF-Sporting signs 4-year deal with Argentina's Marcos Acuna». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  11. «Desportivo Aves - Sporting CP, Aug 6, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  12. «FCS Bucharest - Sporting CP, Aug 23, 2017 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  13. «Olympiacos Piraeus - Sporting CP, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  14. «Sporting CP - GD Chaves, Oct 22, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  15. «Sporting Lisbon players attacked at training ground after failing to secure Champions League spot | SportsJOE.ie». SportsJOE.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  16. «Sporting Lisbon: Players agree to play Portuguese Cup final after attack». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  17. «Desportivo Aves - Sporting CP, May 20, 2018 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  18. «Argentina - Colombia, Nov 16, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  19. «Singapore - Argentina, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  20. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  21. «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  22. 22,0 22,1 «Marcos Acuña». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Ակունյա» հոդվածին։