Մարլոս (ֆուտբոլիստ)
Մարլոս Ռոմերո Բոնֆիմ, կամ պարզապես Մարլոս (պորտ.՝ Marlos Romero Bonfim, հունիսի 7, 1988[1][2], São José dos Pinhais, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դոնեցկի Շախտյորի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։
Մարլոսը Շախտյորի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Marlos Romero Bonfim | ||
Քաղաքացիությունը |
Բրազիլիա Ուկրաինա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 7, 1988[1][2] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | São José dos Pinhais, Պարանա, Բրազիլիա | ||
Հասակ | 174 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Շախտյոր Դոնեցկ | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2006 | Կուրիտիբա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2009 | Կուրիտիբա | 33 | (3) |
2009-2011 | Սան Պաուլու | 59 | (5) |
2011 | Ռենտիստաս | 0 | (0) |
2011 | → Սան Պաուլու | 29 | (4) |
2012-2014 | Մետալիստ Խարկով | 53 | (9) |
2014-ներկա | Շախտյոր Դոնեցկ | 94 | (27) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-ներկա | Ուկրաինա | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՎաղ կարիերա
խմբագրելՊրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մարլոսը սկսել է Կուրիտիբայում 2006 թվականին։ 2009 թվականի հունիսին տեղափոխվեց Սան Պաուլու։
2012 թվականի հունվարի 11-ին Մարլոսը 5 տարվա պայմանագիր կնքեց Խարկովի Մետալիստի հետ[4]։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո։ Իր առաջին գոլը Մետալիստի կազմում խփեց փետրվարի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[5]։ Մետալիստի կազմում Մարլոսը անցկացրեց 3 մրցաշրջան՝ անցկացնելով 75 հանդիպում և դառնալով 13 գոլի հեղինակ։
Շախտյոր Դոնեցկ
խմբագրել2014 թվականի հուլիսին Մարլոսը 5 տարվա պայմանագիր կնքեց Շախտյոր Դոնեցկի հետ[6]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 27-ին՝ Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 30-ին Մարլոսը խփեց իր առաջին գոլը Շախտյորի կազմում՝ նույն Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում[8]։
2016 թվականին Մարլոսը ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի 2015-16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[9]։
Միջազգային կարիերա
խմբագրել2017 թվականի սեպտեմբերի 30-ին Մարլոսը առաջին անգամ հրավիրվեց Ուկրաինայի ազգային հավաքական՝ Կոսովոյի և Խորվաթիայի դեմ խաղերի համար՝ դառնալով երկրորդ բրազիլացի ֆուտբոլիստը Էդմար Գալովսկիից հետո, ով հանդես է եկել Ուկրաինայի հավաքականում[10]։ Իր դեբյուտը Ուկրաինայի ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Կոսովոյի դեմ խաղում[11]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[12]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Միջազգային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կուրիտիբա | 2008 | 33 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 3 |
Ընդհանուր | 33 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 3 | |
Սան Պաուլու | 2009 | 26 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 27 | 1 |
2010 | 33 | 4 | 0 | 0 | 8 | 0 | 13 | 1 | 54 | 5 | |
2011 | 26 | 4 | 7 | 0 | 3 | 0 | 18 | 3 | 54 | 7 | |
Ընդհանուր | 85 | 9 | 7 | 0 | 12 | 0 | 31 | 4 | 135 | 13 | |
Մետալիստ Խարկով | 2011–12 | 9 | 1 | 0 | 0 | 6 | 1 | - | - | 15 | 2 |
2012–13 | 27 | 5 | 2 | 2 | 10 | 1 | - | - | 39 | 8 | |
2013–14 | 17 | 3 | 2 | 0 | 2 | 0 | - | - | 21 | 3 | |
Ընդհանուր | 53 | 9 | 4 | 2 | 18 | 2 | - | - | 75 | 13 | |
Շախտյոր Դոնեցկ | 2014–15 | 21 | 4 | 8 | 1 | 6 | 0 | - | - | 35 | 5 |
2015–16 | 24 | 8 | 6 | 0 | 18 | 4 | - | - | 48 | 12 | |
2016–17 | 29 | 3 | 4 | 2 | 11 | 2 | - | - | 44 | 7 | |
2017–18 | 20 | 12 | 2 | 1 | 7 | 2 | - | - | 24 | 11 | |
Ընդհանուր | 94 | 27 | 20 | 4 | 42 | 8 | - | - | 156 | 39 | |
Կարիերայի ընդհանուր | 265 | 48 | 31 | 6 | 72 | 10 | 31 | 4 | 399 | 68 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[12]
Ուկրաինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 3 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Կուրիտիբա
- Բրազիլիայի Սերիա B. 2007
- Լիգա Պարանաենսե․ 2008
- Շախտյոր Դոնեցկ
- Ուկրաինայի սուպերգավաթ․ 2014, 2015
- Ուկրաինայի գավաթ․ 2015-16, 2016-17
- Ուկրաինայի առաջնություն․ 2016-17
Անհատական
խմբագրել- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքական․ 2015–16[9]
- Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ․ 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Ukraine - Marlos - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ uefa.com (2012 թ․ հունվարի 11). «Marlos brings more Latin flair to Metalist». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ uefa.com (2012 թ․ փետրվարի 23). «UEFA Europa League 2011/12 - History - Metalist-Salzburg – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ UEFA.com. «Marlos makes move to Shakhtar». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Shakhtar Donetsk - Metalurh Zaporizhya, Jul 27, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Metalurh Zaporizhya - Shakhtar Donetsk, Nov 30, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ 9,0 9,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Марлос вызван в сборную Украины на Хорватию и Косово - SPORTARENA.com». SPORTARENA.com (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Kosovo vs. Ukraine - Football Match Report - October 6, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ 12,0 12,1 «Marlos». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարլոսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մարլոսը transfermarkt-ում
- Մարլոսը soccerbase.com-ում
- Մարլոսը WhoScored.com կայքում
- Մարլոսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մարլոսը Շախտյորի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլոս (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |