Մարլիի ձիեր (ֆր.՝ Chevaux de Marly), ֆրանսիացի քանդակագործ Գիյոմ Կուստույի աշխատանքը։ Երկու (զույգ) սիմետրիկ քանդակագործական խմբեր Կարարայի մարմարից, ստեղծվել են 1743–1745 թվականներին։

Լուվրում գտնվող քանդակներից մեկը
Համաձայնության հրապարակում գտնվող քանդակ

Նկարագրություն խմբագրել

Քանդակն իրենից ներկայացնում է ծառս եղած ձիեր, որոնց սանձում են ձիապանները։ Այս աշխատանքը պատվիրվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ XV-ի կողմից, ով ցանկանում էին վերականգնել Ռեգենտության շրջանում լքված Մարլիի այգու ֆր.՝ (Château de Marly) և ամրոցի քանդակագործական անսամբլը։

Մարլիի ձիերը պետք է տեղադրվեին «Մարլիի ավազանի» (ֆր.՝ l'abreuvoir de Marly) մոտ, որտեղ նախկինում եղել են Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանի քանդակագործ Անտուան Կուազևոքսի աշխատանքները։ 1719 թվականին Կուազևոյի «Պեգասները» տեղափոխվել են Փարիզ՝ Թյուիլրիի այգի։

Պատմություն խմբագրել

1743 թվականին Կուստուի մոդելները հաստատվել են թագավորի կողմից և ընդամենը երկու տարվա աշխատանքից հետո՝ 1745 թվականին, տեղադրվել են Մարլիում։ Մոդելների վրա աշխատելիս Կուստուն աշխատում էր անմիջապես թագավորական ախոռներում և հեծյալների կերպարների համար բնորդներ էր հրավիրում[1]։ Կոմպոզիցիայի նախատիպերն էին Կվիրինալ հրապարակում և Կամպիդոլիոյում (Հռոմի Կապիտոլիումում) գտնվող Դիոսկուրոսների անտիկ շրջանի քանդակագործական խմբերը։ Այնուամենայնիվ, հռոմեական տարբերակները համահունչ են։ Կարելի է ընդհանրություններ գտնել Կուստի աշխատանքի և Վերսալում Մարսի եղբայրների «Ապոլլոնի ձիերը» (Les chevaux d′Apollon), ինչպես նաև քանդակագործ Ռոբերտ Լեի «Արևային ձիերը» (Chevaux du Soleil) քանդակների միջև։։

Հեղափոխության ժամանակ՝ 1794 թվականին, Դավիդի նախաձեռնությամբ «Մարլիի ձիերը» տեղափոխվել Փարիզ և սիմետրիկ կերպով տեղադրվել Ելիսեյան դաշտերի մուտքի մոտ (ժամանակակից Կոնկորդի հրապարակի մոտ)։ Ներկայումս երկու քանդակագործական խմբերն էլ գտնվում են Լուվրում։

Մարլիի ձիերի դինամիկան և արտահայտությունը արտացոլում են Արևի արքա Լուի XIV-ի նախորդ դարաշրջանի մեծ ոճի գեղագիտությունը, բարոկկոյի և կլասիցիզմի համադրությունը։ Այնուամենայնիվ, Գիյոմ Կուստի ստեղծագործության բարոկկո գեղագիտությունը «ենթակա է ռիթմի խիստ կազմակերպմանը, ընդհանուր տպավորության ամբողջականությանը»[2]։

«Մարլիի ձիերը» հռչակված էր ռոմանտիզմին հաջորդած դարաշրջանում, նրանք գերազանցել էին Թեոդոր Ժերիկոյի «Ազատ նժույգների վազքը Հռոմում» (1817) ստեղծագործությանը։ Կուստուի աշխատանքով հիացել են Էժեն Դելակրուան և Վիկտոր Հյուգոն։

Մարլիի ձիերի կրկնօրինակներ ստեղծել է քանդակագործ Միշել Բուրբոնը, որը 1985 թվականին տեղադրվել է Շատո դը Մարլիում դիմաց։

Ելիսեյան դաշտերում ծանր տեխնիկայի ցուցադրությամբ անցկացվող ռազմական շքերթների ժամանակ, ըստ մասնագետների, վնասվել է Մարլիի ձիերի մարմարը։

1984 թվականին բնօրինակները փոխարինվել են Բուրբոնի կրկնօրինակ աշխատանքներով։ Բնօրինակ քանդակները տեղափոխվել են Լուվր՝ Ռիշելյեի բակ, որտեղ այժմ ցուցադրված են նաև 17-18-րդ դարերի ֆրանսիացի քանդակագործների այլ գործեր։

Վերակառուցումից հետո բակը վերանվանվել է «Cour Marly» (Մարլիի բակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Les Chevaux de Marly, Musée promenade de Marly-le-Roi, Louveciennes, 1985
  2. Кожина Е. Ф. Искусство Франции XVIII века. Л.: Искусство, 1971. С. 88