Անտուան Կուազևոքս[7], կամ Կուազվո (ֆր.՝ Charles Antoine Coysevox; սեպտեմբերի 29, 1640(1640-09-29)[1][2][3][…], Լիոն, Lyonnais, Ֆրանսիայի թագավորություն[4] - հոկտեմբերի 10, 1720(1720-10-10)[1][2][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիական բարոկկո ոճի քանդակագործ։

Անտուան Կուազևոքս
ֆր.՝ Antoine Coysevox
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1640(1640-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրԼիոն, Lyonnais, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 10, 1720(1720-10-10)[1][2][5][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԵրկերFame Riding Pegasus?, Mercury Riding Pegasus? և Shepherd with Flute?
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Pierre Coysevox?, մայր՝ Ysabeau Morel?
ԱնդամությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
 Antoine Coysevox Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Անտուան Կուազևոքսը ծնվել է Լիոնում։ Նա Լիոնից Ֆրանշ Կոնտե գաղթած քանդակագործի որդի էր։

Անտուան Կուազևոքսը իր առաջին քանդակը՝ Մադոննան, ստեղծեց, երբ ընդամենը տասնյոթ տարեկան էր։ Նա 1657 թվականին մեկնել է Փարիզ և սկսել է աշխատել քանդակագործ Լուի Լերամբերի արվեստանոցում։

1666 թվականին Կուազևոքսն ամուսնացել է Լերամբերի բարեկամուհու՝ Մարգարիտ Կիերյեի հետ, որը մահացավ ամուսնությունից մեկ տարի անց։ 1679 թվականին Կուազևոքսն ամուսնացել է Կլոդ Բուրդիկտի հետ։

1667 թվականին կարդինալ Վիլհելմ Էգոն ֆոն Ֆյուրստենբերգերը Կուազևոքսին հրավիրել է պատկերազարդելու իր նստավայրը Սավերնում։

1677–1685 թվականներին Կուազևոքսը եղել է Լուի XIV–ի պալատական նկարիչը, մասնակցել է Վերսալի պալատի ձևավորման գործին։

Կուազևոքսը քանդակել է բազմաթիվ հայտնի տղամարդկանց և կանանց դիմային կիսանդրիներ։ Նրա կիսանդրիների դիմագծերը գծագրված էին զարմանալիորեն ճշգրիտ․ նա չէր շողոքորթում իր հաճախորդներին, սակայն կեցվածքի, կոստյումների դետալներն ու ճշգրտությունը քանդակներին հատուկ տեսք էին տալիս։ Նա քանդակել է Լուի XIV–ի, Լուի XV–ի, Ժան Բատիստ Կոլբերի, Լուի II–ի, Մարիա Թերեզայի և այլոց կիսանդրիները[8]։








Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Antoine Coysevox (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Куазевокс Антуан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Antoine CoysevoxOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. «Куазевокс Антуан»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 2022-04-29 
  8. Geese Uwe Section on Baroque sculpture in L'Art Baroque - Architecture - Sculpture - Peinture. — Cologne: H.F. Ulmann, 2015.

Արտաքին հղումներ Խմբագրել

Куазво на сайте Web Gallery of Art