Մարի Սեն (անգլ.՝ Mary Senn, ամբողջական անուն․ Ռոքհայա-Մարի Սեն, հունիսի 29, 1993(1993-06-29)[1], Կորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի վիդեո բլոգեր, երգչուհի, դերասանուհի[2][3][4][5]։

Մարի Սեն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1993(1993-06-29)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԿորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունվիդեո բլոգեր, երգչուհի և դերասանուհի
 Mary Senn Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարի հայրը սենեգալցի է[6]։

6 տարեկանում մայրը նրան գրանցել է մոդելային դպրոցում[7]։ Ինչպես նաև մանկության տարիներին Մարին հաճախել է դերասանական դասընթացների[7]։ Անհատապես զբաղվել է երաժշտությամբ՝ սովորելով Մրայա Քերիիի երգերից[7]։

Եղել է ուկրաինական փոփ խմբի անդամ[7]։ Խմբի հետ, մասնավորապես, ելույթ է ունեցել 2012 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում[7]։

2012 թվական մայիսի 4-ին յություբում գրանցել է 0SenMari0 ալիքը[8]։

2014 թվականին նա վերբեռնել է իր առաջին մեներգը՝ «Улыбнись»[9]։

2015 թվականի փետրվարին սկսել է վարել վիդեո բլոգ[10][11]։ Աշխատել է ապրելակերպի ժանրում[6]։ Նրա ալիքի ճանաչվածությունը սկսել է արագ աճել[9]։

  Ես հրապարակեցի իմ սեփական ֆոտոշարքերը սոցիալական ցանցերում, և ինձ բաժանորդագրվեցին մարդիկ։ Երբ նկարահանեցի իմ առաջին տեսահոլովակը, ես արդեն ունեի ծանոթ վիդեո բլոգերներ։ Տեսանյութը պատմեց իմ մասին. ով եմ ես, ինչով եմ զբաղվում, ինչով եմ հետաքրքրվում։ Հետո եկան տեսանյութեր այն մասին, թե ինչպես եմ հոգ տանում ինքս իմ մասին, ինչպես եմ ուտում, մի խոսքով ՝ այն ամենը, ինչը հանդիսատեսի համար հետաքրքիր էր։  
  Նախկինում Քեյթ Քլեփի, Ռոմա Ժելուդի և Սոնա Եսմանի նման ապրելակերպի բլոգերները ստեղծեցին այնպիսի բովանդակություն, որը տարբերվում էր միմյանցից։ Քիչ էին վիդեո բլոգերները, այդ իսկ պատճառով էլ բոլորը դիտում էին նրանց։ Այժմ խաղի կանոնները փոխվել են․ նկատելու համար, դու պետք է կարողանաս առանձնանալ, և դա ինձ հաջողվեց։ Ես սկսեցի բլոգ վարել 2015 թվականի նոյեմբերից, և առաջին երկու ամիսների ընթացքում թողարկեցի մոտ 40 տեսանյութեր՝ տարբեր թեմաներով։ Հիմա իմ բաժանորդները հետևում են այն ամենին, ինչ ես հրապարակում եմ, բայց նախկինում իմ տեսանյութերից մի քանիսը ունեին ընդամենը երկու հազար դիտում, իսկ որոշները հավաքում էին յուրաքանչյուրը 20 հազար։ Այսպիսով, ես հասկացա, թե որ թեմաներն են իմ մոտ հաջողվում։  

2016 թվականին YouTube-ը Մարի Սենին ներառել է Ռուսաստանի ամենաազդեցիկ կին բլոգերների ցուցակում, որը հրապարակվել է մինչև մարտի 8-ը։ Այս ցուցակում Մաշան 5-րդ տեղում էր. Քեյթ Քլեփից, էստոնիանիից, Մաշա Վեյից և Ագնյա Օգոնյոկից հետո[12]։ Lenta.ru-ն այդ ժամանակ գրում է․

  Մարի Սենը դրական կին վիդեոբլոգեր է։ Նրա ալիքը կոսմետիկայի, գնումների, առցանց խաղեր և ճանապարհորդության մասին է։ Նա սիրում է բեմադրված տեսանյութեր, որտեղ նա խաղում է այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են պատահել իր կամ մեկ ուրիշի հետ։

Աղջիկը մուգ մաշկ ունի, որի մասին պարբերաբար կատակում է. Օրինակ ՝ «Ես սպիտակ քույր ունեմ» տեսանյութում։ Սա, ի դեպ, նրա բլոգի ամենատարածված տեսանյութն է ՝ 2,5 միլիոն դիտում։

Նա շատ ավելի քիչ բաժանորդներ ունի, քան մնացած 5 լավագույն կին բլոգերները ՝ մոտ 340 հազար։ Բայց ճանաչվածությամբ նրա տեսանյութերը չեն զիջում մրցակիցներին։ Չորս տարվա ընթացքում հեռուստաալիքը հավաքել է գրեթե 15 միլիոն դիտում։ Մեկ տարվա ընթացքում աղջիկը վաստակում է ավելի քան 250 հազար դոլար։

Իր ամենահայտնի տեսանյութում Մաշան բացատրում է, թե ինչու են աղջիկները սելֆի անում։ Այս չորս րոպեանոց տեսանյութը դիտել են ավելի քան 7 միլիոն մարդ։

Մաշան տարեկան վաստակում է 250 հազար դոլար։ Նա նաև ակտիվորեն զբաղվում է մոդելի կարիերայով և կանանց ամսագրերի համար սյունակագիր բլոգեր է։ Գովազդում կոսմետիկայի և գեղեցկության սրահները։

 

Հանդիպել է վիդեո բլոգեր Գերման Չերնիխի (Gary) հետ[6], որի հետ ծանոթացել է, երբ մի քանի օրով ընկերոջ հետ գնացել էր Կիև[9]։ 2017 թվականին նրա հետ YouTube-ում թողարկել է XO Life ընտանեկան շոուն, որը պատմում է սկսնակ վիդեոբլոգերների կյանքի մասին։ Այն դարձավ առաջին ռեալիթի շոուն այդ տեսահոսթինգի ռուսալեզու հատվածում։

Այժմ հանդիպում է XO թիմի մասնակից, երաժիշտ Թիմուր Սորոկինի հետ[6][13][14]։

2018 խմբագրել

2018 թվականի դրությամբ, իր ալիքում բաժանորդների թիվը շարունակում էր շատ արագ աճել[6]։

2018 թվականի մայիսի 19-ին ելույթ է ունեցել «Սոկոլնիկի»-ի երաժշտության և մշակույթի կենտրոնական պարկում`«Музыка Первого» հեռուստաալիքի «Маёвка лайв» 4-րդ ամենամյա փառատոնին«Սոկոլնիկի»-ի[15]։

Հունիսին նա ելույթ ունեցավ Կիևում անցկացվող «ВидеоЖара» փառատոնին[13]։

Սեպտեմբերից Nickelodeon-ը թողարկելու է նինձյա կրիաների մասին անիմացիոն շարքի նոր տարբերակը, որտեղ նա հնչյունավորել է Էփրիլ Օնիլին[16]։

Ալիքի թեմատիկա խմբագրել

Ալիքի թեմատիկան ապրելակերպն է[6], զվարճանքները (սքեչեր, երաժշտություն)[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • «Եղևնիներ 5» (2016) - խաղում է ինքն իր դերում

Հեռուստասերիալներ խմբագրել

  • «Ձմեռային արձակուրդ» (սերիալ, 2019) - խաղում է ինքն իր դերում

Մուլտֆիլմեր (կրկնօրինակում) խմբագրել

  • «Թրոլներ» (2016) - Ցվետունիա տատիկ
  • «Նինձյա կրիաների էվոլուցիան» (սերիալ, 2018) - Էփրիլ Օնիլ

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Հիթ շքերթներ Ծանոթագրություններ
ՌԴ
Google PlayԹոփ-10 երգեր[17]
2014 «Улыбнись» թվային սինգլ[18]
2018 «Больно» թվային սինգլ[19]
«Нет ничего невозможного» (feat. Trev Li) թվային սինգլ[20]
«Двое нелюбимых» թվային սինգլ[21]
«Обратно в школу» թվային սինգլ[22]
«Джинсовая куртка» թվային սինգլ[23]
«Б бесит» 6 թվային սինգլ[24]
2019 «Каждый Happy New Year» թվային սինգլ[25]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Հղում
2016 Pudra Blogger Awards Տարվա բլոգեր Հաղթանակ [26]
2017 Nickelodeon Kids’ Choice Awards Սիրված ռուսական համացանցի աստղ Առաջադրված [27]
2018 Glamour Influencers Awards 2018 #glam_youtube Հաղթանակ [28]
2019 Nickelodeon Kids’ Choice Awards Սիրված անիմացիոն կերպարի ռուսական ձայն Հաղթանակ [29]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/mary-senn.html
  2. «Мари Сенн – биография, ...». Узнай все. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Мари Сенн – биография, ...». 24СМИ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Мари Сенн: биография, личная жизнь, фото». 9slim. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Мари Сенн: ютуб канал, сколько лет, фото, биография, парень, инстаграм». Участники популярных шоу. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Influencers Awards 2018: Мари Сенн, Алена Венум и другие победители в номинации #glam_youtube». Glamour.ru (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 ««Пройдет мода на девочек, сделанных специально для инстаграма»: интервью с блогером Мари Сенн». Glamour.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  8. «Mary Senn - YouTube». Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Самые интересные факты из жизни Мари Сенн». Музыка Первого (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  10. «Первое видео! ♡ Мари СЕНН ♡ О СЕБЕ! - YouTube». 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  11. «Мари СЕНН ★ Первый VLOG "Стилист" - YouTube». 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  12. «Сколько зарабатывают самые популярные девушки российского YouTube: Интернет: Интернет и СМИ: Lenta.ru». lenta.ru (ռուսերեն). 2016 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Блогер-миллионник Мари Сенн будет в Киеве на ВидеоЖаре». ВидеоЖара. 2018 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  14. «В Самару приедет блогер Мари Сенн с проектом XO Life». Сайт города Самара (SAMRU.ru). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  15. ««Музыка Первого» готовит «Маёвку Лайв» с Еленой Темниковой и M-Band». Информационное агентство InterMedia (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  16. «Nickelodeon выпустил первый эпизод новых «Черепашек-ниндзя»: они заговорили голосами Антона Комолова, Евгения Чебаткова, Мари Сенн, Gary и ST». Viacom International Media Networks (ռուսերեն). 2018 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  17. «Чарты, рейтинги, хит-парады (Google Play / ТОП-10 Треки 05 февраля 2018 (17.30))». InterMedia. 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  18. «‎Песня «Улыбнись» (Мари Сенн) в Apple Music». Apple Music. 2014 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  19. «‎Песня «Больно» (Мари Сенн) в Apple Music». Apple Music. 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  20. «‎Песня «Нет ничего невозможного (feat. Trev Li)» (Мари Сенн) в Apple Music». Apple Music. 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  21. «‎Песня «Двое нелюбимых» (Мари Сенн) в Apple Music». Apple Music. 2018 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  22. «‎Песня «Обратно в школу» (Мари Сенн) в Apple Music». Apple Music. 2018 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  23. «‎Песня «Джинсовая куртка» (Мари Сенн) в Apple Music». Apple Music. 2018 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  24. «‎Песня «Б бесит» (Мари Сенн) в Apple Music». Apple Music. 2018 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  25. «‎Песня «Каждый Happy New Year» (Мари Сенн) в Apple Music». Apple Music. 2019 թ․ հունվարի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  26. https://www.wonderzine.com/wonderzine/beauty/beautynews/222323-pudra-blogger-awards
  27. «Номинанты на Kids' Choice Awards 2017: Лидируют Бэтмен, Супермен и команда Мстителей». ПрофиСинема. 2017 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
    «NICKELODEON ОБЪЯВЛЯЕТ РОССИЙСКИХ НОМИНАНТОВ 30-Й ЮБИЛЕЙНОЙ ПРЕМИИ KIDS' CHOICE AWARDS 2017!». Viacom International Media Networks. 2017 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
    «Kids' Choice Awards 2017: победители и лучшие моменты». ElleGirl. 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
    «Победители премии Kids' Choice Awards 2017 телеканала Nickelodeon». Официальный сайт молодежного журнала Yes!. 2017. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  28. «Glamour Influencers Awards 2018». Glamour.ru. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
    «Победители Influencers Awards 2018: Мари Лист, Наталья Османн, Ляйсан Утяшева и другие». Glamour.ru. 2018 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
    «Influencers Awards 2018: главные моменты и победители премии Glamour». Glamour.ru. 2018 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Հարցազրույց