Քեյթ Քլեփ (անգլ.՝ Kate Clapp, իսկական անունն է Եկատերինա Ռոմանի Տրոֆիմովա, մայիսի 19, 1993(1993-05-19)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս հայտնի յություբյան բլոգեր։ Նա նկարում է բազմաթիվ վիդեոներ, տեսահոլովակներ, սկեչեր, երաժշտական կրկնօրինակումներ և այլն[2][3]։

Քեյթ Քլեփ
ռուս.՝ Екатерина Романовна Трофимова
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1993(1993-05-19)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունբլոգեր, երգչուհի և դերասանուհի
 Kate Clapp Վիքիպահեստում

Նրա վիդեոնախագծերը մտնում են ռուսական ամենից եկամտաբեր նախագծերի ԹՈՓ 10-ի մեջ[4]։

2016 թվականի հուլիսի տվյալներով նա ունի ավելի քան 1.5 միլիոն հետևորդ իր հիմնական ալիքում՝ Foggy Disaster և ավելի քան 4.5 միլիոն 2-րդ ալիքում՝ TheKateClapp[5]

Կենսագրություն խմբագրել

Քեյթը ծնվել և մեծացել է Մոսկվայում, ավարտել է համար 1122 դպրոցը[4]։

Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ժամանակակից արվեստների համալսարան, բայց առաջին կուրսում հասկացել է,որ դա նրանը չէ և դուրս է եկել համալսարանից[6]։

Իր գործունեությունը սկսել է 2009 թվականին Kate Clapp մականունով[5]։

Ընդամենը 3 տարում նա ունեցավ 250 000 հետևորդ և 33.5 միլիոն դիտում ՅուԹյուբում[7]։

Նա նկարահանվել է գովազդներում հեռուստաընկերությունների համար[8]։

2014 թվականի մարտին և նոյեմբերին եղել է ELLE Girl ամսագրի շապիկին[8]։

2016 թվականին գրավել է 2-րդ տեղը Ռուսաստանի ամենից գեղեցիկ կանանց թոփում "Russian Reporter" ամսագրում[9]։

Որպես աստղ հրավիրված էր « Муз-ТВ» հեռուստաընկերության մրցանակաբաշխությանը[10]։

Ստաս Դավիդովի հետ հրավիրված էր "Вечерний Ургант" հեռուստանախագծին[10]։

2016 թվականի գարնանը նա ներկայացրեց ռուսական YouTube-ը «Creator Summit»-ին, որը տեղի ունեցավ Նյու Յորքում։ Այստեղ էին հավաքվել աշխարհի լավագույն բլոգերները[11][12]։

2016 թվականին սկսեց նկարել իր նախագիծը ռուսական "Դիսնեյ" հեռուստաալիքի համար[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Дарья Турцева, (2016 թ․ հունիսի 3). ««НеФорум блогеров»: миллионные гонорары, черная икра и лайфхаки для детей». sntat.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Владилен Ситников, Максим Федоров и Серафима Гурова (2016 թ․ ապրիլի 19). ««Поколение Z — нарциссы. Они восхищаются собой, а поэтому должны восхищаться и идеей вашего продукта»». theRunet. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  4. 4,0 4,1 «Сегмент номер один на YouTube — это девочки и косметика» // Коммерсантъ. — 2016-12-05.
  5. 5,0 5,1 «FoggyDisaster». YouTube. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Март 2014 - elle girl». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Ноябрь 2014 - elle girl».
  8. 8,0 8,1 «Просто о сложном». Известия. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  9. Борис Барабанов Старое доброе будущее. Наградили лауреатов «Премии Муз-ТВ» // Коммерсантъ. — 2016-11-06.
  10. 10,0 10,1 Анастасия (2016 թ․ մայիսի 27). «Телеведущий Иван Ургант записал свой первый влог про улиточную слизь и кек». Cosmopolitan. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  11. «Правила стиля | Disney Fashion | Сайт о моде, красоте и стиле жизни, вдохновленный героями Disney». Disney. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  12. «TheKateClapp». YouTube. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Фото Kate Clapp в Instagram • Май 5 2016 в 11:53 UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.