Մարի Սալլե (մոտ. 1707[1][2][3][…], Լա Ռոշել - հուլիսի 27, 1756(1756-07-27)[1][3][4], Փարիզ), 18-րդ դարի ֆրանսիացի պարուհի և խորեոգրաֆիստ, որը հայտնի է իր արտահայտիչ, դրամատիկ պարահամարներով, ոչ թե իր ժամանակի բալետին բնորոշ «ցատկերով ու ոստյուններով»[5]:

Picto infobox masks.png
Մարի Սալլե
Maurice-Quentin de La Tour, Retrato de Mademoiselle Sallé (1741).jpg
Ծնվել էմոտ. 1707[1][2][3][…]
ԾննդավայրԼա Ռոշել
Մահացել էհուլիսի 27, 1756(1756-07-27)[1][3][4]
Մահվան վայրՓարիզ
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող և բալետմայստեր
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Marie Sallé Վիքիպահեստ
Մարի Սալլե, հեղինակ՝ Նիկոլա Լանկրե

ԿենսագրությունԽմբագրել

Մարի Սալլեն 18-րդ դարի նշանավոր պարուհի էր և խորեոգրաֆիստ: Նա օգնել է հիմնադրել «բալետը գործողության մեջ» ուղղությունը (որը շարունակել է իր ուսանող Ժան-Ժորժ Նովերը), մարտահրավեր է նետել տղամարդկանց գերակշռությամբ թատերական աշխարհին ու վերափոխել ավանդական «կանացի» զգեստները: 1707 թվականին ծնված լինելով լարախաղացների ընտանիքում` Մարիան մեծացել է իր ընտանիքի հետ Ֆրանսիայի տարբեր մասերում ելույթներ ունենալով:

Նա իր առաջին հանրային ներկայացումը տվել է իր եղբոր՝ Ֆրանցիսկոսի հետ 1716 թվականինին Լոնդոնի Լինքոլնի Inn Fields թատրոնում: Նրանք իրենց փարիզյան առաջին դեբյուտը կազմակերպել են 1718 թվականին Սեն-Լորան տոնավաճառում` կատարելով Վերոնիկ Լեսաժի ստեղծած La Princesse Charisme-ն: 1725 թվականին նրանց ընտանիքը վերադարձել է Անգլիա, բայց նրանք մնացել են: Ասում են, որ զույգը սովորել է Փարիզի օպերայի աստղ Քլոդ Բալոնի, ինչպես նաև նրա գործընկեր Ֆրանսուազա Պրևոյի[6] և Փարիզի օպերայի պարուհի Միշել Բլոնդիի հետ: Նրանք ևս երկու պարաշրջան անցկացրել են Լինքոլնի Field Inn-ում ՝ պարեր կատարելով Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի Ռինալդո օպերայից, ինչպես նաև մնջախաղեր անելով։

Սալեն սկսել է մենակ հանդես գալ և 1727 թվականի վերջին սկսել է ելույթ ունենեալ Փարզի օպերայում: Իր պրեմիերայի ժամանակ նա կատարել է Ժան-Ժոզեֆ Մուրեյի Les Amours des Dieux պարը: Նա պարել է Մարի Կամարգոյի հետ, որը նույնպես Պրևոյի ուսանողն էր, սակայն նրանցից յուրացանչյուրն իր պարին տարբեր մոտեցում էր ձևավորում․ Կամարգոն՝ որպես տեխնիկ, իսկ Սալեն՝ որպես դերասանուհի[7]: Նրա պարաոճը երբեք չի առանձնացել Կամարգոյի ոճից, չնայած իրենց տարբեր տեխնիկային: Սալեն երբեք չի հաստատվել Փարիզի օպերայում, քանի որ երեք անգամ հեռացել է վարչակազմի հետ ունեցած տարաձայնության պատճառով: Այդուհանդերձ նա իր հետքն է թողել այնտեղ, հատկապես Ժան-Ֆիլպ Ռամոյի հետ համագործակցության ընթացքում[8]: 1734 թվականին նա իր չորրորդ պարաշրջանի համար մեկնել է Լոնդոն: Ջոն Ռիչի կողմից հրավիրվել է աշխատելու Քովենթ Գարդենում: Նա պարել է Հենդելի «Տերպսիկորում» և նույն կոմպոզիտորի «Ալչինա» և «Արիոդանթ» օպերաների պրեմիերաներում:

1734 թվականին Սալլեն ներկայացրել է իր առաջին հանրածանոթ աշխատանքը՝ «Պիգմալիոնը»[5], առասպելական մի պատմություն կենդանություն ստացած արձանի ու նրա ստեղծողի մասին։ Այս աշխատանքում նա բալետ բեմադրած առաջին կինն էր, որը նաև այնտեղ պարում էր։ «Պիգմալիոնում» արձանի դերը կատարելիս Սալեն նախընտրել է կրել հունական հագուստ, վարսերը ցած թողնել ու պարել սանդալներով՝ փորձելով այն ավելի իրատեսական ներկայացնել: Ըստ Սյուզան Աուի՝ նրա խորեոգրաֆիան «պարազրույցի տպավորություն է թողել» (Ballet and Modern Dance 32): Այս պարաշրջանի ընթացքում նա Քովենթ Գարդենում հանդես է եկել նաև մնջախաղով «Բաքոս և Արիադնա»-ում, ինչպես նաև համագործակցել է Հենդելի հետ։

Նա Փարիզ է վերադարձել 1735 թվականին և բեմադրություններ արել ու նաև պարել Ժան-Ֆիլիպ Ռամոյի օպերա-բալետներում: 1741 թվականին թողել է բեմը, սակայն պարել արքունիքում՝ թագավորի ու ազնվականության համար։ 1743 թվականին դասավանդել է Opéra-Comique-ում և ըստ իր ուսանող Ժան-Ժորժ Նովերի՝ ամեն օր վարժություններ էր անում[8]: 1745-47 թվականների ընթացքում Վերսալում հանդես է եկել մի քանի պարային բեմադրություններում։ Մահացել է 1756 թվականի հունիսի 27-ին:

Անձնական կյանք և հասարակական կերպարԽմբագրել

18-րդ դարում Լոնդոնի և Փարիզի թատերական բեմում գերակշռում էին տղամարդիկ․ փոփոխություններն անընդունելի էին։ Մարի Սալլեն, որը ո՛չ միայն արտահայտիչ պարուհի էր, այլ նաև ուշագրավ խորեոգրաֆ, մարտահրավեր է նետել կանանց ներկայացվող սահմաններին: Սակայն նրա ձեռքբերումները մամուլում արձագանք չէին ստանում, ինչպես տղամարդկանցը, քանի որ ինչպես Քրիստին Բաթերսբին էր նշում, այդ մասին գրող տղամարդիկ գիտակցաբար բացառում էին կանանց ստեղծագործական ներուժը[7]: Հետևաբար, նրա հասարակական պատկերը ձևավորվել է իր ժամանակակիցների գրառումներով և իր հեղինակությամբ: Հաճախ նրան նկարագրում էին որպես «կույսի կերպար» և մաքրաբարո կնոջ: 1735 թվականին Ռամյուի Les Indes Galantes-ում վարդի դերը կատարելուց հետո նրան նաև վերագրում էին վարդի կերպար։

Սալլեն ուներ խորհրրդավոր անձնական կյանքով ապրող կնոջ համբավ։ 1735 թվականին խոսակցություններ էին շրջանառվում Մանոն (Մարի) Գրոգնեի հետ հարաբերությունների մասին: Այդ ժամանակ Սալլեն երեսունհինգ տարեկան էր և հետերոսեքսուալ կապվածություն չուներ,ուստի հնարավոր է, որ գործընկերներն օգտագործել են այս բացակայությունը որպես պատրվակ՝ իր պատահական սիրավեպերը մեկնաբանելու համար[7]: Սալլեի սեռական կամ ռոմանտիկ հարաբերությունների մասին բոլոր լուրերն ու հրապարակումները ոչ մի շոշափելի ապացույց չեն ունեցել: Բաթերսբին նշում է, որ նրա անձնական կյանքի հակասական ընկալումը, հավանաբար, կապված էր այն բանի հետ, որ ժամանակին Սալլեն հաջողություններ էր ապրում որպես խորեոգրաֆ[7]: Հետագայում նա ապրում էր «ներքին գոհունակության» մեջ անգլիացի Ռեբեկա Վիքի հետ, որին նա իր մահից 5 տարի առաջ անվանել է իր «զվարճալի ընկերուհի» ու իր ունեցվածքը կտակել նրան՝ որպես իր միակ ժառանգորդի[9]:

Զգեստային բարեփոխումներԽմբագրել

 
Մարի Սալլե, հեղինակ՝ Մորիս Քվինտոն դե լա Թուր

Որպես խորեոգրաֆիստ Սալլեն իր բալետների երաժշտությամբ, հագուստներով ու պարաոճերով ամբողջացնում էր դրանց թեմաները, դրանով իսկ ակնկալելով 18-րդ դարի վերջին խորեոգրաֆ Ժան-Ժորժ Նովերի կողմից իրականացված բարեփոխումները[5]: Նա պնդում էր, որ հագուստը պետք է արտացոլի և ամբողջացնի կերպարը, որն այն ժամանակի համար նորարարական գաղափար էր: Սա ներմուծում էր «ռեալիզմի» զգացողություն, որը մեծ մասամբ անտեսվել էր բալետի էվոլյուցիայի ընթացքում մինչև այդ պահը և թույլ էր տալիս ավելի մեծ ֆիզիկական ազատություն ապահովել պարուհիների համար, առանց ծանր բեմական հագուստի սահմանափակումների: Սալլեն ծանր ու երկար զգեստները փոխարինել է բեհեզե թեթև հագուստով, որը և՛շոկ, և՛ հիացմունք է առաջացրել։ Նա հաճախ էր պարում առանց կիսաշրջազգեստի կամ իրանակապի՝ ընդվզելով ավանդաբար ընդունված զգեստների դեմ[5]։ Նաև համագործակցել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը և Քրիստոֆ ֆոն Գլուկը, և իր խորեոգրաֆիայի համար օգտվել նրանց ստեղծագործություններից, որով և նպաստել է բալետի՝ որպես արվեստի առանձին ճյուղի, նկատմամբ ավելի մեծ հարգանքի ձևավորմանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 https://www.britishmuseum.org/collection/term/BIOG214814
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Garfunkel Trudy (1994)։ On wings of joy : the story of ballet from the 16th century to today (1st ed.)։ Little, Brown and Co.։ էջեր 19–22։ ISBN 978-0316304122  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Garfunkel» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. Mackrell [edited by] Debra Craine, Judith (2000)։ The Oxford Dictionary of Dance։ Oxford University Press։ էջ 358։ ISBN 978-0198601067 
  7. 7,0 7,1 7,2 7,3 McCleave Sarah։ «Sallé, Marie»։ Grove Music Online։ Վերցված է 14 Aug 2013 
  8. 8,0 8,1 Ed. Selma Jeanne Cohen and Dance Perspectives Foundation. "The International Encyclopedia of Dance"(1998), Oxford University Press, published online: 2005,9780195187632
  9. Ballerina: Sex, Scandal, and Suffering Behind the Symbol of Perfection, by Deirdre Kelly; Greystone Books Ltd; 2014, p. 34.

Հետագա ընթերցանությունԽմբագրել