Մարի Յովանովիչ

ամերիկացի դեսպան

Մարի Յովանովիչ (անգլ.՝ Marie Louise Yovanovitch, հայտնի է նաև Մաշա անունով[3], նոյեմբերի 11, 1958(1958-11-11)[1], Մոնրեալ), ամերիկյան ավագ դիվանագիտական ծառայության կադրային դիվանագետ, Ուկրաինայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի օգոստոսի 23-ից), Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (2008-2011 թթ.), Ղրղզստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (2005-2008 թթ. )։

Մարի Յովանովիչ
անգլ.՝ Marie Louise Yovanovitch
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1958(1958-11-11)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Քենթի դպրոց և Ազգային ռազմական քոլեջ[2]
Մասնագիտությունդիվանագետ և սկիզբ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայում ԱՄՆ դեսպան, Հայաստանում ԱՄՆ դեսպան և Ղրղզստանում ԱՄՆ դեսպան
 Marie L. Yovanovitch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարին ծնվել է 1958 թվականին Կանադայում։ Նրա հորական կողմն ազգությամբ սերբ է։ Մարիի հայրը ծնվել է Չիտա քաղաքում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկել և կարողացել է նացիստական համակենտրոնացման ճամբարից փախչել։ Երեք տարեկան հասակում Մարին ընտանիքի հետ Կանադայից տեղափոխվել է ԱՄՆ-ի Քոնեկտիքուտի նահանգ։ Մարի Յովանովիչն ավարտել է Պրինսթոնի համալսարանը՝ ստանալով բակալավրի կոչում, պատմաբան է, զբաղվել է Ռուսաստանի պատմության ուսումնասիրությամբ։ Ուսանել է նաև Պուշկինի ինստիտուտում (1980 թ․), իսկ 2001 թվականին ստացել է մագիստրոսի կոչում ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջում։ Դիվանագիտական ծառայության է անցել 1986 թվականից։ 1998 թվականի մայիսից մինչև 2000 թվականի մայիսը նա եղել է Ռուսաստանի հարցերով գրասենյակի փոխտնօրենը։ 2001 թվականի օգոստոսից մինչև 2004 թվականի հունիսը եղել է Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպանը։ 2004 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի մայիսը նա զբաղեցրել է Պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալի ավագ խորհրդականի պաշտոնը։ 2005 թվականի հունիսից մինչև 2008 թվականի հուլիսը նա եղել է ԱՄՆ-ի դեսպանը Ղրղզստանում։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրվել է 2008 թվականի ապրիլի 2-ին, իսկ 2008 թվականի օգոստոսի 1-ին ԱՄՆ սենատը հաստատել է նրան այդ պաշտոնում։ Նա նաև աշխատել է Մոդադիշոյում (Սոմալի), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), Մոսկվայում (Ռուսաստան) և Օտտավայում (Կանադա) ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Յովանովիչ» հոդվածին։