Մարիո Կապանա

իտալացի քաղաքական գործիչ

Մարիա Կապանա (իտալ.՝ Mario Capanna, հունվարի 10, 1945(1945-01-10), Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, 1968-1969 թվականների ցույցերի «Նոր ձախերից» մեկն է։ Այսօր նա գենետիկ իրավունքների կոմիտեի տնօրենն է, որը տրամադրում է կենսատեխնոլոգիաների իրավական կարգավորման վերաբերյալ տեղեկատվություն[2]։

Մարիո Կապանա
իտալ.՝ Mario Capanna
Մարիա Կապանան Իտալիայի պատգամավորների պալատում
Դրոշ
Դրոշ
Իտալիայի պատգամավորների պալատի անդամ
1983 թվականի հուլիսի 12 - 1987 թվականի հուլիսի 1
Դրոշ
Դրոշ
Եվրախորհրդարանի պատգամավոր[1]
1979 - 1984
 
Կուսակցություն՝ Պրոլետարական միասնական կուսակցություն, Պրոլետարական ժողովրդավարություն, Ծիածանագույն կանաչներ, Կանաչների դաշնություն
Կրթություն՝ Սուրտ Սրտի կաթոլիկ համալսարան
Միլանի համալսարան
Գիտական աստիճան՝ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ, գրող
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկ
Ծննդյան օր հունվարի 10, 1945(1945-01-10) (79 տարեկան)
Ծննդավայր Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ mariocapanna.it

Կենսագրություն

խմբագրել

Մարիո Կապանան ծնվել է 1945 թվականի հունվարի 10-ին Իտալիայում։ 1963 թվականից ուսանել է Սուրբ Սրտի Կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1967 թվականի ուսանողական անկարգություններից հետո հեռացվել է համալսարանից։ Սակայն հետագայում Մարիոն կարողացել է ուսումը շարունակել Միլանի համալսարանում, որտեղ նա ստացել է փիլիսոփայության աստիճան, և դառնալ ուսանողական առաջնորդ։ Մարիո Կապանան մասնակցել է ոստիկանության և իտալական Սոցիալական շարժման կողմնակիցների հետ բախումներին։

1983 թվականից մինչև 1987 թվականը եղել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, իսկ 1989 թվականին մասնակցել է «Կանաչ ծիածան» նոր կուսակցության ստեղծմանը (իտալ.՝ Verdi Arcobaleno): Դրանից բացի Կապանան եղել է նաև Լոմբարդիայի տարածաշրջանային և Միլանում քաղաքային խորհրդական։ «Մաքուր ձեռքեր» անվանումով դատական քննությունից հետո, որը գրեթե ոչնչացրել է այսպես կոչված առաջին հանրապետությունը, Կապանան ամեն կերպ փորձել է գտնել քաղաքական կուսակցություն, որը կայուն կհամաձայնվեր նրա գաղափարախոսության հետ[3]։ Չնայած այն հանգամանքին, որ նա միշտ հանդես է եկել ձախ շարժումներում, Մարիոն ընդունել է մի դիրքորոշում, որը կարելի է անվանել որպես անկախ ձախ[4]։

2001 թվականին վարչական ընտրությունների ժամանակ Մարիո Կապանան իրեն ներկայացրել է որպես Կաստելո քաղաքում քաղաքապետի թեկնածու։ Նա հավաքել է ընդամենը 6 822 ձայն և պայքարը ավարտել դեռ առաջին փուլում։

Նա գենետիկ իրավունքների կոմիտեի տնօրենն է, որը տրամադրում է կենսատեխնոլոգիաների իրավական կարգավորման վերաբերյալ տեղեկատվություն։ Այն աշխատում է 2002 թվականից որպես անկախ գիտական և մշակութային ասոցիացիա, որը զբաղվում է հետազոտություններով, տեղեկատվությամբ, հավելվածների նախագծմամբ և կենսատեխնոլոգիական նորարարությունների ազդեցության տարբեր ձևերով։

Աշխատանքներ

խմբագրել
  • Formidabili quegli anni (1988)
  • Arafat (1989)
  • Speranze (1994)
  • Il fiume della prepotenza (1996)
  • Lettera a mio figlio sul '68 (1998)
  • L'Italia viva (2000)
  • Verrò da te (2003)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Your MEPs : Mario CAPANNA». Europa. European Parliament. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)
  2. «Statements». Campaign for a UN Parliamentary Assembly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. Mario Capanna - Wikipedia
  4. Mario Capanna − archivio900.it

Գրականություն

խմբագրել
  • Movimento studentesco. Crescita politica e azione rivoluzionaria, Milano, Sapere, 1968.
  • Monopoli, DC, compromesso storico, Milano, Mazzotta, 1975.
  • Disarmo o sterminio? L'umanità al bivio del 2000, con altri, Milano, Mazzotta, 1983. ISBN 88-202-0528-9
  • Formidabili quegli anni, Milano, Rizzoli, 1988; BUR, 1994; 1998; Garzanti, 2007. ISBN 88-17-53221-5; ISBN 88-17-11618-1; ISBN 88-17-11921-0; ISBN 978-88-11-68080-2
  • Arafat. Intervista al presidente dello Stato palestinese, Milano, Rizzoli, 1989. ISBN 88-17-53222-3
  • ...E la Terra sia un colloquio universale, Città di Castello, Petruzzi, 1992.
  • La società rivoltata, con Gaspare Nuccio e Ivan Verga, Palermo, Edizioni della Battaglia, 1993.
  • Speranze, Milano, Rizzoli, 1994. ISBN 88-17-84339-3
  • Il fiume della prepotenza. Per conoscere e vincere lo scandalo più antico del mondo, Milano, Rizzoli, 1996; BUR, 2000. ISBN 88-17-84487-X; ISBN 88-17-25865-2
  • Lettera a mio figlio sul Sessantotto, Milano, Rizzoli, 1998; Milano, Baldini Castoldi Dalai, 2005. ISBN 88-17-52162-0; ISBN 88-8490-822-1
  • L'Italia viva. Viaggio nel paese dell'impegno e della speranza, Milano, Rizzoli, 2000. ISBN 88-17-86363-7
  • L'uomo è più dei suoi geni. La verità sulle biotecnologie, dieci saggi a cura di, Milano, BUR, 2001. ISBN 88-17-12593-8
  • Verrò da te. Il mondo presente e futuro, Milano, Baldini & Castoldi, 2003. ISBN 88-8490-350-5
  • Coscienza globale. Oltre l'irrazionalità moderna, Milano, Baldini Castoldi Dalai, 2006. ISBN 88-8490-940-6
  • Il Sessantotto al futuro, Milano, Garzanti, 2008. ISBN 978-88-11-68081-9
  • Per ragionare, Milano, Garzanti, 2010.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Կապանա» հոդվածին։