Մարիա I (Պորտուգալիայի թագուհի)

Մարիա I (ամբողջական անունը պորտ.՝ Maria Francisca Isabel Josefa Antónia Gertrudes Rita Joana de Bragança դեկտեմբերի 17, 1734(1734-12-17)[1][2][3][…], Լիսաբոն - մարտի 20, 1816(1816-03-20)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, United Kingdom of Portugal, Brazil and the Algarves) — Պորտուգալիայի թագուհին (1777—1816): Հայտնի է որպես Մարիա Բարեպաշտ ( Պորտուգալիայում) կամ Մարիա Խելահեղ (Բրազիլիայում), Պորտուգալիայի առաջին կառավարող թագուհին։ Ժոզե I-ի և նրա կնոջ Մարիաննա Վիկտորիայի չորս աղջիկներից ավագը։

Մարիա I
D. Maria I, Rainha de Portugal - Giuseppe Troni, atribuído.png
Ծնվել է՝դեկտեմբերի 17, 1734(1734-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրԼիսաբոն
Մահացել է՝մարտի 20, 1816(1816-03-20)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, United Kingdom of Portugal, Brazil and the Algarves
Monastery of São Vicente de Fora
ԵրկիրFlag Portugal (1495) alternative.svg Պորտուգալիայի թագավորություն
ՏոհմHouse of Braganza?
կառավարիչ
ՀայրJoseph I of Portugal?
ՄայրMariana Victoria of Spain?
ԵրեխաներInfante José, Prince of Brazil?, Q106259119?, Q106259273?, João VI of Portugal? և Infanta Mariana Vitória of Portugal?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՊարգևներGrand Master of the Order of the Immaculate Conception of Vila Viçosa? և Grand Cross of the Sash of the Three Orders?
ՍտորագրությունAssinatura D. Maria Primeira.svg

Ընտանիքը և երեխաներըԽմբագրել

1760 թվականի հունիսին Մարիան ամուսնացավ իր հոր կրտսեր եղբոր՝ Դոն Պեդրոյի հետ (1717—1786), ով նրա գահ բարձրանալուց հետո ինքնաբերաբար դարձավ իշխող ամուսին-թագավոր Պեդրո III  :

Երեխաները։

  • Ժոզե (1761—1788), 1777 թվականին ամուսնացել է իր մոր կրտսեր քրոջ ՝արքայադուստր Բենեդիկտա Պորտուգալացու հետ (1746—1829). Ամուսնությունը անժառանգ եղավ։
  • Ժուան Ֆրանցիսկո (1763),
  • Մարիա Իզաբելա (1766—1777),
  • Ժուան VI (1767—1826), Պորտուգալիայի թագավոր (1816—1826),
  • Մարիաննա (1768—1788),
  • Մարիա Կլեմենտինա (1774—1776):

ԿառավարումըԽմբագրել

1777 թվականի փետրվարին՝ հոր մահից հետո, Մարիան իր ամուսնու՝ գահակից-թագավոր Պեդրո III-ի հետ հռչակվեց Պորտուգալիայի թագուհի։ Թագուհու առաջին գործը եղավ պաշտոնից ազատել վարչապետ մարկիզ դե Պոմբալին, ով իր հոր օրոք մեծ իշխանություն էր ձեռք բերել։

1777 թվականի հոկտեմբերի 1-ին Լա-Գրանհա պալատում Մարիա I-ը ստորագրեց նոր խաղաղության պայմանագիր՝ վերջ դնելով 1776—1777 թվականների իսպանա-պորտուգալական պատերազմին։

Նրա կառավարման տարիների նշանակալի իրադարձություններից էր Պորտուգալիայի անդամակցությունը Ռազմական չեզոքությանը 1782 թվականի հուլիսից և Ավստրիայի կողմից 1781 թվականին Մապուտու ծովածոցի զիջումը Պորտուգալիային։

1786 թվականին,ամուսնու մահից հետո թագուհու հոգեկան առողջությունը նկատելիորեն վատթարացավ:Մարիան բարոյապես ու հոգեպես ջախջախված էր և արգելեց պալատում ցանկացած զվարճանք։ Պետական բոլոր հրապարակային միջոցառումները ստացան կրոնական ծիսակատությունների ձև։ Մի ծիսական արարողակարգից հետո նրան տարան իր հարկաբաժին ծանր զառանցանքի վիճակում:Նրա վիճակը ավելի վատացավ 1788 թվականին ավագ որդու և 1791 թվականին իր խոստովանահոր մահից հետո։

Կրոնական մոլուցքը և մելամաղձոտությունը նրան դարձրին անընդունակ թագավորական պարտականությունները կատարելու մեջ,իսկ 1792 թվականի փետրվարին Մարիան ճանաչվեց անմեղսունակ։ Նրան բուժել է Ֆրենսիս Ուիլլիսը,այն նույն բժիշկը,ով բուժել էր Գեորգ III-ին։ Ուիլլիսը ցանկանում էր նրան իր հետ տանել Անգլիա, բայց այդ գաղափարը մերժվեց պորտուգալական պալատի կողմից։ Կենդանի մնացած երկրորդ տղան Ժուան-ը նրա անունից իր վրա վերցրեց երկրի կառավարումը, թեպետ օրինական կերպով նա խնամակալ-գահապահ արքայազնի տիտղոսը ստացավ 1799 թվականին։

Երբ 1794 թվականին դե Աջուդի Պալատը այրվեց, արքունիքը ստիպված էր տեղափոխվել Քելուշ ,որտեղ թագուհին օրուգիշեր պառկած էր իր հարկաբաժնում:Պալատականները և այցելուները բողոքում էին հոգեպես հիվանդ թագուհու գոռոցներից,որոնց արձագանքները տարածվում էին պալատով մեկ։

Նապոլեոնյան պատերազմներԽմբագրել

1807 թվականին, երբ Պորտուգալիան մերժեց միանալու Մեծ Բրիտանիայի կողմից մայրցամաքային շրջափակմանը, այն դարձավ առանց այն էլ ոչ հեշտ իսպանա-պորտուգալական հարաբերությունների վերջին կաթիլը։ Իսպանիան, լինելով Ֆրանսիայի իշխանության ներքո, ներխուժեց Պորտուգալիա գեներալ Ժյունոյի գլխավորությամբ ։ Բրիտանական կառավարության պահանջով թագավորական ընտանիքը փախավ Բրազիլիա, ուր Ռիո-դե-Ժանեյրոյում տարագրության մեջ ձևավորեցին արքունիքը։ Դեկտեմբերի 23ին Ժյունոն պաշտոնապես դարձավ Պորտուգալիայի բանակի գլխավոր հրամանատարը։ 1808 թվականի փետրվարի 1-ին Նապոլեոնը նրան նշանակեց Պորտուգալիայի գեներալ-նահանգապետ՝ փաստացի Ժյունոյին դարձնելով ֆրանսիական կայսրության նոր վասալական տարածքի կառավարիչը։

1808 թվականանի օգոստոսի 1-ին բրիտանական գեներալ Արթուր Վելինգտոնը բրիտանական բանակը ափ իջեցրեց Ֆիգեյրա-դա Ֆոշ քաղաքում և սկսեց Պատերազմ Պիրենեյան թերակղզում։ Ֆրանսիական բանակը փորձեց կտրել անգլիացիների ճանապարհը, սակայն Ֆրանսիական բանակը պարտություն կրեց Ռոլիսի մոտ (օգոստոսի 17-ին) և Վիմեյրայի մոտ (օգոստոսի 21-ին)։ 1808 թվականի օգոստոսի 30-ին Սինտրայում ստորագրվեց համաձայնագիր՝ առանց Պորտուգալիայի ներկայացուցիչների ներկայության [4]։

1808 թվականի սեպտեմբերի 25-ին գեներալ Ջոն Մուրը նշանակվեց Պորտուգալիայի անգլիական էքսպեդիցիոն կորպուսի հրմանատար(շուրջ 35 հազար մարդ)։ 1809 թվականի հունվարի 16-ին անգլիացիները Լա-Կորունյեի մոտ ջախջախվեցին, իսկ Ջոն Մուրը զոհվեց ։

1815 թվականին խնամակալի, ժամանակավոր գահապահի կառավարությունը Բրազիլիային շնորհեց թագավորության կարգավիճակ, իսկ Մարիան հռչակվեց Պորտուգալիայի և Բրազիլիայի թագուհի։ Երբ Նապոլեոնը 1815 թվականին վերջնականապես պարտվեց, Մարիան և նրա ընտանիքը մնացին Բրազիլիայում։ Այտեղ էլ Մարինա մահացավ 1816 թվականի մարտի 20-ին։ Թաղված է Լիսաբոնում Բազիլիկա-դա-Էշտրեայում։

Նրա խնամակալ-գահապահ որդին՝ Ժուան VIը, պաշտոնապես դարձավ թագավոր։

ԾագումնաբանությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Նախորդող՝
Ժոզե I
Պորտուգալիայի թագուհի
1777—1816
Հաջորդող՝
Ժուան VI