Մարիա Վիտհոս
Մարիա Վիտհոս (հոլ.՝ Maria Withoos, 1663[1], Ամերսֆորտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ - 1699[1][2], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդական ոսկեդարի նկարիչ։
Մարիա Վիտհոս | |
---|---|
Ծնվել է | 1663[1] |
Ծննդավայր | Ամերսֆորտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | 1699[1][2] |
Մահվան վայր | Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | ծաղիկներ պատկերազարդող և նկարչուհի |
Ժանր | ծաղկային նատյուրմորտ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Matthias Withoos? |
Հայր | Մատիաս Վիտհոս |
Եղբայր | Յոհանես, Ֆրանս և Պիետեր Վիտհոսներ |
Քույր | Ալիդա Վիտհոս |
Maria Withoos Վիքիպահեստում |
Մատիաս Վիտհոսի դուստրը, նկարիչներ Ալիդա, Յոհանես, Ֆրանս և Պիետեր Վիտհոսների քույրը։
Կենսագրություն խմբագրել
Մարիան ծնվել է Ամերսֆորտում։ Ըստ Հոուբրակենի Մատիասն ունեցել է երեք որդի և չորս դուստր, սակայն անվանական նշում է միայն որդիներին և Ալիդային[3]։ Մարիան կնքվել է Ամերսֆորտում և 1672 թվականի աղետների ժամանակ (rampjaar) հոր հետ տեղափոխվել է Հորն[3]։
Համաձայն Նիդերլանդների արվեստի պատմության ինստիտուտի՝ նրան վերագրված գործերից մեկն այժմ համարվում է Ալիդայի ստեղծագործությունը[4]։
Ամուսնացել է երկու անգամ. Յոհանես Բրիքլի հետ և 1698 թվականին Դըրք Նայպի հետ։ Յուրաքանչյուր ամուսնությունից ունեցել է մեկական որդի[5]։ Մարիայի ստեղծագործությունները շփոթում են հոր աշխատանքների հետ, քանի որ նրանք ստորագրել են նույն անվանատառով[5]։ Մահացել է Հորնում։ Մահվան ամսաթիվն անհայտ է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ECARTICO
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Maria Withoos Biography in De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (1718) by Arnold Houbraken, courtesy of the Digital library for Dutch literature
- ↑ Maria Withoos(չաշխատող հղում) in the RKD
- ↑ 5,0 5,1 Maria Withoos on Historici.nl
Արտաքին հղումներ խմբագրել
- Maria Withoos on Artnet
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վիտհոս» հոդվածին։ |