Մարիա Վերոնիկա Ռեյնա (հունիսի 15, 1964(1964-06-15) - հոկտեմբերի 27, 2017(2017-10-27)[1], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[1]), արգենտինացի հոգեբան, ուսուցիչ և ակտիվիստ, որը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպել է միջազգային քարոզարշավներ։ Ներկայացնելով հաշմանդամության և զարգացման միջազգային միավորումը (անգլ.՝ International Disability and Development Consortium)` նա հանդես է եկել որպես ՄԱԿՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի գլխավոր ներկայացուցիչ[2][3]։

Մարիա Վերոնիկա Ռեյնա
իսպ.՝ Maria Verónica Reina
Ծնվել էհունիսի 15, 1964(1964-06-15)
Մահացել էհոկտեմբերի 27, 2017(2017-10-27)[1] (53 տարեկան)
Մահվան վայրՌոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[1]
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունՀեռակա կրթության ազգային համալսարան
Մասնագիտությունհաշմանդամների իրավունքների պաշտպան և educational psychologist
ԱնդամությունInternational Disability and Development Consortium?

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Մարիա Վերոնիկա Ռեյնան ծնվել է Արգենտինայում 1960-ականների սկզբին, 17 տարեկան հասակում ավտովթարի արդյունքում հաշմանդամություն է ստացել։ Այդ պահին աղջիկը սովորում էր դպրոցի վերջին դասարանում։ Բուժումներից և վերականգնվելուց հետո նա կարողացավ ավարտել դպրոցը։ Նա նպատակ ուներ ուսուցիչ դառնալ, բայց Մերին հրաժարվեց դպրոցից, քանի որ Արգենտինայում հաշմանդամները իրավունք չունեին դասավանդել[4]։

Նրան հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները` ընտրելով բարձրագույն կրթության « մանկավարժական հոգեբանություն» մասնագիտությունը։ Մարիա Վերոնիկա Ռեյնան ավարտեց Սանտա Ֆեի կաթոլիկ համալսարանի (Universidad Católica de Santa Fe)` հատուկ կրթական դասընթացները դպրոցների համար։ Նա ստացել է առկա և հեռակա ուսուցման բնագավառի մագիստրոսի կոչում, Իսպանիայի հեռակա կրթության ազգային համալսարանում դասավանդելու իրավունքով[2]։

Կարիերա խմբագրել

Ռեյնան ձեռք է բերել տարբեր հաստատություններում աշխատելու փորձ, այդ թվում՝ Արգենտինայի Ռոսարիոյի Սան Մարտինի համալսարանում, Արգենտինայի Cilsa հաշմանդամության կազմակերպությունում, Չիկագոյի միջազգային վերականգնման կենտրոնում (1997)[5], Հաշմանդամության միջազգային համագործակցության ինստիտուտում, Միջազգային համագործակցության և զարգացման ինստիտուտում, Հաշմանդամության միջազգային փաստաբանության ինստիտուտում և Միջազգային վերականգնողական կենտրոնում[6][7]։

2006 թվականից Մարիա Վերոնիկա Ռեյնան սկսեց աշխատել Վաշինգտոնի Սիրակուզի համալսարանի Բարթոն Բլատտի ինստիտուտի (Burton Blatt Institute) միջազգային ծրագրերի տնօրեն։

2008 թվականին BBI-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ, նա նշանակվեց Հաշմանդամության և զարգացման գլոբալ գործընկերության (անգլ.՝ Global Partnership for Disability and Development) առաջին գործադիր տնօրեն։ Համագործակցության նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը քաղաքականություն զարգացման գործակալությունների միջոցով[6]։ Մարիան հատկապես ակտիվ գործունեություն էր իրականացնում ՄԱԿ-ի Հաշմանդամության հարցերով հատուկ հանձնաժողովում[7]։

ՄԱԿ-ի կոնվենցիայի բանակցություններում նա իր համառության շնորհիվ կարողացավ ներգրավել ամբողջ աշխարհի սահմանափակ ֆիզիկական հնարավորություն ունեցող անձանց միավորող կազմակերպություններին։ Այդ պատճառով էլ նրանք միացան աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության շարժմանը[3]։ Որպես Հաշմանդամների հարցերով միջազգային հանձնախմբի (անգլ.՝ International Disability Caucus) համակարգող՝ նա բանակցությունների ընթացքում ներկայացնում էր հաշմանդամություն ունեցող անձանց։ Նա արդյունավետորեն էր կազմակերպում տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում համաձայնության էր հասնում տարբեր շահեր ունեցող շահագրգիռ կողմերի միջև[8]։ Նա ղեկավարել է հանդիպումներ և գիտաժողովներ, վարել հաղորդակցական կապեր և համակարգել լատինամերիկյան համայնքի համար իսպաներեն փաստաթղթերի թարգմանությունը և բաշխումը[2]։

Մահվանից մի քանի ամիս առաջ նա օգնեց բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության խմբի գործունեության արդյունավետությունը Հաշմանդամների միջազգային դաշինքում։ Բուենոս Այրեսում ՄԱԿ-ի խորհրդակցության ժամանակ Մարիա Վերոնիկա Ռեյնան ձգտում էր ուժեղացնել հաշմանդամություն ունեցող համայնքի դերը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացման գործում»[3]։

Մարիա Վերոնիկա Ռեյնան մահացել է իր հայրենի Ռոսարիո քաղաքում, 2017 թվականի հոկտեմբերի 27-ին, 54 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.un.org/development/desa/disabilities/news/news/passing-of-ms-maria-veronica-reina-a-disability-rights-leader.html
  2. 2,0 2,1 2,2 «Dear Colleague and former director of BBI international programs, Maria Veronica Reina, Passes Away in Argentina». Burton Blatt Institute. 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Passing of Ms Maria Veronica Reina». United Nations: Department of Economic and Social Affairs, Disability. 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  4. «Ich bin anders, aber gleich (3): Maria Veronica Reina, Argentinien/USA» (German). Rolling Planet. 2012 թ․ հունվարի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Center for International Rehabilitation». GuideStar. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  6. 6,0 6,1 «[Syracuse University News] Global disability and poverty efforts get key boost from agreement between SU's Burton Blatt Institute and World Bank». Syracuse University. 2008 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  7. 7,0 7,1 «World Bank, Syracuse U. Join Forces Against Poverty Among Disabled People». We Can Do. 2008 թ․ փետրվարի 2. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  8. Доклад четвертой сессии Конференции государств — участников Конвенции о правах инвалидов (Нью-Йорк, 7-9 сентября 2011 года)