Մարիա Պետրոսյան

հայ փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիա Իսահակի Պետրոսյան (մարտի 25 (ապրիլի 7), 1911[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10, 1971(1971-11-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1964 թվականին), պրոֆեսոր (1965 թվականին)։

Մարիա Պետրոսյան
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 7), 1911[1] Բաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 10, 1971(1971-11-10)[1] (60 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա և դասախոս
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1], Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1] և Պետական կառավարման ինստիտուտ[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1964)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Սովետական շինարարության և իրավունքի ադրբեջանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը (1932 թվականին)։ 1933 թվականից դասավանդել է Մոսկվայի և Երևանի տարբեր բուհերում։ Ղեկավարել է ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խումբը 1942-1944 թվականներին), եղել Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության վարչության նախագահ (1945-1946 թվականներին), Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի տնօրեն (1952-1954 թվականներին). Մոսկվայի Ս․ Օրջոնիկիձեի անվան ինժեներատնտեսագիտական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ (1954-1964 թվականներին)։ Հետազոտությունները վերաբերում են փիլիսոփայության պատմության, պատմական մատերիալիզմի ու բարոյագիտության, հատկապես հումանիզմի, անհատի ու հասարակության փոխհարաբերության խնդիրներին։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 263.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 263