Մարիա Շեստիչ
Մարիա Շեստիչ (սերբ.՝ Марија Шестић, մայիսի 5, 1987[1], Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի-սերբ երգչուհի և երաժիշտ։ Հայտնի է որպես Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ 2007 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում, Հելսինկիում, Ֆինլանդիա։ Ներկայացնելով "Rijeka bez imena" («Անանուն գետ») երգը` նա հավաքել է 106 միավոր` 24 մասնակիցներից լինելով 11-րդը։ Շեստիչը բարձր մրցանակային տեղեր է զբաղեցնում իր երկրի մրցույթներում և հնարավորություն ուներ դառնալու առաջին արվեստագետը նախկին Հարավսլավիայից, ով կհայտնվեր MTV Europe մրցույթում։ Մարիան փորձել է մասնակցել նաև Եվրատեսիլ 2005 երգի մրցույթին «Այս աշխարհում» երգով, սակայն իր ազգային եզրափակչում գրավել է չորրորդ տեղը։ Նրա հայրը, Դուշան Շեստիչը, գրել է Բոսնիա և Հերցոգովինայի ազգային օրհներգի երաժշտությունը։
Մարիա Շեստիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1987[1] (37 տարեկան) Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և համալսարանի դասախոս |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
![]() |
Երաժշտական մրցանակներ
խմբագրել- Երիտասարդ տաղանդների փառատոն-Բոսնիա և Հերցոգովինա, 1-ին տեղ
- Սբ Գևորգի օրվա փառատոն-Բոսնիա և Հերցոգովինա, 3-րդ տեղ 1995 թվականին, 1-ին տեղ` 1996 թվականին
- "Naša radost"- Մոնտենեգրո-հատուկ մրցանակ, 1998
- "Zlatno zvonce" - Սերբիա, 1-ին տեղ, 1999
- Բանյա Լուկայի փոփ երաժշտության միջազգային փառատոն-Բոսնիա և Հերցոգովինա, լավագույն նորեկ կատարող, 2003
- «Ոսկե աստղ» միջազգային փառատոն-Ռումինիա, 1-ին տեղ, 2004
- Բանյա Լուկայի փոփ երաժշտության միջազգային փառատոն -Բոսնիա և Հերցոգովինա,2-րդ տեղ, 2005
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շեստիչ» հոդվածին։ |