Մարիա Սմբատի Շաքարյան (հունվարի 18, 1924(1924-01-18), Արցախ - օգոստոսի 22, 2003(2003-08-22)), հայ խորհրդային իրավաբան։ Իրավաբանական գիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1974)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Մարիա Շաքարյան
Ծնվել էհունվարի 18, 1924(1924-01-18)
Արցախ
Մահացել էօգոստոսի 22, 2003(2003-08-22) (79 տարեկան)
Մասնագիտությունիրավագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավարտել է Ադրբեջանական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (19461946-1950 թվականներին աշխատել է փաստաբան, 1950-1951 թվականներին՝ համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտի Օրջոնիկիձեի բաժանմունքի տնօրեն, 1951 թվականից՝ ինստիտուտի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս (Մոսկվայում), 1970 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Շաքարյանը քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության իրավունքի մի շարք ձեռնարկների համահեղինակ է։ Մասնակցել է ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության, նոտարիատի, պետական իրավարարության մասին օրենքների մշակմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 473