Մարիա Մամբո Կաֆե
Մարիա Մամբո Կաֆե (պորտ.՝ Maria Mambo Café, փետրվարի 6, 1945, Կաբինդա, Անգոլա - դեկտեմբերի 1, 2013[1], Լիսաբոն), անգոլացի քաղաքական գործիչ, սոցիալական հարցերի նախարար (1982-1986), Կաբինդայի նահանգապետ (1990)։ Եղել է Անգոլայի ազգային ազատագրական շարժման անդամ[2]։
Մարիա Մամբո Կաֆե | |
Կուսակցություն՝ | Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և գործարար |
Ծննդյան օր | փետրվարի 6, 1945 |
Ծննդավայր | Կաբինդա, Անգոլա |
Վախճանի օր | դեկտեմբերի 1, 2013[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Լիսաբոն |
Քաղաքացիություն | Անգոլա |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Մամբո Կաֆեն ծնվել է Անգոլայի հյուսիսում գտնվող Կաբինդա նահանգում։ 1968 թվականին ստացել է տնտեսագիտական կրթություն Խորհրդային միությունում[2]։ Եղել է Անգոլայի ազատագրական շարժման պայքարի մասնակից։ Աշխատել է Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Կինշասաում, 1974 թվականին վերադարձել է Անգոլա, 1975 թվականի հունվարի 15-ին մասնակցել Ալվոր պայմանագրի ստորագրմանը, որով Անգոլան ձեռք է բերել անկախություն Պորտուգալիայից[3]։
1977-1978 թվականներին Կաֆեն եղել է Ներքին առևտրի նախարարության փոխնախարար, 1982-1986 թվականներին՝ Սոցիալական հարցերի նախարար, 1986-1988 թվականներին՝ փոխվարչապետ, միաժամանակ՝ էկոնոմիկայի և սոցիալական ոլորտների պետական նախարար։ 1990 թվականին նշանակվել է նավթային պաշարներով հարուստ Կաբինդա նահանգի նահանգապետ, սակայն նույն թվականին հեռացել է այդ պաշտոնից[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ruling MPLA party Politburo regrets death of nationalist Mambo Café
- ↑ 2,0 2,1 2,2 «Angola: Ruling MPLA Party Politburo Regrets Death of Nationalist Mambo Café» (անգլերեն). AllAfrica.com. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «Ruling MPLA party Politburo regrets death of nationalist Mambo Café» (անգլերեն). Angola Press News. 2013 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Ben M. Cahoon. «Angola» (անգլերեն). www.worldstatesmen.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.