Կաբինդա (անգլ.՝ Cabinda), քաղաք Անգոլայում, Կաբինդա նահանգի կենտրոնը։ Գտնվում է ծովի մակարդակից 24 մետր բարձրության վրա[1]։ 2010 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 399 427 մարդ[2]։

Բնակավայր
Կաբինդա
պորտ.՝ Cabinda
Զինանշան

ԵրկիրԱնգոլա Անգոլա
Հիմնադրված է1883 թ.
Մակերես1 823 000 000 քառակուսի մետր, 7270 կմ²
ԲԾՄ0 մետր
Պաշտոնական լեզուպորտուգալերեն
Բնակչություն739 182 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+1
Կաբինդա (Անգոլա)##
Կաբինդա (Անգոլա)

Կաբինդայում է գտնվում միջազգային օդանավակայանը[3]։ 2010 թվականին քաղաքում է անցկացվել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը[4]։

Կլիման արևադարձային է։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 24,6°С[5]: Տեղումների տարեկան քանակը 958 մմ[5]։ Առավել մեծ քանակությամբ տեղումներ դիտվում են փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում, ամենաքիչը հունիսից սեպտեմբեր։ Քամու տարեկան միջին արագությունը 3,8 մ/վրկ[5]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կաբինդա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 32 32 33 33 32 29 28 28 30 32 33 34 34
միջին առավելագույնը (°C) 30 30 30 30 28 25 25 25 26 27 28 28 27,6
միջին ջերմաստիճանը (°C) 25,13 25,41 25,5 25,57 24,88 23,69 23,03 23,12 24,11 25,01 24,94 25,03 24,6
միջին նվազագույնը (°C) 22 22 22 23 22 20 18 19 21 23 23 23 23,4
բացարձակ նվազագույնը (°C) 20 18 18 19 18 15 13 15 15 19 19 19 13
տեղումների քանակը (մմ) 102 151 182 166 60 0 1 2 8 44 143 99 958
Աղբյուր՝ Gaisma
База погоды

Պատմություն խմբագրել

1521 թվականին Կաբինդայում ստեղծվեց թեմ՝ եպիսկոպես Էնրիկեյի հետ, նա հանդիսանում էր Աֆոնսի որդին՝ Կոնգոյի կառավարիչը, որը դարձավ առաջին աֆրիկացի եպիսկոպոսը։

Ժամանակակից Կաբինդան կառուցվել էր որպես գյուղ 1883 թվականին։ Նրա տեղադիրքը ծովախորշի խորքում շատ հարմար էր և հնարավորություն էր տալիս զբաղվել առևտրով։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1956 թվականի մայիսի 28-ին[3]։ 1960 թվականին սկսվում է առևտրային գործունեության, նավահանգստի, հասարակական շեքերի ու բնակելի տների շինարարությունների, ավտոճանապարհների զարգացումը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «База погоды: Кабинда» (անգլերեն). weatherbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  2. «Город Кабинда — население» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Провинция Кабинда» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  4. «Cabinda do Maiombe e do petróleo» (պորտուգալերեն). Jornal dos Desportos. 10 января 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Кабинда — климат» (անգլերեն). Gaisma. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբինդա» հոդվածին։