Մարիա Իսաբել
Մարիա Իսաբել (իսպ՝. María Isabel, հունվարի 4, 1995[1], Այամոնտե, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի երգչուհի, դերասանուհի, ֆոտոմոդել,.[2] ով համբավ է ձեռք բերել Եվրատեսիլի 2004 թվականի մանկական մրցույթում «Antes muerta que sencilla» երգով հաղթելու շնորհիվ[3][4][5][6][7][8]։
Մարիա Իսաբել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1995[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Այամոնտե, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄարիան վաղ մանկական հասակից փորձել է դաշնամուր նվագել սովորել, բայց կարճ ժամանակ անց ձանձրացել է ու թողել այդ պարապմունքները։ Նրան ավելի հոգեհարազատ էին երգն ու պարը, և սկսել է հաճույքով ու եռանդով խորամուխ լինել երգարվեստի ու պարարվեստի գաղտնիքների մեջ։ Արդյունքը երկար սպասեցնել չի տվել. իննամյա Մարիան, հիանալի կատարելով «Antes muerta que sencilla» երգը, հաղթանակ է տարել Եվրատեսիլի 2004 թվականի մանկական մրցույթում, ճանաչում ձեռք բերել՝ դնելով շնորհալի երգչուհու համբավի և իր կարիերայի հիմնաքարը։ Այդ նույն տարում նա թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ No me toques las palmas that me conozco-ն, որը մեծ հաջողությամբ տարածվել ու վաճառվել է ավելի, քան մեկուկես տասնյակ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Հունաստանում՝ արժանանալով պլատինե հինգ սկավառակի (վաճառված օրինակների քանակը գերազանցել է հինգ հարյուր հազարը)։
Հաջորդ տարում թողարկված Número 2 ալբոմի վաճառքի ցուցանիշը թեև զիջել է առաջինին, այնուամենայնիվ՝ դարձյալ եղել է բավականին տպավորիչ (ավելի, քան երկու հարյուր հազար օրինակ) և ամրապնդել է փոքրիկ երգչուհու համբավը՝ դարձնելով նրան Իսպանիայի պատմության մեջ եզակի շնորհալի մանուկներից մեկը, ում հաջողվել է այդքան մեծ քանակությամբ վաճառված ձայնասկավառակներ հեղինակել։
2006-ին թողարկված Capricornio-ն[9] և դրանից ուղիղ մեկ տարի անց թողարկված Ángeles S.A-ն թեև արդեն ոչ պլատինե, այնուամենայնիվ՝ շատ կարճ ժամանակամիջոցում մի շարք ոսկե ձայնասկավառակի հավաստագրեր են պարգևել Մարիային։ Ի դեպ,Ángeles S.A ալբոմում ընդգրկված Cuando no estás սինգլը հիմնական մեղեդին է Ángeles S.A կինոնկարի, որտեղ գլխավոր դերը կատարել է Մարիա Իսաբելան՝ առաջին անգամ հանդես գալով նաև կինոարվեստում։ Այդ ֆիլմը մրցանակի է արժանացել Գվադալահարայի միջազգային կինոփառատոնում։
Շնորհալի երգչուհին իր հաջորդ ալբոմը թողարկել է դրանից երկու տարի անց՝ 2009 թվականին, այնուհետև վրա է հասել բավական տևական (շուրջ վեց տարի տևած) մի ընդմիջում...2015 թվականին նա վերադարձել է բեմ որպես երգչուհի, թողարկել և՛ սինգլ, և՛ ալբոմ։
Որպես ֆոտոմոդել
խմբագրելՄարիա Իսաբելը հանդես է եկել նաև որպես ֆոտոմոդել։ Առաջին անգամ նա պոդիում է դուրս եկել 2010 թվականին՝ International Flamenco Fashion Show (SIMOF)-ում ներկայացնելով տարազների անվանի մոդելավորող Կարմեն Վեգայի "Cerca del Arcoíris" հագուստի հավաքածուն;[10] Ընդ որում՝ ցուցադրության ժամանակ նա նաև կատարել է այդ նույն խորագիրը կրող իր երգը։ Հետագայում ևս նա բազմիցս մասնակցել է Կարմեն Վեգայի տարբեր հավաքածուների ցուցադրություններին La Pasarela Flamenca de Jerez-ում կամ Flamenco Fashion Show (SIMOF)-ում[11]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ Մարիան իր ուժերը փորձել է օծանելիքի ստեղծման ասպարեզում։ 2005 թվականին Իսաբելը, երբ մեծ ժողովրդականություն էր վայելում նրա Número 2 երաժշտական ալբոմը, ստեղծել է աղջիկների համար իր առաջին օծանելիքը, որը նույնպես Número 2 անվանումն էր կրում։ Նորաստեղծ օծանելիքը լայնորեն սպառվել է Իսպանիայի գրեթե բոլոր բնակավայրերում, ընդ որում՝ վաճառվել է մի DVD-ի հետ մեկտեղ, որում տեսաձայնագրված էին երգչուհու կատարումները, լուսանկարները...
Վաստակի գնահատում
խմբագրելՄարիա Իսաբելի հայրենի քաղաքի՝ Այամոնտեի քաղաքապետարանը տաղանդավոր երգչուհու անունով է կոչել նրա ծննդավայրի զբոսայգիներից մեկը, որտեղ նաև կանգնեցվել է երգչուհու արձանը (հեղինակը քանդակագործ Ալբերտո Ֆրանկոն է)։ Բացի այդ, համաքաղաքացիների կողմից նա հռչակվել է Hija Predilecta՝ «Սիրված դուստր»՝ ի գնահատումն այն ֆենոմենալ նվաճումների, որոնց Մարիա Իսաբելը հասել է երաժշտական արվեստի ու կինոարվեստի բնագավառներում՝ շատ վաղ հասակում և շատ կարճ ժամանակամիջոցում։
Սկավառակագրություն
խմբագրելNo me toques las palmas que me conozco (2004)[12] |ES: 4× 15px Platino[12]
- Antes muerta que sencilla
- La vida es bella
- Un muchacho
- ¡No me toques las palmas que me conozco !
- Mi limusín
- La noche y tu voz
- Escalofrío
- La pepa
- ¿Onde vas Marisabel ?
- Mira Niño
Número 2 (2005)[13] |ES: 3x 15px Platino[13]
- Pues va a ser que no
- Quién da la vez
- Mi abuela
- María Isabel número 2
- Tu libertad
- 3x2
- Me enamoro
- Original
- La reina de la fiesta
- Piel de chocolate
- De Ayamonte pa'l mundo
- En mi jardín (pista extra)
Capricornio (2006)
- De qué vas
- Súper guay
- Vampira
- Washisnein
- Cometas de cristal
- Mejor sola que mal acompañada
- Comba maria
- Fantástica
- La maleta del abuelo
- En mi escalera
- Yo soy del sur
- Sumar
- Toma que dale
- Comme ci, Comme ça
- Tómbola(Duo con Marisol)
Ángeles S.A. (2007)[14] |ES: 15px Platino[14]
- Mis ojos caramelo
- Angelitos buenos
- En este instante
- El mundo al revés
- Cuando no estás
- Entre montañas
- Baila a mi vera
- Dime por qué
- Angelitos
- Cuando no estás (instrumental)
- El mundo al revés (instrumental)
- Angelitos buenos (instrumental)
Los Lunnis con Maria Isabel (2009)[15]
- Cosquillitas *
- Vaya fiesta
- Vida sana
- La canción de los derechos
- Toc, toc (shop, shop) *
- Good morning
- Los Lunnis nos vamos a la cama
- Vive la Navidad
- Somos Lunnis
- Despierta ya
- Cumple cumpleaños
- Navidad Lunnis
- Cosquillitas (Con Los Lunnis)
- *Chansons de María Isabel
Yo decido (2015)
- La vida solo es una
- Yo decido
- El brillo de la luna
- Tu mundo
- Dame si es el alma
- Confío en ti
- Like
- Por la distancia
- Cuarentena
- Sale el sol
Սինգլներ
խմբագրել- 2004: "Antes Muerta que Sencilla" — #36 BEL, #8 CH, #6 FR, #1 SP
- 2004: "No Me Toques Las Palmas Que Me Conozco" — #2 SP
- 2004: "La Vida Es Bella" — #8 SP
- 2005: "Pues Va A Ser Que No" — #1 SP
- 2006: "En Mi Jardín (Hope Has Wings)" — #6 SP Is Brie Larson's Cover from Barbie & The Magic of Pegasus
- 2006: "Quién Da La Vez" — promo only
- 2006: "De Qué Vas" — #56 SP
- 2007: "Cometas de Cristal" — promo only
- 2007: "Cuando No Estás"
- 2009: "Cosquillitas"
- 2015: "La vida sólo es una"
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ La “sencilla” vida de María Isabel
- ↑ The official Junior Eurovision Song Contest website
- ↑ María Isabel vuelve a España como ganadora del Festival de Eurovisión para niños
- ↑ Caballero, Javier (2005 թ․ դեկտեմբերի 18). «La "sencilla" vida de María Isabel». El Mundo (իսպաներեն). No. 325. Madrid: Mundinteractivos, S.A. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Junior Eurovision Song Contest 2004» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «María Isabel vuelve a España como ganadora del Festival de Eurovisión para niños». ELPAÍS.com (իսպաներեն). Madrid: Edicíones El País. 2004 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «María Isabel | Biography & History | AllMusic». AllMusic. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
- ↑ María Isabel tiene nuevo disco "Capricornio"
- ↑ Ángeles S.A. en HBO Rumania Արխիվացված 2018-07-13 Wayback Machine (Rumano)
- ↑ «Fotos de la colección de Carmen Vega "Me Embrujaste" en el Simof 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 12,0 12,1 http://www.promusicae.es/listas/semanales%7Ctítulo=Listas(չաշխատող հղում) semanales - Promusicae|editorial=www.promusicae.es|fechaacceso=13 de abril de 2015|cita=Historico: Álbumes 2005 Semana 13 (PDF)}}
- ↑ 13,0 13,1 http://www.promusicae.es/listas/semanales%7Ctítulo=Listas(չաշխատող հղում) semanales - Promusicae|editorial=www.promusicae.es|fechaacceso=13 de abril de 2015|cita=Historico: Álbumes 2005 Semana 46 (PDF)}}
- ↑ 14,0 14,1 http://www.promusicae.es/listas/semanales%7Ctítulo=Listas(չաշխատող հղում) semanales - Promusicae|editorial=www.promusicae.es|fechaacceso=13 de abril de 2015|cita=Historico: Álbumes 2008 Semana 1 (PDF)}}
- ↑ «Los Lunnis con María Isabel, Nuevo Disco». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- MariaIsabel.ORG Արխիվացված 2011-06-25 Wayback Machine
- Vidéoclip de la chanson Cuando no estás (label Vale Music) Արխիվացված 2009-01-29 Wayback Machine
- María Isabel im Archiv von spanishcharts.com
- Maria Isabel - Facebook Oficial
- Maria Isabel - Twitter Oficial
- Maria Isabel - Ինստագրամ Oficial
- Maria Isabel - YouTube Oficial
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Իսաբել» հոդվածին։ |