Մարիա Դենիսովա-Շչադենկո

Մարիա Ալեքսանդրովնա Դենիսովա-Շչադենկո (ռուս.՝ Мария Александровна Денисова-Щаденко, նոյեմբերի 2, 1894(1894-11-02), Խարկով, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1944(1944-12-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քանդակագործ, Վլադիմիր Մայակովսկու քնարերգության հասցեատերերից մեկը։

Մարիա Դենիսովա-Շչադենկո
Ծնվել էնոյեմբերի 2, 1894(1894-11-02)
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 10, 1944(1944-12-10) (50 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ և նկարչուհի
 Maria Denisova-Shchadenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Դենիսովան ծնվել է 1894 թվականին Խարկովում, Սմոլենսկի նահանգից եկած գյուղացու ընտանիքում[1]։

Սովորել է գեղանկարչության մասնավոր ստուդիայում, ապա գեղանկարչական ուսումնարանում։ Ավելի ուշ սովորել է Մոսկվայում՝ Վխուտեմասում, որն ավարտել է 1925 թվականին[1]։

Առաջին ամուսնու հետ Շվեյցարիայում գտնվելու ընթացքում շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ ու քանդակագործությամբ Լոզանում և Ժնևում (1914 թվականից մինչև 1918 թվականը

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ միացել է Առաջին հեծյալ բանակին։ Եղել է բանակի գեղարվեստական-ագիտացիոն բաժնի վարիչ։ Նկարել է ագիտպլակատներ, ստեղծել ծաղարանկարներ, խաղացել բեմում։ Դենիսովան երեք անգամ հիվանդացել է տիֆով և վիրավորվել։ Բանակում ամուսնացել է Առաջին հեծյալ բանակի Հեղափոխական ռազմական խորհրդի անդամ Եֆիմ Շչադենկոյի հետ։

Մարիա Դենիսովա-Շչադենկոն եղել է մոնումենտալիստ, նրա քանդակները ցուցադրվել են միջազգային բիենալեներում Ժնևում, Վենետիկում, Վարշավայում, Ցյուրիխում, Բեռնում, Կոպենհագենում։ Մի քանի անգամ ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում։ Մտերիմ է եղել Վլադիմիր Մայակովսկու հետ, որի հետ ծանոթացել է Օդեսայում բանաստեղծի սևծովյան շրջագայության ժամանակ[1]։ Նրանց հարաբերությունների պատմությունը հիմք է ծառայել Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» (ռուս.՝ «Облако в штанах») պոեմի համար[2]։

Մարիա Դենիսովա-Շչադենկոն ինքնասպանություն է գործել 1944 թվականին։ Իր կյանքի վերջին տարիներին նա հիվանդ է եղել։ Ըստ Ա. Գուլյաևի և Սերգեյ Լազարևի՝ հիվանդությունը ֆիզիկապես այնքան է թուլացրել նրան, որ նա այլևս չի կարողացել զբաղվել քանդակագործությամբ։ Քանի որ քանդակագործությունը եղել է Դենիսովայի կյանքի իմաստը, դրանից զրկվելն էլ պատճառ է դարձել ինքնասպանություն գործելու համար[3]։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը (տեղամաս 4, շարք 9, գերեզման 4)։ Նրա գերեզմանի վրա տեղադրվել է «Մայրություն» քանդակների խումբը[4]։

Անձնական կյանք խմբագրել

Մարիա Դենիսովան առաջին անգամ ամուսնացել է Վասիլի Լվովիչ Ստրոևի հետ։ Նրա հետ ապրել է Շվեյցարիայում, որտեղ ծնվել է նրանց դուստրը՝ Ալիսան։ Հետագայում նրանք բաժանվել են. Ստրոևը մեկնել է Անգլիա, իսկ Մարիա Ալեքսանդրովնան դտսեր հետ՝ հեղափոխական Ռուսաստան։

Քաղաքացիական պատերազմի տարիներին ամուսնացել է Եֆիմ Աֆանասևիչ Շչադենկոյի հետ, որ եղել է Առաջին հեծյալ բանակի Հեղափոխական ռազմական խորհրդի անդամ։

Դուստրը՝ Ալիսա Վասիլևնան, ամուսնացել է Յուրի Լվովիչ Կարպովի հետ։ Հետագայում իր դստեր՝ Օլգա Կարպովայի հետ մեկնել է Անգլիա։ Ալիսայի երկրորդ դուստրը՝ Տատյանա Կարպովան, մնացել է Մոսկվայում։

Կինոմարմնավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Маяковский В. В. Собрание сочинений. В 6 т. Т. 1 / В. В. Маяковский; ред. Л. В. Маяковской, В. В. Воронцова, В. В. Макарова. — М. : Правда, 1973. — 512 с., с. 469
  2. «Джиоконда, которую украли». Московский комсомолец. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  3. Гуляев, Лазарев, 2015, էջ 134
  4. Прогулки: Новодевичий некрополь(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Лазарев С. Е., Гуляев А. А. Любовь и ненависть Ефима Щаденко // Родина. —М., 2015. — № 1. — С. 132—134.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դենիսովա-Շչադենկո» հոդվածին։