«Մարիա։ Փրկել Մոսկվան» (ռուս.՝ «Мария. Спасти Москву»), ռուսական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վերա Ստորոժևան։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Պրեմիերան կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Ստալկեր» փառատոնում[2]։ Ֆիլմը լայն վարձույթի է հանվել 2022 թվականի հունվարի 27-ին[3]։ Գլխավոր դերերը խաղացել են Մարիա Լուգովայան, Արթուր Սմոլյանինովը, Սերգեյ Պուսկեպալիսը, Իլյա Մալակովը։

Մարիա։ Փրկել Մոսկվան
ռուս.՝ Мария. Спасти Москву
Երկիր Ռուսաստան
Թվական2022
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎերա Ստորոժևա
ԵրաժշտությունՅուրի Պոտեենկո
Տևողություն111 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սցենարը հիմնված է 1941 թվականի Մոսկվայի ճակատամարտի նախօրեին Ստալինի և Մոսկվայի Մատրոնայի հանդիպման լեգենդի վրա։ Երբ Մոսկվային սպառնում է գերմանական բանակը, մայրաքաղաքում հայտնվում է ծեր կին՝ Մոսկվայի Մատրյոնան։ Նրա համբավը արագորեն տարածվում է քաղաքում, և այցելուների բազմությունը հավաքվում է նրա մոտ՝ հույս ունենալով իմանալ իրենց սիրելիների և հարազատների ճակատագիրը։ Ղեկավարության հանձնարարությամբ նրա մոտ է ուղարկվում ՆԳԺԿ-ի կրտսեր լեյտենանտ Մարիա Պետրովան։ ԼԻնելով համոզված աթեիստ՝ նա չի գիտակցում, որ Մատրյոնայի մոտ գնալը ոչ միայն կփոխի իր սեփական ճակատագիրը, այլև կփրկի մայրաքաղաքը։ Ստալինն ինքը այցելում է ծեր կնոջը, որը նրա համար կանխատեսում է պատերազմում հաղթանակ և խորհուրդներ է տալիս, թե ինչպես փրկել Մոսկվան թշնամուց. դրա համար պետք է թույլատրել աղոթքը և մայրաքաղաքի շուրջը պտտել հրաշագործ սրբապատկերը։

Սակայն սրբապատկերը գտնվում է շրջափակված տարածքում, և հենց Մարիա Պետրովան է հրաման ստանում այն հասցնել Մոսկվա։ Դիվերսիոն խմբի հետ միասին Մարիան գաղտագողի անցնում է գերմանացիների թիկունքը, տաճարից գողանում սրբապատկերը և պատանդ վերցնում տեղի քահանա հայր Վլադիմիրին։ Գործողությունը դուրս է գալիս վերահսկողությունից, խումբը գաղտնազերծվում է, և Մարիան ու նրա հետ գնացած մարտիկները ստիպված են պայքարել գերմանացիների դեմ։ Ընկերները մեկ առ մեկ մահանում են, և շուտով հայր Վլադիմիրը դառնում է Մարիայի միակ ուղեկիցը. նա չի կարող թողնել սրբապատկերը։ Բացի այդ, քահանան ի դեմս Մարիայի ճանաչում է իր նախորդի՝ գնդակահարված հայր Ալեքսանդրի դստերը և իր պարտքն է համարում Մարիային ուղեկցել մինչև Մոսկվա։

Մոսկվայի մատույցներում հայր Վլադիմիրը զոհվում է, բայց Մարիան կատարում է առաջադրանքը և մայրաքաղաք է բերում Տիխվինի սրբապատկերը։

Դերերում խմբագրել

  • Մարիա Լուգովայա – Մարիա Պետրովա, պետանվտանգության կրտսեր լեյտենանտ
  • Արթուր Սմոլյանինովհայր Վլադիմիր (Վլադիմիր Սերգեևիչ Ստրոգանով), ծխական քահանա
  • Սերգեյ Պուսկեպալիս – կոմիսար
  • Իլյա Մալակով – սերժանտ
  • Վալերի Գորին – Իոսիֆ Ստալին
  • Վադիմ Մեդվեդև – Լավրենտի Բերիա
  • Ստանիսլավ Սելիվանով – գեներալ Վլասիկ
  • Օլգա Լապշինա – պառավ
  • Դմիտրի Մազուրով – Պավել Մինաև
  • Տատյանա Յախինա – Լյուբա Մինաևա
  • Յուրի Պոտեենկո – բայան նվագող
  • Սերգեյ Կոլեսնիկով – Վասիլի Ստեպանովիչ

Ստեղծում և պրեմիերա խմբագրել

Ֆիլմը նկարահանվել Է Մոսկվայում և Վելիկի Ռոստովում։ Նկարահանումներն ավարտվել են 2021 թվականի փետրվարին, իսկ պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարի 27-ին։ Ֆիլմը նվիրված է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին[4][5]։ Նկարահանումների ամենակարևոր վայրերից մեկը Մոսկվայի մարզն է, որտեղ իրական մարտեր են տեղի ունեցել Մոսկվայի համար 1941 թվականի ձմռանը։ Նկարահանումներն անցկացվել են «Կայազորի Ա»-ի գտնվելու վայրից ոչ հեռու, որը տեղակայված է եղել Պավլովսկի Պոսադում։

Ռոստովում նկարահանումները տեղի են ունեցել 2021 թվականի սկզբին՝ Իսիդոր Երանելու եկեղեցու մոտ։ Ռոստովը կատարել է Տիխվին քաղաքի դերը, որը գրավել են գերմանացիները Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[6]։

Ֆիլմում ցուցադրվում են պատերազմի ժամանակվա տեխնիկայի բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ «ԶԻՍ-101», «Mercedes», «Buick», ԳԱԶ-Մ1 մեքենաները, իսկական գերմանական մոտոցիկլետներ գնդացիրներով և գերմանական Magirus բեռնատարը, լուսարձակող զենիթային կայանք և այլն։

Ֆիլմը լայն վարձույթում հայտնվել է 2022 թվականի հունվարի 27-ին[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rewriting the history: On December 2, the film Maria. Save Moscow will be released». Novye Izvestia. 2021 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «ФИЛЬМЫ О ВОЕННОЙ МОСКВЕ, СЕМЕЙНЫХ ОТНОШЕНИЯХ И ЛЮДСКИХ СУДЬБАХ ПОКАЗАЛИ В ВОСКРЕСЕНЬЕ НА "СТАЛКЕРЕ"» [FILMS ABOUT MILITARY MOSCOW, FAMILY RELATIONSHIPS AND HUMAN DESTINIES WERE SHOWN ON SUNDAY ON STALKER] (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  3. «Фильм Мария. Спасти Москву (Россия, 2021): дата выхода, смотреть трейлеры и кадры – Афиша-Кино». afisha.ru. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «Операция «Икона». История про Матрону и Сталина в фильме «Мария»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Вышел трейлер военной драмы «Мария. Спасти Москву»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «📌О ГОРОДЕ ЛЮБИМОМ Второго декабря.. | Гимназия имени А.Л. Кекина г. Ростова | ВКонтакте». vk.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  7. «Мария. Спасти Москву». www.proficinema.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  8. «Мария. Спасти Москву | историческая драма военный | Россия». srsly.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.