Մարիան Բրանդիս
Մարիան Բրանդիս (լեհ.՝ Marian Brandys, հունվարի 25, 1912[1][2], Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ - նոյեմբերի 20, 1998[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ արձակագիր, լրագրող և թարգմանիչ։
Մարիան Բրանդիս Marian Brandys | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1912[1][2] |
Ծննդավայր | Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Վախճանվել է | նոյեմբերի 20, 1998[1][2] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, լրագրող և սցենարիստ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ |
Ուշագրավ աշխատանքներ | Q9395367? |
Անդամակցություն | Լեհական Պեն ակումբ, Stowarzyszenie Pisarzy Polskich? և Լեհաստանի գրողների միություն |
Պարգևներ | |
Marian Brandys Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լոձում բնակվող հրեական ծագում ունեցող ընտանիքում[3]։ Վարշավայի համալսարանն ավարտելուց հետո (իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետները) վերապատրաստվել է դատարանում և Լոձի գործարանում աշխատել որպես հաշվապահ։ 1939 թվականի սեպտեմբերին մասնակցել է Գերմանիայի դեմ մարտերին, իսկ այնուհետև՝ 1939-1945 թվականներին՝ գերի սպաների ճամբարում։ Ազատվելուց հետո (1945 թվականի ապրիլ) աշխատել է որպես զինվորական թղթակից։ 1940-ական թվականների վերջերին եղել է Իտալիայում լեհական գործակալության թղթակից։ Առաջին գիրքը՝ «Իտալական հանդիպումներ», լույս է տեսել 1949 թվականին։ Այն հետպատերազմյան ակնարկների հավաքածու էր։ Եղել է լեհ գրողների միության անդամ։ Գրող Կազիմեժ Բրանդիսի, ում հետ գրել է մի շարք կինոսցենարներ, եղբայրն է, դերասանուհի Գալինա Միկոլաևսկայա-Բրանդիսի՝ ամուսինը։
Կնոջ հետ թաղված է Վարշավայի արևելյան արվարձաններից մեկի՝ Լյասկի գյուղի գերեզմանատանը։
Պատմական ընտրյալ ստեղծագործություններ
խմբագրել- Неизвестный князь Понятовский (ռուսական թարգմանությամբ՝ «Племянник короля», 1960).
- Офицер больших надежд (ռուսական թարգմանությամբ՝ «Адъютант Бонапарта», 1964, Յուզեֆ Սուլկովսկու մասին).
- Козетульский и другие (1967).
- Хлопоты с пани Валевской (ռուսական թարգմանությամբ՝ «Мария Валевская», 1969).
- Конец мира лёгкой кавалерии (5 հատորով, 1972—1979).
- Генерал Арбуз (1988, Իոսիֆ Զայոնչեկի մասին).
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ермонский А. Путешествия Мариана Брандыса в прошлое // Брандыс М. Исторические повести. — М.: Прогресс, 1975. — С. 5—20. — 100 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարիան Բրանդիս․ հուշեր (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիան Բրանդիս» հոդվածին։ |