Մարիայի օրիորդաց վարժարան (Պետրոզավոդսկ)

Մարիայի օրիորդաց վարժարան (ռուս.՝ Мариинская женская гимназия), համադասային միջնակարգ ուսումնական հաստատություն Ռուսաստանի Օլոնեցկի նահանգի Պետրոզավոդսկ քաղաքում (այժմ՝  Կարելիայի Հանրապետության մայրաքաղաք)։

Մարիայի օրիորդաց վարժարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1844
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊետրոզավոդսկ
ՀասցեПетрозаводск, проспект Карла Маркса, 6
Պետրոզավոդսկի Մարիայի օրիորդաց վարժարանի շրջանավարտներն ու մանկավարժները
Վարժարանի աշակերտուհու համազգեստի վերակառուցում։ Կարելիայի ազգային թանգարան

Պատմություն

խմբագրել

Վարժարանը բացվել է 1844 թվականին որպես Պետրոզավոդսկի կանանց ծխական ուսումնարան։ 1870 թվականին վերափոխվել է վարժարանի։ Ուսումնական հաստաությունը գտնվում էր Մարիայի փողոցում (այժմ՝ Կարլ Մարքսի պողոտա), նահանգային արական վարժարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքում։

Վարժարանի գործունեությունն իրականացվում էր Մարիա կայսրուհու հաստատությունների գերատեսչության և ուսման վարձի հաշվին։

Դասընթացը նախատեսված էր 7 տարվա համար, դասարանները հիմնական էին և նախապատրաստական։ Ուսումնասիրվում էին կրոնագիտություն, քերականություն, բանասիրություն, տրամաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն, պատմություն, գերմաներեն, ֆրանսերեն, ձեռագործ։ 1897 թվականին բացվել է ութերորդ դասարանը՝ մանկավարժականը։

Վարժարանը պատրաստում էր տնային ուսուցչուհիների և տնային դաստիարակչուհիների, միջնակարգ ուսումնական հաստատությունների ցածր դասարանների ուսուցչուհիների և ժողովդական ուսումնարանների ուսուցչուհիների։

Վարժարանը ղեկավարում էր վարժարանի պետը, որը նշանակում էր վարժարանի վերակացուհուն, որին պաշտոնում հաստատում էր կայսրուհին։ Սովորողների մեծ մասը Պետրոզավոդսկի պաշտոնյաների, ազնվականների և քաղքենիների դուստրերն էին։ 1877 թվականին աշակերտուհիների թիվը 198 էր, 1901 թվականին՝ 216, 1916 թվականին՝ 388։

1918 թվականին, քաղաքի բոլոր դպրոցների նման, վերափոխվել է խորհրդային բանվորագյուղացիական թիվ 2 դպրոցի[1]։ Հետագայում անվանվել է խորհրդային, դարձել է թիվ 1 և ստացել 2-րդ աստիճանի կարգավիճակ[2]։

1930-ական թվականներին թիվ 1 դպրոցը տեղափոխվել է Լենինի պողոտա, պատերազմից հետո՝ Կիրովի փողոց։ 1956 թվականին Լենինգրադի փողոցում կառուցվել է դպրոցի նոր շենքը ինտերնատով։ 2011 թվականին «№ 1 միջնակարգ դպրոց» քաղաքային կրթական հաստատությունը վերանվանվել է Կարելիայի Հանրապետության «Արվեստների մասնագիտացված դպրոց» պետական բյուջետային հանրակրթական հաստատություն։

Շենքի պատմություն

խմբագրել

Գիմնազիայի շենքը կառուցվել է 1858 թվականին նահանգային ճարտարապետ Վասիլի Տուխտարովի նախագծով։ Սկզբում շենքում տեղակայված էր գիշերօթիկ դպրոց։ 1861 թվականին այն վերակառուցվեց օրիորդաց վարժարանի։ 1872 թվականին շենքը վերակառուցվել է ճարտարապետ Վ. Գ. Միխայլովսկու նախագծով։ Խորհրդային տարիներին շենքում տեղակայված էին ուսումնական հաստատություններ (թիվ 1 դպրոց և թիվ 12 դպրոց) և մանկավարժական ինստիտուտի հանրակացարանը։

1987 թվականից շենքում տեղակայված էր «Կանտելե» համույթը։ 2010 թվականին, Կարելիայի Հանրապետության 90-ամյակի տոնակատարության շրջանակներում, շենքն ամբողջությամբ վերակառուցվել է։ Նրա տարածքն ավելացել է 2,5 անգամ, այնտեղ հայտնվել են 100-տեղանոց դահլիճ, փորձասենյակներ, արհեստանոցներ, կահավորվել է ձայնագրման ստուդիա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Известия отдела народного образования при Олонецком исполнительном комитете крестьянских, рабочих и красноармейских депутатов. 1918. №4-5.
  2. Протокол собрания учащихся школ 2-й ступени г. Петрозаводска от 9 августа 1920 г. // НА РК, ф. Р-458, оп.2, д.2/48, л.86.

Գրականություն

խմբագրել
  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: «ПетроПресс», 2009. — 464 с. : ил., карт. ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)
  • Петрозаводск: 300 лет истории: Документы и материалы: в 3 кн. / Сост. Д. З. Генделев. Петрозаводск, 2001. Кн. 2. 1803—1903.

Արտաքին հղումներ

խմբագրել