Մարջան Սատրապի
Մարժան Սատրապի (նոյեմբերի 22, 1969[1][2][3][…], Ռաշթ, Գիլան, Իրան), ծագումով իրանցի գրող, նկարիչ, կոմիկսների ձևավորող և ռեժիսոր։ Ապրում է Փարիզում և ստեղծագործում է ֆրանսերեն։ Ծնվել է Իրանում, մեծացել է Թեհրանում, կոմունիստական ընտանիքում, որը մինչև իսլամական հեղափոխությունը ներգրավված էր Իրանում կոմունիստական և սոցիալիստական շարժման մեջ։ Նա հաճախել է ֆրանսիական լիցեյ և մանուկ հասակում ականատես եղել քաղաքացիական ազատությունների վրա աճող ճնշմանը և իրանական քաղաքականության ամենօրյա հետևանքներին, ներառյալ Շահի գահազրկումը, Այաթոլլա Խոմեյնիի վաղ ռեժիմը և Իրան-Իրաք պատերազմի առաջին տարիները։ 1983 թ. ծնողները տասնչորսամյա Մարժանին ուղարկում են Վիեննա՝ իրանական ռեժիմից հեռացնելու նպատակով։ Ըստ իր ինքնակենսագրական վեպի՝ նա ապրել է այնտեղ իր ավագ դպրոցի տարիներին և ապա վերադարձել Իրան՝ բարձրագույն ուսուցում ստանալու։ Այնուհետև ուսումնասիրել է տեսողական հաղորդակցություն՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով մագիստրոսի կոչում Թեհրանի Ազադ Համալսարանի արվեստի բաժնում։ Հետագայում Սատրապին տեղափոխվել է Ստրասբուրգ (Ֆրանսիա)։ Աշխատակցում է աշխարհի տարբեր ամսագրերի և թերթերի, ներառյալ «Նյու Յորքրին» և «Նյու Յորք թայմսին»։ Աշխարհում բեսթսելեր են դարձել Սատրապիի կոմիքսային ինքնակենսագրական «Պերսեպոլիսը» և «Պերսեպոլիս 2»-ը։ Նրա հաջորդ գրքերը՝ «Ասեղնագործությունները» և «Սալորով հավը» նույնպես արժանացել են Անգուլեմի «Տարվա ալբոմ» մրցանակներին։ Նա նաև հանդես է եկել որպես համառեժիսոր Պերսեպոլիս մուլտֆիլմում, որը առաջադրվել էր «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։
Մարջան Սատրապի Marjane Satrapi | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1969[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ռաշթ, Գիլան, Իրան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իրան |
Կրթություն | École supérieure des arts décoratifs de Strasbourg?, Lycée Français de Vienne?, Islamic Azad University Central Tehran Branch?, Islamic Azad University, South Tehran Branch? և Razi High School? |
Երկեր | Պերսեպոլիս[4], Embroideries?, Ձայներ, Radioactive? և Chicken with Plums? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և կոմիքսների արտիստ |
Ամուսին | Mattias Ripa?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կին կոմիքսների ստեղծողների կոլեկտիվը սեքսիզմի դեմ[12], Գեղեցիկ արվեստների ակադեմիա[13] և jury at the Cannes Festival? |
Ստորագրություն | |
Marjane Satrapi Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Marjane Satrapi (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ La société iranienne (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2005. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Who's Who in France (ֆր.) — Paris: 2003. — P. 1700. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 2015 års Adamsonvinnare — Svenska Serieakademien, 2015.
- ↑ Malin Biller får Adamsonstatyetten (շվեդերեն) // Nya Wermlands-Tidningen — 2015. — ISSN 1103-985X
- ↑ arrêté ministériel du 17 juillet 2015
- ↑ Premiats
- ↑ 2004 Harvey Award Winners Announced! — Diamond Comic Distributors.
- ↑ Marjane Satrapi, Premio Princesa de Asturias de Comunicación y Humanidades
- ↑ https://bdegalite.org/creatrices/
- ↑ Marjane Satrapi entre à l'Académie des beaux-arts, section cinéma (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջան Սատրապի» հոդվածին։ |