Մարթա Հիլերս (գերմ.՝ Marta Hillers, մայիսի 26, 1911(1911-05-26)[2], Կրեֆելդ, Հռենոսի պրովինցիա, Գերմանական կայսրություն[3] - հունիսի 16, 2001(2001-06-16)[2], Բազել, Բազել Շտադտ, Շվեյցարիա[3]), գերմանացի լրագրող, որն առավել հայտնի է որպես «Կինը Բեռլինում» օրագրերի հեղինակ, որը նկարագրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խորհրդային զինվորների կողմից գերմանացի կանանց զանգվածային բռնաբարությունները։ Գիրքը անանուն լույս է տեսել 1954 թվականին, իսկ հետո կրկին 2003 թվականին՝ հեղինակի մահից հետո։ Այս աշխատանքը ծայրաստիճան հակասական արձագանքների տեղիք է տվել։

Մարթա Հիլերս
գերմ.՝ Marta Hillers[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1911(1911-05-26)[2]
ԾննդավայրԿրեֆելդ, Հռենոսի պրովինցիա, Գերմանական կայսրություն[3]
Մահացել էհունիսի 16, 2001(2001-06-16)[2] (90 տարեկան)
Մահվան վայրԲազել, Բազել Շտադտ, Շվեյցարիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա[1]
Մասնագիտությունլրագրող և օրագրի հեղինակ

Կենսագրություն խմբագրել

Մարթա Հիլերսը ծնվել է 1911 թվականին Կրեֆելդում։ Հայրը զոհվել է պատերազմում, մայրը միայնակ է մեծացրել Մարթային և երկու եղբայրներին։ Դպրոցն ավարտելուց հետո Հիլերսը շատ է ճանապարհորդել ամբողջ Եվրոպայում, այցելել է ԽՍՀՄ, եղել է Գերմանիայի կոմունիստական ​​կուսակցության կողմնակիցը[4]։ Լավ տիրապետել է ռուսերենին։ 1932-1933 թվականներին աշխատել է Մոսկվայում։ Գերմանիայի կոմունիստական ​​կուսակցությունը նրան խորհուրդ է տվել միանալ ԽՄԿԿ կուսակցությանը։ 1933-1934 թվականներին սովորել է Փարիզի համալսարանում։

Հիլերսը հետագայում որպես լրագրող աշխատել է Բեռլինում, գրել է ամսագրերի և թերթերի համար և աջակցել է նացիզմին։ Միացել է Գերմանացի գրողների կայսերական միությանը, աշխատել է Յոզեֆ Գեբելսի հիմնած «Անգրիֆ» (Հարձակում) թերթում և ծառայել գերմանական աշխատանքային ճակատում։ 1938 թվականից եղել է Ազգային սոցիալիստ կանանց ընկերության անդամ[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մնացել է Բեռլինում, որտեղ օրագիր է գրել։ Ըստ օրագրի՝ Հիլերսը մի քանի անգամ բռնաբարվել է խորհրդային զինվորականների կողմից և ստիպված է եղել նրանց մեջ մշտական ​​սիրեկան գտնել՝ նրան այլ տղամարդկանցից պաշտպանելու համար։ Բեռլինում բռնության զոհ են դարձել նաև այլ կանայք, երեխաներ և տարեցներ[4][5]։ 1948 թվականի օգոստոսից եղել է Ins neue Leben ամսագրի գլխավոր խմբագիրը։

Հիլերսի օրագրերը անանուն հրատարակվել են 1954 թվականին ԱՄՆ-ում՝ նրա ընկերոջ՝ Կ.Վ.Քերամի աջակցությամբ։ Նրանք սուր քննադատության են ենթարկվել, այդ թվում՝ որպես «գերմանուհու պատիվը արատավորելու» համար[6]։ Հիլերսը հրաժարվել է հետագա վերահրատարակություններից։ 1950-ականներին ամուսնացել է և տեղափոխվել Շվեյցարիա։ Մահացել է 2001 թվականին Բազելում՝ 91 տարեկան հասակում։

2003 թվականին գերմանացի գրող Հանս Մագնուս Էնցենսբերգերը վերահրատարակել է գիրք՝ «Կինը Բեռլինում» վերնագրով՝ չնշելով հեղինակին։ Դրանից հետո լրագրող Ջենս Բիսկին բացահայտել է Հիլերսին որպես գրքի հեղինակ[5]։ Էնցենսբերգերը քննադատել է Բիսկայի գործողությունները, քանի որ ինքը՝ Հիլերսը, ցանկացել է անանուն մնալ։ Գիրքը բեսթսելլեր է դարձել Գերմանիայում։ Դրա իսկությունը կասկածի տակ է դրվել բազմաթիվ քննադատների կողմից[4][7][8]։ 2008 թվականին էկրան է բարձրացել «Անանուն՝ մեկ կին Բեռլինում» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել Նինա Հոսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #158230200 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #126634734 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Стешин, Д. (08.04.19). ««Миллионы изнасилованных немок» добрались до России» (ռուսերեն). Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  5. 5,0 5,1 Harding, L. (5.10.2003). «Row over naming of rape author» (անգլերեն). The Observer. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  6. «Marta Hillers» (անգլերեն). Smashing Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. «Unterstellung ist die beste Verteidigungstaktik» (գերմաներեն). NZZ. 28.9.2003. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  8. ««Eine Frau in Berlin»» (գերմաներեն). NZZ. 19.1.2004. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)