Մարթա Հանթ
Մարթա Հանթ (ապրիլի 27, 1989[1], Wilson, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի մոդել։ Հայտնի է Free People-ի հետ աշխատանքի, 2013 և 2014 թվականներին Victoria's Secret-ի նորաձևության շոուին մասնակցելու և 2015 թվականից սկսած Victoria's Secret-ի Հրեշտակ լինելու շնորհիվ։
Մարթա Հանթ անգլ.՝ Martha Hunt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 27, 1989 |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Իբստոկ Փլեյսի դպրոց |
Մասնագիտություն | մոդել |
![]() |
Վաղ տարիներ
խմբագրելՀանթին հայտնաբերել է մի լուսանկարիչ Շառլոթում (Հյուսիսային Կարոլինա), ով ներկայացրել է նրան Նյու Յորքի մոդելային գործակալություններին[2]։ Հանթը տեղափոխվում է այնտեղ և ստորագրում IMG Models գործակալության հետ[3]։ Նա առաջին անգամ անցուղով քայլել է 2007 թվականին՝ Փարիզի նորաձևության շաբաթի ժամանակ Իսեյ Միյակեի համար[4]։ 2009 թվականին նա հայտնվեց Vogue China, Harper's Bazaar, GQ, Revue des Modes, V, Glamour Germany և Muse ամսագրերի շապիկներին։ Քայլել է Թրեյսի Ռիսի , Ջ. Մենդելի , Ուայնի և Ռեբեկա Թեյլորի համար։
Գործունեություն
խմբագրելՆա մասնակցել է ավելի քան 180 նորաձևության շոուների, ներառյալ՝ Acne, Balmain, Carolina Herrera, Chanel, Christopher Kane, Diane Von Furstenberg, Dolce & Gabbana, Giorgio Armani, Hervé Léger, Jason Wu, Louis Vuitton, Marchesa, Miu Miu, Oscar de la Renta, Prada, Rag & Bone, Ralph Lauren, Stella McCartney, Tory Burch և Վերսաչե[5]։
2010 թվականին նա նկարահանվել է Velour-ի, Marie Claire Italia-ի, Vogue Russia-ի և Harper's Bazaar-ի համար։ Նկարահանվել է Hugo Boss-ի, Via Spiga-ի և Allure-ի համար 2011 թվականին։ 2012 թվականից սկսած նա աշխատել է Victoria's Secret-ի համար և արդեն 2015 թվականին դարձել Հրեշտակ։
2015 թվականին նա նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի Bad Blood տեսահոլովակում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Model Wall: Martha Hunt». vogue.com. Vogue. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ Chrissy Rutherford (2013 թ․ նոյեմբերի 8). «Model minute: Martha Hunt». harpersbazaar.com. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Martha Hunt». nymag.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Martha Hunt». models.com. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Taylor Swift And Martha Hunt Team Up For New Bad Blood Teaser Poster». mtv.co.uk. MTV. 2015 թ․ մայիսի 16. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.