Մարթա Բուրխարդ (ֆր.՝ Martha Burkhardt, ապրիլի 30, 1874(1874-04-30)[1][2][3], Արաու, Շվեյցարիա - հունվարի 12, 1956(1956-01-12)[4][3], Ռապպերսվիլ, Շվեյցարիա), շվեյցարացի նկարչուհի, լուսանկարիչ։ Ծնվել է Աարաու քաղաքում, մանկությունն անցել է Ռապերսվիլում։ Հասուն տարիքում ևս ապրել է այստեղ։

Մարթա Բուրխարդ
Ծնվել էապրիլի 30, 1874(1874-04-30)[1][2][3]
ԾննդավայրԱրաու, Շվեյցարիա
Վախճանվել էհունվարի 12, 1956(1956-01-12)[4][3] (81 տարեկան)
Մահվան վայրՌապպերսվիլ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտություննկարչուհի և լուսանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
 Martha Burkhardt Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Մարթա Բուրխարդի ընտանիքը Ռապերսվիլ է տեղափոխվել 1880 թվականին, որտեղ նրա տատիկն ու պապիկը նախագիծ էին ղեկավարում Fischmarktstrasse 6-ում և որտեղ նա անց է կացրել իր մանկությունը։ Մեկ տարի անց Մարթան ու նրա փոքր եղբայրը` Մաքսը, կորցրել են իրենց պապիկին ու ու հորը և մեծացել են տատիկի ու մայրիկի խնամքի տակ։ Քույն որ եղբայրը արտիստիկ տաղանդ ունեին, և Մաքսը դարձել է դեկորատիվ նկարիչ, իսկ հետագայում` լուսանկարիչ։ Ազատամիտ երիտասարդ Մարթան արհամարհում էր սոցիալական սահմանափակումները, որոնք ճնշում էին կանանց 20-րդ դարի սկզբին։ Նա «առաջիններից էր, որ սկսել է հեծանիվ քշել` սարսափ պատճառելով վախեցած մտքերին»։ Իր եղբոր նման Մարթան նույնպես հետաքրքրվել է նկարչությամբ։ Մոտավորապես 15 տարեկան հասակում նա Լոզանում սկսել է աշխատել որպես տնային գործեր կատարող` անցնելու համար այսպես կոչված Welschlandjahr-ը, որն այդ ժամանակ անցնում էին Արևմտյան Շվեյցարիայում ապրող կանայք` բարելավելու ֆրանսերեն լեզվի իրենց գիտելիքը։ Այստեղ մի ուսուցիչ նկատում է Մարթայի արտիստիկ տաղանդը, սակայն արվեստի դաշնային ակադեմիան թույլատրում էր սովորել միայն տղաներին։ Իր առաջին նկարներն արել է Փարիզում, 1898 թվականին։ 1901-1906 թվականներին սովորել է Մյունխենում (Գերմանիա)` լինելով պրոֆեսորներ Ջանկի և Ֆելդբախի աշակերտը[5][6]։

Ճամփորդություններ և աշխատանք խմբագրել

Վերադառնալով Շվեյցարիա` Մարթա Բուրխարդը Ռապերսվիլում հիմնադրել է իր սեփական արվեստանոցը` որպես նկարիչ անկախ աշխատելու և ցուցահանդեսների մասնակցելու համար։ Նա հաջողություն է ունեցել, և իր նկարների վաճառքից ստացած եկամուտը թույլ է տվել նրան տարվա մեջ մեկ անգամ, մի քանի շաբաթով մեկնել արտերկիր` Իտալիա, Սկանդինավյան երկրներ և Մարոկկո, ինչպես նաև` ճամփորդել դեպի Ֆրանսիա, Իսպանիա, Ռուսաստան և անգամ Կոստանդնուպոլիս։ Կրթություն է ստացել նաև Նիդեռլանդներում և Շվեդիայում։ Մետա Կիրչներից հրավեր է ստանալու մասնակցել Ջորջ 5-րդ թագավորի գահակալության արարողությանը Հնդկաստանում, որտեղից նա ընդարձակ ուղևորություն է կատարել դեպի ասիական երկրներ, չնայած այդ տարիներին հազվադեպ կանայք էին ճամփորդում առանց տղամարդկանց ուղեկցության։ Մեծապես տպավորվելով ասիական հոգևոր արժեքներով` նա արտահայտել է Հնդկաստանից, Չինաստանից ու Ճապոնիայից ստացած իր տպավորություններն իր նկարներում, ինչպես նաև` գրել է հոդվածներ ամսագրերի համար և գրքեր, որոնք հենց ինքը պատկերազարդել է[5][6]։ Վերադառնալով Ռապերսվիլ` արվեստագետն սկսել է մասնակցություն ունենալ հանրային կյանքում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ մասնակցել է քաղաքում հումանիտար օգնություն հավաքելու գործընթացին, ինչպես նաև` 1918 թվականի Իսպանական գրիպի համաճարակի ժամանակ հիմնադրել է հիվանդանոց։ Հիմնադրել է նաև կանանց և երեխաներին աջակցություն ու խնամք տրամադրող կազմակերպություններ։

Հրապարակումներ խմբագրել

 
Մետա Կիրչենը և Մարթա Բուրխարդը (աջից) Հնդկաստանում, 1911 թվական
  • Chinesische Kultstätten Und Kultgebräuche. Erlenbach 1920, 2010 reprint by Kessinger Publishing, 978-1168541581.
  • Rapperswil die Rosenstadt erzählt aus ihrer ereignisvollen Vergangenheit sowie von ihrem tätigen und vergnüglichen Leben der Gegenwart zu hundert Zeichnungen. Erlenbach-Zürich und Leipzig 1921.
  • Magie und Mystik, Gegensatz und Zusammenhang. Zürich und Leipzig 1935.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SIKART — 2006.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 «Burkhardt, Martha (1874–1956)» (German). kunstbreite.ch. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Information boards on occasion of the 2015 exhibition Der Zeit voraus – Drei Frauen auf eigenen Wegen, Stadtmuseum Rapperswil-Jona

Արտաքին հղումներ խմբագրել