Մարթա (ֆուտբոլիստուհի)

(Վերահղված է Մարթաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարթա (այլ կիրառումներ)

Մարթա Վիեյրա դա Սիլվա (պորտ.՝ Marta Vieira da Silva, փետրվարի 19, 1986(1986-02-19)[2][3][4], Դոյս Ռիաշուս, Ալագոաս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստուհի, հարձակվող։ Բրազիլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։

Մարթա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարթա Վիլիեդա դա Սիլվա
Ազգությունը Բրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր Դոյս-Ռիաշուս, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 162 սմ
Քաշ 58 կիլոգրամ[1]
Դիրք հարձակվող
Համար 10

Մարզական կարիերան սկսել է 2000 թվականին՝ ընդամենը 14 տարեկանում։ 2006-2010 թվականն անընդմեջ ճանաչվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի։ 2004 թվականի Աթենքի և 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիական ծխաղերում արժանացել է արծաթե մեդալի։ 2007 թվականի կանանց աշխարհի առաջնությունում արժանացել է «Ոսկե գնդակ» և ոսկե խաղակոշիկ մրցանակներին։ Համարվում է բոլոր ժամանակների աշխարհի լավագույն կին ռմբարկուն։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա (ֆուտբոլիստուհի)» հոդվածին։