Մարեկ Ձյուբա (լեհ.՝ Marek Dziuba, դեկտեմբերի 19, 1955(1955-12-19)[1], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), լեհ ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, հանդես է եկել Լեհաստանի ֆուտբոլի հավաքականում։ 1982 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր։

Մարեկ Ձյուբա
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1955(1955-12-19)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

1973 թվականին նա հաղթել է Լեհաստանի երիտասարդական առաջնությունը «Լոձ» ակումբի կազմում, որից հետո տեղափոխվել է հիմնական կազմ։ «Լոձում» նա խաղացել է մինչև 1984 թվականը` անցկացնելով 282 խաղ[3], որից հետո տեղափոխվել է Վիձև ակումբ։

Հավաքականում խմբագրել

Լեհաստանի հավաքականում Մարեկ Ձյուբան առաջին անգամ խաղացել է 1977 թվականի ապրիլի 13-ին` Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ, որում լեհերը պարտվել են 1-2 հաշվով[4]։ 1982 թվականին Ձյուբան մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` իր թիմի կազմում անցկացնելով հինգ խաղ։ Այդ առաջնությունում լեհերը նվաճել են բրոնզե մեդալներ` երրորդ տեղի համար պայքարում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին 3-2 հաշվով[5]։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը Ձյուբան անցկացրել է 1986 թվականի հոկտեմբերի 31-ին` 1986 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ալբանիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի` 2-2 հաշվով։ Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անկացրել է 53 հանդիպում` խփելով 1 գոլ[6]։

Մարզչական խմբագրել

Կարիերան ավարտելուց հետո դարձել է «Զավիշա» ակումբի գլխավոր մարզչի օգնական, իսկ արդեն 2 ամիս հետո ինքն է դարձել ակումբի գլխավոր մարզիչ, սակայն այդ պաշտոնում մնացել է 3 ամիս։ 1997-98 խաղաշրջանն ավարտվելուց հետո դարձել է «Լոձ» թիմի գլխավոր մարզիչ, որի հետ դարձել է Լեհաստանի առաջնության հաղթող։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Լեհաստան Լեհաստանի հավաքական
  Լեհաստան «Վիձև»

Մարզչական խմբագրել

  Լեհաստան «Լոձ»
  Լեհաստան «Վիձև»
  • Լեհաստանի առաջնության արծաթե մեդալակիր. 1999

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Marek Dziuba — Nieustępliwy obrońca». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
  4. Hungary - Poland 2:1
  5. France - Poland 2:3
  6. eu-football.info

Արտաքին հղումներ խմբագրել