«Մարդ» (անգլ.՝ Human), 2015 թվականին թողարկված ֆրանսիական վավերագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Յան Արտյուս-Բերտրան։ Ֆիլմը պատմությունների հավաքածու է, որոնք պատմում են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդիկ, այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Ֆիլմում նաև առկա են երկիր մոլորակի օդանկարահանման կադրեր։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 70-րդ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի ժամանակ, գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ներկայությամբ։ Այն տեղադրված է «YouTube» հարթակում և հասանելի է վեց լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, իսպաներեն և պորտուգալերեն։

Մարդ
ֆր.՝ Human
Երկիր Ֆրանսիա
Ժանրվավերագրական ֆիլմ[1]
Թվական2015 և հոկտեմբերի 20, 2016[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՅան Արտյուս-Բերտրան[1][3]
ԵրաժշտությունԱրման Ամար
Տևողություն188 րոպե
Պաշտոնական կայքէջ

Նախագծից ստացված ամբողջ հասույթը GoodPlanet հիմնադրամը փոխանցել է բարեգործությանը, այդ թվում մի շարք ֆոնդերի, ինչպիսիք են՝ փախստականների, զինված հակամարտության տուժողների օգնության, մշակութային և լուսավորչական գործունեության, այնպես էլ պայքար հանուն էկոլոգիայի նախագծին։

Արտադրություն խմբագրել

Կինոնկարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում, ռեժիսոր Յան Արտյուս-Բերտրանի և իր թիմի ջանքերով, որը բաղկացած էր 20 հոգուց, 60 երկրից 2000 մարդու հարցման միջոցով։ Յուրաքանչյուրին տրվում էր միևնույն 40 հարցից բաղկացած շարքը։ Մարդիկ պատկերված են սև ֆոնին, առանց որևէ երաժշտական ուղեկցության կամ որևիցե անձնական տեղեկության։ Արտյուս-Բերտրանը կարծում էր, որ անձնական տվյալների ջնջումը կօգնի կենտրոնանալ առաջին հերթին մեր ընդհանուր գծերին։

  Մենք ցանկանում էինք ընդգծել այն ընդհանուրը, որը կա յուրաքանչյուրիս մոտ, եթե տեղադրել մարդու անունը կամ երկիրը, որտեղից ծնունդով է, ապա այդ ընդհանուրը չի զգացվի այդքան ուժգին[4]։  

Սյուժե խմբագրել

Ֆիլմի մտահաղացումը Յան Արտյուս-Բերտրանի մոտ ծնվել է Մալիի գյուղերից մեկում։ Ռեժիսորը ուղղաթիռի խափանման պատճառով ստիպված էր օրը անցկացնել տեղացի մի բնակչի տանը, ով պատմել էր իր հոգսերից և ընտանիքը կերակրելու փորձերից։ Հաջորդ երեք տարվա ընթացքում Յան Արտյուս-Բերտրանը իր թիմով անցկացրել են 2020 հարցազրույց աշխարհի 60 երկրներում։ Բոլոր մասնակիցներին տրվում էր 40 հարց՝ ընտանիքի, անձնական երջանկության, հարստության, ձգտումների, կյանքի մասին։ Դիտողը չի լսում տրվող հարցերը և չգիտի ոչ մի մանրամասն մասնակիցների մասին և միայն լսում է մուգ ֆոնի ներքո գտվող մարդու պատմությունը։ Այդպես ստեղծվում է Երկրի վրա ապրող հավաքական մարդու կերպար։

Ֆիլմում բարձրացված են բազմաթիվ արդիական և գլոբալ թեմաներ ինչպիսիք են՝ սովը, կրոնը, բռնությունը, քաղաքականությունը և պատերազմը։

Մրցանակներ խմբագրել

Միաժամանակ 2015 թվականի սեպտեմբերի 12-ի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած պրեմիերային, կինոնկարը ներկայացված էր Վենետիկի կինոփառատոնում, մրցույթից դուրս։

Վենետիկի կինոփառատոնում «Մարդ» ֆիլմը հանդիսատեսի քվեարկության արդյունքում ստանում է մրցանակ, որպես ամենահանրաճանաչ միջազգային վավերագրական ֆիլմ։

Ֆիլմը ստացել է Պեկինի միջազգային կինոփառատոնի մրցանակ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, այդպես էլ ամենահանրաճանաչ միջազգային վավերագրական ֆիլմ մրցանակը Վանկուվերի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Ընկալում խմբագրել

Ֆիլմը ընդհանուր առմամբ լավ է ընդունվել քննադատների կողմից, որոնք բարձր են գնահատել ֆիլմի մասշտաբությունը և այնպիսի թեմաների ընդգրկումը, ինչպիսիք են՝ ընտանիքը, կրոնը, փառասիրությունը, անհաջողությունը, պատերազմը, չքավորությունը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt3327994/
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=238374.html
  4. «The Documentary that found humanity by interviewing 2000 people». {{cite web}}: Unknown parameter |издание= ignored (օգնություն); Unknown parameter |тип= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել