Մարգրետե II-ի գահից հրաժարվելը

Մարգրետե II-ը 2023 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ամանորյա ուղերձի ժամանակ, հայտարարել է Դանիայի գահից հրաժարվելու մասին։ 2024 թվականի հունվարի 14-ին նրան հաջորդել է իր ավագ որդին՝ թագավոր Ֆրեդերիկ X-ը[1][2]։ Մարգարետի գահից հրաժարվելը Դանիայի միապետի առաջին կամավոր գահից հրաժարվելն էր 1146 թվականից՝ Էրիկ III թագավորի հրաժարականից հետո[3]։

Մարգրետե II-ի գահից հրաժարվելը
գահից հրաժարում Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էԴանիա Խմբագրել Wikidata
Նշանակալի անձՄարգարետ II, Դանիայի կրոնպրինց Ֆրեդերիկ Խմբագրել Wikidata
ԵրկիրԴանիա Խմբագրել Wikidata
Թվական14 հունվարի 2024 Խմբագրել Wikidata
Թագուհի Մարգրետե II-ը ողջունում է հանրությանը իր 83-ամյակի տոնակատարությունների ժամանակ, 2023 թվական

2022 թվականի սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո Մարգրետե II-ը դարձել էր Եվրոպայի ամենաերկար կառավարող միապետը, աշխարհի միակ գործող թագուհին և ամենաերկարակյաց գործող կին ղեկավարը[4]։

Նախապատմություն խմբագրել

Մարգրետե II թագուհին ավելի վաղ ասել էր, որ երբեք չի հրաժարվի գահից[5]։ 2012 թվականին՝ իր քառասունամյա իշխանության հոբելյանին նվիրված հարցազրույցում՝ թագուհին ասել է. «Իմ աչքում դա այն դիրքի մի մասն է, որը դու ունես, երբ ժառանգում ես միապետություն. ինչպես դու ապրում ես, ինչպես հայրս էր անում և պապս նրանից առաջ»[6]։ Թագուհին մերժել է գահից հրաժարվելու հնարավորությունը 2016 թվականին տված հարցազրույցում և ասել. «Այս երկրում մենք չենք գնացել իշխանության նման ձևի փոխանցման։ Միշտ եղել է այդպես՝ դու մնում ես, քանի ողջ ես։ Այդպես արել է իմ հայրը, և իմ նախնիները»[7][8]։ 2016 թվականին մեկ այլ հարցազրույցում նա ասել է, որ իր որդին թագավոր է դառնալու «երբ ինքը այլևս չի լինի»[9]։

Հայտարարություն խմբագրել

Թագուհի Մարգրետե II-ն իր գահից հրաժարվելու անսպասելի հայտարարությունն արել է հեռուստատեսությամբ՝ ուղիղ հեռարձակման ժամանակ՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին իր ամանորյա ուղերձում։ Նա ասել է, որ ժամանակն իր «խնդիրն է արել», և իր «հիվանդությունների» թիվն ավելացել է, և ինքը չի կարող ստանձնել այնքան պարտականություններ, որքան նախկինում էր կարողանում։ Թագուհին վկայակոչել է իր մեջքի լայնածավալ վիրահատությունը 2023 թվականի փետրվարին և ասել, որ վիրահատությունը ստիպել է իրեն վերագնահատել իր դիրքորոշումը և մտածել «արդյոք այժմ հարմար պահ կլինի՞ պատասխանատվությունը հաջորդ սերնդին փոխանցելու համար»[10]։

Թագուհին շնորհակալություն է հայտնել հանրությանը տարիների ընթացքում նրանց «չափազանց ջերմության և աջակցության համար». փոխվող կառավարություններին՝ իրենց «բարձր գնահատելի համագործակցության» համար. և խորհրդարանին՝ «միշտ ինձ վստահություն ներշնչելու համար»։ Նա հույս է հայտնել, որ նոր թագավորին ու թագուհուն կդիմավորվեն «նույն վստահությամբ և նվիրվածությամբ, որոնք բաժին են ընկել իմ իրեն»[10]։

Մարգրետեի գահից հրաժարվելու մտադրության մասին տեղյակ են եղել միայն Դանիայի վարչապետը, թագուհու զարմիկը՝ Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավը և մի քանի ընտրյալներ[11][12][13]։ Նա իր որդիներին հայտնել է իր որոշման մասին հայտարարությունից երեք օր առաջ[14][15]։

Հրաժարական խմբագրել

Դանիայում գահից հրաժարվելու ավանդույթ չկա, և Մարգրետե II-ի գահից հրաժարվելը 878 տարվա ընթացքում առաջին դեպքն է եղել, երբ դանիական միապետը կամովին հրաժարվել է գահից։ Միակը, որ դա արել է, թագավոր Էրիկ III-ն է եղել 1146 թվականին։ Այնուամենայնիվ, իրավահաջորդության ակտը նախատեսում է, որ գահից հրաժարվելը կարող է տեղի ունենալ, քանի որ ակտի 6-րդ բաժինը սահմանում է, որ հատուկ դրույթներ, որոնք հիմնված են միապետի մահվան վրա, կիրառվում են նաև այն դեպքում, երբ միապետը հրաժարվում է գահից[3][16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einarsdóttir, Silja Björklund (2023 թ․ դեկտեմբերի 31). «Dronning Margrethe av Danmark går av» [Queen Margrethe of Denmark abdicates]. NRK. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. «Missede du det store øjeblik? Se hele dronning Margrethes tale her» [Did you miss the big moment? See Queen Margrethe's entire speech here]. DR (դանիերեն). 2023 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. 3,0 3,1 «Denmark's King Frederik X takes the throne after abdication of Queen». CNN.
  4. Diver, Tony; Randall, Lila (2023 թ․ դեկտեմբերի 31). «Queen of Denmark announces surprise abdication live on TV». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. Morris, Chris (2012 թ․ հունվարի 13). «Denmark's Queen Margrethe marks 40 years». BBC News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. Orange, Richard (2012 թ․ հունվարի 11). «Queen Margrethe plays down abdication talk on eve of 40th jubilee». The World. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Onze royalty-expert interviewde koningin Margrethe: "Ik ben bijlange niet perfect, maar tenminste niet hypocriet"». Het Laatste Nieuws. 2024 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
  8. «Onze royalty-expert interviewde koningin Margrethe: "Ik ben bijlange niet perfect, maar tenminste niet hypocriet"». Het Laatste Nieuws. 2024 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
  9. Ertel, Manfred; Sandberg, Britta (2016 թ․ սեպտեմբերի 30). «I Would Not Say We Are a Multicultural Country». Der Spiegel (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. 10,0 10,1 «Read HM The Queen's New Year Address 2023». kongehuset.dk. 2023 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Russell, Helen (2024 թ․ հունվարի 1). «'All of Denmark is crying': Danes react to Margrethe II's abdication». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
  12. Christensen, Tove (2023 թ․ դեկտեմբերի 31). «Danmarks drottning Margrethe abdikerar – efter 52 år på tronen». SVT Nyheter (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  13. Ruderstam, Jacob (2023 թ․ դեկտեմբերի 31). «Danmarks drottning abdikerar: "Det är rätt tidpunkt nu"». TV4 (Swedish TV channel) (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  14. Westermann Kühn, Signe (2024 թ․ հունվարի 10). «Kongehuset bekræfter datoen over for Berlingske: Kronprins Frederik fik først besked om Dronningens plan til allersidst». Berlingske (դանիերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  15. Nymand, Sophie (2024 թ․ հունվարի 11). «Kronprins Frederik fik tronskifte-besked meget sent: Tidligere chok-nyhed kom også med kort varsel». Billed Bladet (դանիերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  16. «Abdication». kongehuset.dk. 2024 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
  17. «The Act of Succession of March 27, 1953, amended on June 12th, 2009» (PDF). The Prime Minister's Office. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.