Մարգո Բինհեմ (անգլ.՝ Margot Bingham, դեկտեմբերի 6, 1987(1987-12-06), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։

Մարգո Բինհեմ
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 6, 1987(1987-12-06) (36 տարեկան)
Ծննդավայր՝Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի և հեղինակ-կատարող
IMDb։ID 3925982

Բինհեմը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում, ավարտել է Ֆիլադելֆիայի արվեստի և թատրոնի դպրոցը[1]։ 2010 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է հանդես գալ թատրոնի բեմերում և աշխատել որպես երգչուհի սրճարանում։ Հաջորդ տարի նա հայտնվել է բրոդվեյան մուզիքլ «Բոհեմ»-ում[2]։ 2013 թվականին Բինհեմը HBO«Ընդհատակյա կայսրություն» հեռուսատասերիալում ստացել է 1920-ականների ջազային երգչուհու երկրոդային դեր, որի համար արժանացել է քննադատների գովասանքին[2][3]։ 2014 թվականին նա ունեցել է երկրորդային դեր El Rey Network-ի կարճատև «Ցլամարտիկ» սերիալում[4]։

2015 թվականին Բինհեմը ստացել է 3 առաջատար դերերից մեկը ABC«Ընտանիք» սերիալում՝ ստեղծված Ջեննա Բենսի կողմից[5]։ Հետո արժանացել է «Վարսավիրանոց 3» ֆիլմում գլխավոր դերակատարուհու դերին[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանումը ռուսերեն Անվանումը անգլերեն Դեր Ծանոթագրություններ
2013 Везунчик Golden Boy Ոստիկան Էպիզոդ. «Next Question»
2013 Горящая синева Burning Blue Դևոն
2014 Жуть! Fugly! Սև աղջիկը
2013-2014 Подпольная империя Boardwalk Empire Մեյթլենդի դուստրը 11 էպիզոդ
Առաջադրում— Գիլդիի մրցանակը ԱՄՆ-ի կինոդերասաններին՝ դրամատիկ սերիալի լավագույն դերասանական կազմի համար
2014 Матадор Matador Բիլի 6 էպիզոդ
2015 Destined Մայա
2015 The Erotic Fire of the Unattainable Ալմա
2015 Her Composition Ջիլա
2016 Семья The Family Նինա Մեյեր Պարբերական դեր, 12 էպիզոդ
2016 Парикмахерская 3 Barbershop 3 Բրի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pittsburgher Margot Bingham Shines in 'Boardwalk Empire'». Pittsburgh Magazine. 30 октября 2013. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  2. 2,0 2,1 David Hinckley (5 сентября 2013). «Margot Bingham introduces her singing as Daughter Maitland on 'Boardwalk Empire'». New York Daily News. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  3. Sarene Leeds (15 ноября 2013). «'Boardwalk Empire' Actress Margot Bingham Dishes on Daughter Maitland». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  4. Philiana Ng (18 июня 2014). «El Rey's 'Matador' Adds 'Breaking Bad,' 'Boardwalk' and WWE Alums (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  5. Denise Petski (25 февраля 2015). «Diane Guerrero Joins CBS' 'Super Clyde'; Margot Bingham In ABC's 'Flesh And Blood'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  6. Ross A. Lincoln (8 мая 2015). «Margot Bingham Joins 'Barbershop 3′; Penelope Ann Miller In Nat Turner Biopic». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Բինհեմ» հոդվածին։